LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ֆինանսական ներգրավվածության միության 100 անդամ հանդիպել են Դիլիջանում անցկացնելու Սպառողների հզորացման և շուկայի վարվելակերպի և Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբերի հանդիպումները
 
 
 
 

2016 թվականի մարտի 21-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկեց Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) Սպառողների հզորացման և շուկայի վարվելակերպի (Consumer Empowerment and Market Conduct Working Group) և Թվային ֆինանսական ծառայությունների (Digital Financial Services Working Group) աշխատանքային խմբերի հանդիպումները, որոնք կազմակերպվել են ՀՀ կենտրոնական բանկի և Ֆինանսական ներգրավվածության միության կողմից: Հանդիպումները շարունակվելու են մինչև սույն թվականի մարտի 25-ը: 

Կենտրոնական բանկը, երկար տարիներ հանդիսանալով Ֆինանսական ներգրավվածության միության ակտիվ անդամ, այս տարի առաջին անգամ հյուրընկալում է նմանատիպ մասշտաբային միջազգային միջոցառում, որին ներկա են գտնվում մոտ 100 միության անդամ հանդիսացող ներկայացուցիչներ մոտ 40 զարգացող երկրներից:  

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվելու են ֆինանսական ներգրավվածության ներկայիս միտումներն ու առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվելու են ֆինանսական ոլորտում վարքագծային հետազոտության նոր մոտեցումների կիրառման հնարավորությունները առավել մատչելի և հասանելի ֆինանսական ծառայությունների ներդրման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ֆինանսական ներգրավվածության միությունը ֆինանսական ներգրավվածության միջազգային ասպարեզի առաջատար կառույցներից է: Միության կողմից իրականացված նախագծերը (անդամակցության հուշագրերի ու աշխատանքային խմբերի) ֆինանսական ծառայությունների ներգրավվածության ու ֆինանսական միջնորդության խորացման լրացուցիչ նախադրյալներ են ստեղծել անդամ երկրների համար:  

Կենտրոնական բանկը 2011 թվականի փետրվարի 8-ից անդամակցում է Ֆինանսական ներգրավվածության միությանը, որն ի թիվս միջազգային այլ կառույցների բարձր է գնահատում Կենտրոնական բանկի հետ առկա համագործակցությունը:

Կենտրոնական բանկը նախագահում է միության` Սպառողների հզորացման և շուկայի վարվելակերպի աշխատանքային խումբը, ինչպես նաև անդամակցում է Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբին:  

Նախատեսվում է շարունակել համագործակցությունը ֆինանսական ներգրավվածության այլ ոլորտներում ևս:  


 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6