LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Ֆինանսական ներգրավվածության միության գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգին...

Հունիսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել AFI-ի դերը ամբողջ աշխարհում ֆինանսական ներգրավվածության խթանման և զարգացման հարցում: Պարոն Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և AFI-ի միջև շարունակական գործակցությունը և շնորհակալություն հայտնել Կենտրոնական բանկի կողմից տարբեր ծրագրերի իրականացմանըաջակցելու համար: Այդ գործակցության վերջին արդյունքը Ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակումն է, որը կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման համար:

Ֆինանսական ներգրավվածության միության գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգն իր հերթին գոհունակություն է հայտնել միության և ՀՀ ԿԲ-ի միջև արդյունավետ գործակցության վերաբերյալ և կարևորել Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործակցության հետագա ուղղությունները և Կենտրոնական բանկի՝ AFI-ի առաջիկա ծրագրերում մասնակցության հնարավորությունները: 

Ֆինանսական ներգրավվածության միությունը զարգացող երկրների կենտրոնական բանկերի և այլ ֆինանսական կարգավորող մարմինների ցանց է, որը հիմնադրվել է 2008 թ-ին: Միության գլխավոր նպատակն է աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական ներգրավվածության զարգացումը։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերը։  ՀՀ կենտրոնական բանկը միությանը անդամակցում է 2011 թ-ից:



Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697

էլ-փոստ. 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6