LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
«ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ուսումնական ծրագրի վերաբերյալ...


ՀՀ
կենտրոնական բանկը 2015 թվականի հոկտեմբերի 5-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը։

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան ընդունվել աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում, ընդգրկվել ՀՀ կենտրոնական բանկի կադրային պահուստում։

Դասավանդումն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։ 

Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին կտրամադրվի ավարտական վկայական՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին կտրամադրվի տեղեկանք՝ ուսումնական ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ 

ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է ուսումնական ծրագրի դիմորդների հետևյալ հատկանիշների առկայությունը
  • վերլուծական, հետազոտական ունակություն և մտածելակերպ,
  • տրամաբանություն,
  • հաղորդակցման հմտություն,
  • օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն և այլ)։

Ծրագրին դիմելու ընթացակարգը.

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել համակարգում` https://www.cba.am/am/SitePages/accvacancies.aspx, և լրացնել հարցաթերթիկը, այնուհետև ընտրել «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ծրագիրը, սեղմել «ԴԻՄԵԼ» կոճակը և լրացնել Դիմումը:

Գրանցվում են միայն այն դիմորդները, որոնք առցանց եղանակով առաջին անգամ են դիմում ԿԲ որևէ մրցույթի:

Հարցաթերթիկին պարտադիր է կցել ինքնակենսագրություն կամ CV և լուսանկար:

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները։ 

Ծրագրի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը` 2015թ. սեպտեմբերի 25-ը: 

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել 59-26-34 կամ 26-12 (ներքին) հեռախոսահամարներով


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697

էլ-փոստ. 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6