LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Հայաստանը ֆինանսական կրթման ոլորտում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առաջատար..
Հայաստանը նոյեմբերի 28-ին ճանաչվել է տարածաշրջանային հաղթող Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) Գլոբալ ներգրավվածություն (Global inclusion) մրցանակաբաշխությունում: Մանրամասները հոդվածում:
 
Շվեդիայում տեղի ունեցած իրադարձությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի գրավել է առաջին տեղը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ընդգծել բոլոր այն երկրների և կառույցների կարևորությունը, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության և ներգրավվածության մակարդակի բարձրացման հարցում: Հայաստանը 2016թ.-ին առանձնացել է ֆինանսական, սոցիալական և կյանքի որակի բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ: Մրցանակը տրամադրվել է՝
  • Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման և արդյունավետ կիրառման համար,
  • «Իմ Ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական և որակական ցուցանիշների աճի համար:

Մրցանակը տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնին:  

Նշենք, որ 2016թ.-ի ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ուղղված ֆինանսական կրթման մակարդակի բարձրացմանը:
Սկսվել են դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրման աշխատանքները, գյուղական համայնքներում իրականացվում է «ֆինանսական կրթում» ծրագիրը, իրականացվում է «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագիրը և այլ կրթական միջոցառումներ:
Ակտիվ ընդգրկվածություն է ապահովել նաև սոցիալական ցանցերի միջոցով ֆինանսական իրազեկումը:
Ընդհանուր առմամբ 2016թ.-ի ընթացքում կազմակերպված ծրագրերին ընգրկվել են մոտ 70 000 մարդ, որոնց շարքում են աշակերտները, ուսանողները, գյուղաբնակ համայնքների բնակիչներ և այլն:
Հիշեցնենք որ, Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը (Child & Youth Finance International)-ը ֆինանսական կրթման և ներգրավվածության ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից է, ով հասցրել է կրթել շուրջ 36 միլլիոն երեխաների և երիտասարդների ամբողջ աշխարհում՝ համագործակցելով տարբեր երկրների և կառույցների հետ և իրականացնելով տարբեր ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր, որոնց թվում է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը: Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի ակտիվ համագործակցում է վերջինիս հետ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

Հեռախոս՝ 010 56 37 61, 010 592 697 
էլ-փոստ՝ 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6