LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ֆինանսական որոշումներ. ի՞նչ եւ ինչպե՞ս

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների՝ աշխարհում շուրջ 770 մլն սովորողներ COVID19-ի արդյունքում իրենց կրթությունն այժմ շարունակում են տնից։ Անկախ քո տարիքից, զբաղվածությունից՝ դու էլ կարող ես միանալ նրանց եւ իմանալ, թե ինչպես կարող ես ավելի լավ կառավարել քո անձնական ֆինանսները այս օրերին։

Բոլորս գիտենք, որ նոր կորոնավիրուսը ծանր հարված է հասցնում թե՛ համաշխարհային տնտեսությանը, թե՛ անհատների ֆինանսական դրությանը: Կանխատեսումները վկայում են, որ համաճարակի հետևանքով առաջացած դրությունը հաղթահարելու համար ժամանակ է պահանջվելու: 

Ի՞նչ անելՆման իրավիճակներում հարկավոր է մոբիլիզացնել ու օպտիմալացնել բոլոր ուժերը, կայացնել ծանրակշիռ և հեռատես որոշումներ:
Այս օրերին ևս մեր կայքում դուք կարող եք կարդալ կյանքի տարբեր իրավիճակներում անձնական բյուջեն պլանավորելու, խնայողություններ կատարելու, առցանց գործիքներից օգտվելու և տարատեսակ այլ հմտությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ եւ խորհուրդներ: Մենք տեղեկատվություն կտրամադրենք նաև ՀՀ կառավարության կողմից նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ու սոցիալական ծրագրերի վերաբերյալ:Ինչպե՞ս կայացնել արդյունավետ ֆինանսական որոշումներ

Ցանկացած ֆինանսական որոշում կայացնելիս եղե'ք իրատես և օբյեկտիվ: Որոշումներ կայացնելիս հաշվի' առեք ու գնահատե'ք՝

  • ստեղծված իրավիճակի դրական և բացասական կողմերը,
  • խնդրի լուծման բոլոր տարբերակները, դրանց առավելություններն ու հնարավոր դժվարությունները (օր.՝ վարկի տրամադրման պայմանները),
  • անհրաժեշտ ծախսերը,
  • առկա և իրատեսորեն հնարավոր եկամուտները,
  • ունեցած եւ չունեցած ռեսուրսները,
  • անորոշ/անկանխատեսելի հանգամանքները, հեռանկարներն ու իրատեսական ելքերը: 
Օրինակ՝ կամենում եք գյուղատնտեսական վարկ ձեռք բերել։ Անկախ համաճարակի արդյունքում ստեղծված տնտեսական եւ ֆինանսական նոր իրավիճակից՝ բնամթերքի սպառումը չի նվազել, ուստի այս ոլորտում գործունեությունը կարող է լինել եկամտաբեր։ Սակայն եթե գյուղատնտեսական գործունեության համար պակասում են ֆինանսական միջոցները, անհրաժեշտ կլինի քննարկել դրանք ձեռք բերելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ գործընկերային ներդրում, պարտքի ներգրավում, վարկի ձեռքբերում։ Անհրաժեշտ կլինի կատարել ծախսերի, վաճառքի եւ եկամուտների կանխատեսումներ, կազմել բյուջե։ Լավ կլինի քննարկել արդեն ունեցած ռեսուրսների հնարավոր կիրառումը, օրինակ՝ առկա սարքավորումներ, շինություն, անցյալ տարվանից մնացած գյուղատնտեսական նյութեր։ Պետք է դիտարկել նաեւ անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման տարբերակները. աշխատակիցների ընդգրկում, նյութերի ձեռքբերում։ Հաջորդիվ պետք է հնարավոր սցենարներ մշակել անկանխատեսելի իրավիճակների համար. կարկուտ, երաշտ, կենդանիների հիվանդություն, պահանջարկի ու գնի տատանում։ 2019 թվականին ՀՀ-ում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որը կապահովագրի Ձեզ Կարկտահարության, հրդեհի և գարնանային ցրտահարության ռիսկերից:  


Եվս մեկ անգամ խրախուսում ենք լինել իրատես, սակայն իրատես լինելը չի նշանակում չլինել լավատես: Նոր կորոնավիրուսի նետած մարտահրավերը դիտարկե'ք որպես հնարավորություն և գտե'ք ու կիրառե'ք ստեղծված իրավիճակում ձեր անձնական ֆինանսների առավել արդյունավետ կառավարման, նոր եկամուտների աղբյուրների բացահայտման, ձեր բիզնեսի ծաղկման ու զարգացման լավագույն հնարավորությունները:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6