LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Հայտարարություն «Լավագույն ուսանողական աշխատանք» մրցույթի վերաբերյալ...
Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Սպառողների ֆինանսական կրթության/ իրազեկվածության բարձրացման ծրագրի» շրջանակներում հայտարարում է «Լավագույն ուսանողական աշխատանք» մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է գրեն գիտական աշխատանք հետևյալ թեմաներից մեկով.
1. Ֆինանսական համակարգի հաշտարար. օմբուդսմեն, թե՞ միջնորդ դատարան
2. Ածանցյալ արժեթղթերը` որպես ՀՀ տնտեսության զարգացումը խթանող գործիքներ
3. Տնտեսության իրական և ֆինանսական հատվածների փոխներգործությունը ՀՀ-ում
4. Ֆինանսական վարձակալություն (լիզինգ) և փոխառություն և/ կամ վարկ. ո՞րն ընտրել
5. Ապահովագրությունը` որպես գյուղացիական տնտեսության զարգացման նախապայման
6. Ֆինանսական միջնորդության ավելացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատումը
7. Ֆինանսական շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության իրավական կարգավորման խնդիրները
8. Ֆինանսական կրթությունը` որպես ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման գործոն:
Աշխատանքի բովանդակությանը ներկայացվող պահանջներն են՝
  • Աշխատանքում պետք է արտացոլվեն հեղինակի մտորումները ՀՀ-ում առկա հիմնախնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ:
  • Աշխատանքը պետք է լինի վերլուծական բնույթի և անդրադառնա նաև միջազգային փորձին:
  • Ուսանողը պետք է հստակ ձևակերպի այն խնդիրը, որին ուղղված է իր աշխատանքը:
Աշխատանքի ձևին ներկայացվող պահանջներն են՝
1. Աշխատանքը չպետք է նախկինում տպագրված լինի
2. Աշխատանքի լեզուն հայերենն է` unicode (sylfaen) տառատեսակով և 12 տառաչափով
3. Ծավալը պետք է լինի 6-8 էջի սահմաններում
4.Այլ աղբյուրներից մեջբերումներ անելու դեպքում պարտադիր պետք է կատարվեն հղումներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
  • աշխատանքը
  • Կարճ ինքնակենսագրական` պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան տարեթիվը և բուհը, ֆակուլտետը
  • 3×4 լուսանկար
Վերոնշյալը պետք է ներկայացվի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հետևյալ եղանակներից որևէ մեկով.
էլ. հասցեով,
• փոստով` Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ հասցեով
• առձեռն` ներկայանալով վերոնշյալ հասցեով: Աշխատանքների ընդունման սկիզբ – 05.09.2011թ.
Աշխատանքների ընդունման ավարտ – 30.11.2011թ. մինչև ժամը 17:00

Սահմանված է երեք մրցանակային տեղ.
  • 1-ին տեղ` 200.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ` 150.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ` 100.000 ՀՀ դրամ
1-ին տեղը զբաղեցրած աշխատանքը կտպագրվի: Ներկայացված աշխատանքները կդիտարկվեն Հաշտարարի գրասենյակի աշխատակիցներից, տնտեսագիտության և իրավագիտության ոլորտի հեղինակավոր մասնագետներից բաղկացած մրցութային հանձնաժողովի կողմից:

Զգուշացում Բոլոր այն աշխատանքները, որտեղ կհայտնաբերվեն գրագողության նշաններ չեն դիտարկվի մրցութային հանձնաժողովի կողմից:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 58 23 22 հեռախոսահամարով: Պատասխանատու` Վարդուհի Սեմերջյան

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: 
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 
էլ-փոստ.
 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6