LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
«ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ուսումնական ծրագրի վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկը 2015 թվականի մայիսի 11-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը։

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան ընդունվել աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում, ընդգրկվել ՀՀ կենտրոնական բանկի կադրային պահուստում։

Դասավանդումն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։

Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին կտրամադրվի ավարտական վկայական՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին կտրամադրվի տեղեկանք՝ ուսումնական ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է ուսումնական ծրագրի դիմորդների հետևյալ հատկանիշների առկայությունը

  • վերլուծական, հետազոտական ունակություն և մտածելակերպ,
  • տրամաբանություն,
  • հաղորդակցման հմտություն,
  • օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն և այլ)։

Ուսումնական ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիպլոմի, դիպլոմի միջուկի պատճենները (2 օրինակ) կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից՝ ավարտական կուրսի ուսանող լինելու վերաբերյալ,
  • երկու լուսանկար (3x4 չափսի),
  • ինքնակենսագրություն կամ CV (2 օրինակ),
  • վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձանց դեպքում) (2 օրինակ),
  • անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS` առկայության դեպքում),
  • անձնագրի պատճենը՝ առաջին էջ և հաշվառման էջ (2 օրինակ),
  • զինգրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ կցագրման վկայականի պատճենը (2 օրինակ)։

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները։

Փաստաթղթերի ընդունումը՝ ապրիլի 18-ից մայիսի 5-ը (աշխատանքային օրերին),ժամը`10։00-ից 17։30-ը։ 

Ծրագրի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։ 

Պայմաններին մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք զանգահարել 59-26-34 հեռախոսահամարով։ 

Ուսումնական ծրագրին մասնակցելու դիմումը լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու համար պետք է ներկայանալ ՀՀ կենտրոնական բանկ և զանգահարել հետևյալ ներքին հեռախոսահամարներով՝ 26-12, 26-00: 

Մեր հասցեն է` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6, էլ. փոստ` document.write('\x68\x72\x6d\x40\x63\x62\x61\x2e\x61\x6d\x22\x3e\x68\x72\x6d\x40\x63\x62\x61\x2e\x61\x6d'): 

Տեղեկացնում ենք նաև, որ հաջորդ «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ուսումնական ծրագիրը կկազմակերպվի 2015 թվականի հոկտեմբերին, որի համար դիմումները կընդունվեն սեպտեմբերին լրացուցիչ հայտարարությունից հետո։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս010 56 37 61 կամ 010 592 697
էլ-փոստ. 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6