LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Հայտնի են «Դպրոցականների ֆինանսատնտեսագիտական Brain-Ring» 2014թ. մրցույթի հաղթողները...

Այսօր, Էլիտ Պլազա բիզնես համալիրում, անցկացվել է ավագ դպրոցի տնտեսագիտություն առարկայի շրջանակներում կազմակերպվող «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring» ամենամյա մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլը։ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring 2014» մրցույթի նպատակը աշակերտների տնտեսագիտական և ֆինանսական գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ  և ճկուն մտածելու կարողությանը նպաստելն է։

Արդեն 5-րդ տարին է, ինչ «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring» մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվում  ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  կազմակերպության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ:

Մրցույթի նախնական փուլերն անցկացվել էին տարեսկզբին՝ Հայաստանի մարզերում,  որոնց մասնակցել էին Հասարակագիտություն առարկայի Տնտեսագիտություն բաժինն ուսումնասիրած 10-րդ դասարանի աշակերտները: Մրցույթի այդ փուլերին մասնակցել են շուրջ 500 աշակերտներ` ավելի քան 100 դպրոցներից: Յուրաքանչյուր մարզից եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել է 5 հոգանոց մեկ հաղթող թիմ:

Մարզերի հաղթող այդ 11 թիմերը ապրիլի 30-ին մասնակցեցին հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին, որոնց ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական և ֆինանսական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվում էր ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը:

Մրցույթի պատվավոր ժյուրիի կազմում էին ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ներկայացուցիչները:

Հաղթող թիմերը ճանաչվեցին՝

·         1-ին տեղ - Արարատի մարզի Տափերականի միջնակարգ դպրոցի թիմը

·         2-րդ տեղ - Գեղարքունիքի մարզի Ծովինարի միջնակարգ դպրոցի թիմը

·         3-րդ տեղ - Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 5 դպրոցի թիմը

Հաղթող թիմերը պարգևատրվեցին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր: Հատուկ մրցանակներ  տրամադրվեցին նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից:


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 
էլ-փոստ. 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6