LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Մրցույթ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին 

ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ
անվան կրթաթոշակ նշանակելու համար

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 12-ը Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
2. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից առաջադիմության միջին որակական գնահատականի վերաբերյալ (սկսած ուսումնառության առաջին տարվանից),
3. դիպլոմի, դիպլոմի միջուկի պատճենը (առկայության դեպքում),
4. մեկ գունավոր լուսանկար:

Մրցույթին դիմած ուսանողները վերլուծական/հետազոտական նյութը (ոչ ավելի, քան 15-20 տպագիր էջ) պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 30-ը:

Վերլուծական/հետազոտական նյութի թեմաներ.

  • Ֆինանսական համակարգի մրցակցության գնահատումը ՀՀ-ում
  • Գնային կոշտությունների համապարփակ վերլուծություն ըստ ապրանքային խմբերի ՀՀ օրինակով
  • Եկամտաբերության կորերի արձագանքը իրականացված դրամավարկային քաղաքականությանը ՀՀ-ում
  • ՀՀ ԿԲ գործունեության արդյունավետության բարելավումն առցանց տվյալների օգտագործման միջոցով
  • Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը դոլարիզացված տնտեսություններում
  • Big data-ն և AI-ը որպես վիճակագրական տեղեկատվության ստացման և մշակման նոր հնարավորություններ, դրանց հետ կապված մարտահրավերները և ներդրման հնարավոր ուղիները ԿԲ-երում
  • Բաղադրյալ ցուցանիշները որպես կյանքի որակը բնութագրող ցուցանիշներ 
  • Ուղղակի ներդրումների ճյուղային կառուցվածքի ձևավորման հիմքում ընկած գործոնները ՀՀ-ում
  • Դոլարիզացիայի վիճակագրական չափման հիմնախնդիրները ՀՀ-ում

Հետազոտական/վերլուծական աշխատանքի նկատմամբ պահանջներՀետազոտական/վերլուծական աշխատանքի կառուցվածք.

  • Տիտղոսաթերթ
  • Բովանդակություն
  • Նախաբան
  • Հիմնական մաս
  • Եզրակացություն և առաջարկություններ
  • Գրականության ցանկ

Տիտղոսաթերթի վրա, որն աշխատանքի առաջին էջն է, անհրաժեշտ է նշել ուսանողի անունը, ազգանունը, ԲՈՒՀ-ը, հետազոտական/վերլուծական աշխատանքի թեման:
Բովանդակությունում նշվում են բոլոր բաժիններն ու ենթաբաժինները, դրանց զբաղեցրած էջերն՝ ըստ հերթականության:
Նախաբանը պետք է ծառայի երկու նպատակի: Նախ, այն պետք է ծանոթացնի ընթերցողին թեմային: Երկրորդ, դրանում պետք է սահմանվի հետազոտության/վերլուծության հարցը, խնդիրը կամ թեզիսը:
Հիմնական  մասում, որը հետազոտական աշխատանքի գլխավոր մասն է, անհրաժեշտ է զարգացնել թեզիսը՝ պատճառներով, բացատրություններով, օրինակներով և փաստերով, միաժամանակ նշելով, թե հետազոտական/վերլուծական ինչ մեթոդներ և/կամ գործիքներ են կիրառվել հետազոտողի կողմից:
Եզրակացությունում պետք է ամփոփվի աշխատանքը և տրվի պատասխան հետազոտական/վերլուծական աշխատանքի հարցին կամ խնդրին:
Աշխատանքն անհրաժեշտ է գրել A4 ձևաչափի էջի վրա, 12 տառաչափով:
Արգելվում է գրագողությունը և այլ անձի կողմից կատարված աշխատանքը որպես Ձեր կողմից կատարված ներկայացնելը:

Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի  Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
(010)592634 հեռախոսահամարով
Անձնակազմի կառավարման վարչություն
Էլեկտրոնային փոստի հասցե՝

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6