LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ամփոփում ենք Փողի միջազգային շաբաթը. հաղթողներն են ...
Փողի միջազգային շաբաթ 2017-ը Child & Youth Finance International կառույցի նախաձեռնությունն է. ամեն տարի շուրջ 130 երկրներում կազմակերպվում է փողին առնչվող  թեմատիկ միջոցառումներ: Ծրագրի շրջանակում դպրոցականների համար անցկացվել են սեմինարներ «Սովորի՛ր, խնայի՛ր, վաստակի՛ր» թեմայով, մրցույթներ՝ Սելֆի մարտահրավեր և Խնայատուփեր: Մանրամասները հոդվածում:

Մրցույթներ

Ամփոփենք ծրագրի շրջանակում հայտարարված խնայատուփերի մրցույթը. հաղթողներն են՝

  • Հասմիկ Մարգարյան, 9 տարեկան, Երևան,
  • Հարություն Հարությունյան, 8 տարեկան, Դիլիջան,
  • Սուսաննա Հայրապետյան, 14 տարեկան, Երևան:

Մրցույթն ամփոփվեց Դիլիջանի՝ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում: Ժյուրիի անդամներն էին «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կոստանդյանը, Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն Արամ Մեհրաբյանը, ինչպես նաև ֆինանսական համակարգի աշխատակիցներ:

Շնորհավորում ենք հաղթողներին՝ մաղթելով նաև խնայելու մշակույթի ձևավորում, այդ խնայողություններով ֆինանսական մեծ նպատակների իրագործում:

Սեմինարներ և Խնայողությունների խաղ

Ապրիլի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Սովորել, խնայել, վաստակել» թեմայով սեմինար դպրոցականների համար: Իսկ դասից հետո նրանք իրենց գիտելիքները կիրառեցին «Խնայողությունների խաղում»:5 հոգուց բաղկացած թիմերը իրենցից ներկայացնում էին ընտանիքներ, որտեղ կային հայր, մայր, տատիկ և երկու երեխաներ: Ընտանիքը պետք է հասներ իր առջև դրված նպատակին և ունենար կյանքի բարձր որակ: Այս առաջադրանքը լավագույնը կարողացան կատարել 2 թիմեր, որոնց անդամներն էին՝

  • Սամվել Զաքոյան,
  • Տիգրան Սերոբյան,
  • Լիդիա Կամենդատյան,
  • Անուշիկ Նիկողոսյան,
  • Նինա Կարապետյան,
  • Արման Մարտիրոսյան,
  • Անի Մելիքյան,
  • Անդրանիկ Սարգսյան,
  • Արտակ Նշանյան,
  • Գարեգին Նիկոլյան:

Որպես մրցանակներ նրանք ստացան գեղարվեստական և ֆինանսական գրքեր, գրենական պարագաներ:

Դասեր և Ֆինանսական Այլ կերպ

ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն այցելեցին «Ջինիշյան» և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամների սաները, որոնք մասնակցեցին դասի՝ սովորելով, թե ինչպես է պետք փոքր տարիքից հոգալ ապագայում պահանջված աշխատանք ունենալու, ֆինանսապես հավասարակշռված կյանք ունենալու համար:Այնուհետև խմբերը խաղացին «Ֆինանսական Այլ կերպ» խաղը՝ միմյանց բացատրելով ֆինանսական հեշտ և բարդ եզրեր, ինչպես ավանդը, գրավը, հաշվիչը և այլն:Հաղթող մասնակիցները ևս պարգևատրվեցին մրցանակներով:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
Հեռախոս` 010 56 37 61, 010 592 697
էլ-փոստ` 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6