LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Զգո՛ւյշ. ֆինանսական խարդախություն է

Սոցիալական կայքերում մեծ տարածում է գտել կեղծ հայտարարություն, որն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին ներդրում կատարել «Գազպրոմ Հայաստան» ընկերության արժեթղթերում և ստանալ մեծ եկամուտ:

Արժեթղթերի շուկայում մասնագիտացած մասնակցի կեղծ լիցենզիայի հիման վրա խարդախները փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ ձեզ առաջարկելով գնել «Գազպրոմ Հայաստան» ընկերության արժեթղթերը շատ ցածր գնով և ամեն ամիս ստանալ անհամեմատ ավելի մեծ գումար: Խոստանում են նաև, որ առաջին դիմողները կստանան բոնուս՝ գումարի տեսքով, ինչպես նաև կունենան «անձնական մենեջեր», ով նրանց կօգնի արժեթղթերի գնման հարցում:

Օգտատերերի վստահությունը շահելու համար հայտարարությունների մեջ դնում են նաև ճանաչված պաշտոնատար անձանց և հայտնի մարդկանց լուսանկարներ:

Ոչ մի դեպքում մի՛ հավատացեք շատ լավը թվացող այսպիսի առաջարկներին, որքան էլ որ դրանք գրավիչ թվան: Նման կազմակերպությունները լիցենզավորված չեն և չեն գործում Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո: Բացի նրանից, որ նման դեպքերում կարող են ձեզնից վերցնել գումարը և դրա դիմաց ձեզ ոչ մի ծառայություն չմատուցել, նրանց հետ ցանկացած տեսակի գործարք կատարելը կարող է նաև վտանգի տակ դնել ձեր բանկային և անձնական տվյալների գաղտնիությունը: 

Ձեր տվյալները կարող են օգտագործվել հետևյալ խարդախ նպատակներով:

  1. Կարող են ձեզ ներքաշել ֆինանսական խարդախության սխեմայում, շահագրգռել, որ նոր մարդկանց ներգրավեք, սակայն հանկարծակի կորեն ու կորզեն ձեր ու ձեր հարազատների գումարները:
  2. Կարող են գողանալ ձեր բանկային հաշվին առկա գումարը:
  3. Կարող են օգտագործել ձեր քարտային տվյալները՝ առցանց գնումներ կատարելու համար:
  4. Կարող են ձեր անունից վարկ վերցնել, որը դուք ինքներդ ստիպված կլինեք մարել: Չմարելու դեպքում էլ կարող եք ձևավորել վատ վարկային պատմություն և զրկվել հետագայում վարկ ստանալու հնարավորությունից:

Ֆինանսական կորուստներից խուսափելու և ձեր տվյալները պաշտպանելու նպատակով՝

  1. Զե՛րծ մնացեք ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող առաջարկներին արձագանքելուց: Եթե ցանկանում եք ստուգել՝ դա իրական է, թե ոչ, ապա ներդրումային առաջարկը նախ փնտրե՛ք այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում, այնուհետև ստուգե՛ք նաև՝ արդյոք ներդրումային ընկերությունն ունի Կենտրոնական բանկի լիցենզիան (cba.am, Ֆինանսական համակարգ և վերահսկողություն, Ֆինանսական կազմակերպություններ): Բացի այդ, Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների և մասնակիցների ցանկը կարող եք գտնել amx.am կայքում: 
  2. Մի՛ տրամադրեք ձեր անձնական և բանկային տվյալները կասկածելի մարդկանց ու կազմակերպություններին (անձնագրի կամ սոցիալական քարտի համար, քարտային հաշվեհամար, գաղտնաբառ, CVV կոդ և այլն):
  3. Մի՛ անցեք կասկածելի հղումներով և մի՛ ներբեռնեք նման հայտարարությունների տակ տեղադրված ֆայլերը:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6