LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Խնայողությունների միջազգային օրը Հայաստանում
«Խնայած դրամը վաստակած դրամ է» խորհրդով սկսվեց Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառումը:  

Այսօր Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում տոնում են Խնայողությունների միջազգային օրը: Նպատակն է կարևորել խնայողության մշակույթը ինչպես կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ ֆինանսական ասպարեզում: Մեր օրերում խնայելու ու տնտեսելու ունակությունն անհրաժեշտ որակներ են, որպեսզի համահարթեցնել կյանքի դժվար իրավիճակները, ինչպես նաև իրականացնել բարդ նպատակներ ինչպիսիք են, օրինակ, ուսումը, ամուսնությունը, տան ձեռք բերումը կամ բարեկեցիկ ծերությունը։
Հայաստանում խնայողությունների օրը սկսել է նշվել 2012թ-ից։ Շուրջ 7 տարի Երևանում, ինչպես նաև մարզերում կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ, որոնք կոչված են եղել իրազեկելու բնակչությանը խնայողությունների կարևորման, գոյություն ունեցող խնայողությունների պահպանման և բազմապատկման տարբեր միջոցների մասին։ 

Հայաստանի բնակչության համար խնայողությունների պահպանման կայուն միջոց են համարվում բանկային ավանդերը: Վերջին 10 տարիներին ֆիզիկական անձանց խնայողությունները աճել են միջինում տարեկան 19%՝ կլասիկ, ընթացիկ ավանդների և պարտատոմսերի ձևով:
Դա, առաջին հերթին, պայմանավորված է բանկային համակարգի կայունությամբ, բանկային համակարգի նկատմամբ ունեցած բնակչության բարձր վստահությամբ, ինչպես նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առկայությամբ, որը նվազագույնի է հասցնում ավանդատուների ռիսկերը։
Կենտրոնական բանկը մշտապես հետամուտ է եղել և կշարունակի իր քաղաքականությամբ ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը և մեր քաղաքացիների ներդրումների բարձր հուսալիությունը:

Բնակչության մի մասը դեռևս շարունակում է օգտվել խնայողությունների ոչ ֆորմալ ուղիներից՝ խնայողությունները ամբողջությամբ պահելով տանը: Կանխիկ փողը կարող է վնասվել կամ գողացվել, ինչպես նաև ժամանակի ընթացքում կարող է նվազել դրա գնողունակությունը։ Մինչդեռ որպես ավանդ կամ որպես ֆինանսական այլ գործիք ներդրված փողն «աշխատում է»՝ բանկը գումարի դիմաց վճարում է տոկոսներ: Ուստի հարկավոր է խնայողությունների համար ընտրել առավել շահավետ «հանգրվան»:
Խնայողությունը այնքան էլ հեշտ ձիրք չէ՝ այն պահանջում է կարևորության գիտակցում և, ինչը առավել կարևոր է, հետևողական դիսցիպլինա: Դա է պատճառը, որ շատերս միշտ հետաձգում ենք խնայելը կամ չենք համբերում այն արագ ծախսելով: Խնայելը պետք է մտածելակերպ և կենսակերպ լինի:
Ուստի, շատ կարևոր է տարբեր միջոցներով իրազեկել հանրությանը խնայողություններ թեմայի մասին, որպեսզի վերջիններս կարողանան կատարեն առավել իրազեկ, գիտակից և խելամիտ որոշումներ:
ՀՀ կենտրոնական բանկը, ավելի քան 10 տարի իրականացնում է ֆինանսական կրթման և իրազեկման տարաբնույթ ծրագրեր մի շարք ֆինանսական թեմաների շուրջ, տարբեր խմբերի համար: Նշված միջոցառումների մի զգալի մասը նվիրված է խնայողություններին:
Նրանցից մեկը հենց այս միջոցառումն է, որն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի, Բանկերի միության, Ֆինանսական հաշտարարի, Ավանդների երաշխավման հիմնադրամի և Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի համագործակցությամբ:
Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք մասնակցել խնայողությունների վերաբերյալ ֆորումին, մասնակցել «Ես սովորում եմ խնայել» ինտերակտիվ մրցույթի, այլ հետաքրքրաշարժ և տեղեկատվական միջոցառումների, դիտել «Ինչպես խնայել», «Ինչ է բյուջեն» և այլ խորագրերով թատերական ներկայացումներ, ինչպես նաև ձեռք բերել տարատեսակ գիտելիքներ և կարևոր տեղեկատվություն խնայողությունների վերաբերյալ: 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6