LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
5 խորհուրդ, թե ինչպես պլանավորել ամանորյա բյուջեն
Ամանորյա տոները զվարճալի են, բայց միևնույն ժամանակ` ծախսատար և տոներից հետո առաջացնում են բնակչության ֆինանսական առողջության վատթարացում: Աշխարհի բնակչության տասից մեկն իր տարեկան եկամուտի ութսուն տոկոսը վատնում է ամանորյա ծախսերի վրա: Մեր խորհուրդները Ձեզ կօգնեն լավագույնս անցկացնել Նոր Տարին եւ լինել ֆինանսապես առողջ: 

1. Պլանավորեք Ձեր ամանորյա բյուջեն  

Պատրաստեք ամանորյա ծախսերի ցանկը, և դրանում ներառեք ոչ միայն նվերների և ամանորյա զարդարանքների, այլեւ ուտելիքի, ժամանցի և տրանսպորտի ծախսերը: Այս ընթացքում շարունակաբար գրանցելով յուրաքանչյուր իրականացված ծախսը՝ համեմատեք այն Ամանորի համար նախատեսված գումարի մնացորդի հետ: Մեր բյուջեի պլանավորման հաշվիչը կօգնի Ձեզ ամանորյա բյուջեի պլանավորման հարցում: 

2. Պատրաստեք Ձեր ամանորյա քսակը

 Եթե Դուք կարծում եք, որ չունեք համապատասխան չափի գումար, որպեսզի ծածկեք ամանորյա բոլոր ծախսերը և փնտրում եք քսակի ձևավորման այլընտրանքներ, օրինակ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տեսքով կամ տարբեր խանութների զեղչային առաջարկներով նոր վճարային քարտերի ձեռքբերմամբ, ապա մեր ֆինանսական օգնական գործիքը կօգնի Ձեզ արագ և արդյունավետ համեմատել բանկերի կողմից առաջարկվող վարկերի և վճարային քարտերի պայմանները և ընտրել Ձեզ համար առավել ձեռնտու տարբերակը: 
Հիշեք, որ վարկ վերցնելն այս պարագայում լավագույն լուծում է միայն այն դեպքում, եթե ճիշտ եք պլանավորել Ձեր եկամուտները և վստահ եք, որ կկարողանաք ժամանակին կատարել վճարումները:
Վարկ վերցնելու որոշում ընդունելուց առաջ փոքր-ինչ երկմտեք՝ արդյո՞ք վստահ եք, որ ուզում եք ունենալ ասենք ամանորյա ճոխ սեղան, եթե Ամանորից հետո կարող եք կանգնել վարկը կամ պարտքը ժամանակին մարելու փաստի առջեւ:

3. Գնումներ` առցա՞նց, թե՞ առձեռն

Էլեկտրոնային գնումներն օրեցօր ավելի են տարածվում աշխարհի մի շարք երկրներում: Հաճախ այս տեսակ գնումներն ավելի ձեռնտու են: Առցանց ավելի հեշտ է հետևել կազմակերպության կողմից պարբերաբար հայտարարվող զեղչային ակցիաներին և ծանոթանալ առաջարկվող ապրանքների տեսականուն: Էլեկտրոնային առեւտրի միջոցով առանց խանութ այցելելու և լրացուցիչ գումար ծախսելու՝ կարող եք արագ կերպով իրականացնել համապատասխան գնում: Մեր խորհուրդն է` ամանորյա գնումների համար ունենալ էլեկտրոնային դրամապանակ կամ վճարային քարտ, որը հնարավորություն կտա կատարել առցանց արագ գնումներ: 

4. Ստեղծագործ Ամանոր

Ամանորը ճիշտ ժամանակն է Ձեր ստեղծագործ մտքերն ու գափափարները կիրառելու համար: Խանութներից թանկ արժեքով ամանորյա զարդարանքներ, թխվածքաբլիթներ և այլ ուտեստներ ձեռք բերելու փոխարեն կարող եք նաեւ ինքնուրույն պատրաստել դրանք: Համացանցում կարող եք գտնել մի շարք կայքեր, որոնք կօգնեն Ձեզ այս գործընթացը դարձնել ավելի զվարճալի, ինչպես նաեւ ժամանակ եւ գումար խնայել:

5. Շնորհավորանք մտերիմներին

Եթե պատրաստվում եք Ձեր մտերիմների համար ամանորյա բացիկ ձեռք բերել, ապա հիշեք, որ սա ևս լրացուցիչ ծախս է: Նախ պետք է համապատասխան խանութ գտնել, ապա գումար ծախսել տրանսպորտային միջոցի և, ի վերջո, բացիկը փոստով ուղարկելու համար: Այս տարի պլանավորեք փոքր-ինչ այլ կերպ. փորձեք ինքնուրույն, համացանցի օգնությամբ պատրաստել էլեկտրոնային բացիկ և ուղարկել այն Ձեր մտերիմների էլեկտրոնային հասցեներին:

Ֆինանսապես առողջ Ամանոր ենք մաղթում բոլորին:

Հրապարակումից օգտվելու դեպքում հղումը ABCfinance.am-ին պարտադիր է:




խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6