LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Սույն թվականի հունվարից սկսվել է ՀՀ բանկային համակարգի միջոցով կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարմանը գործընթացը...

Այսուհետ կենսաթոշակառուները կարող են ստանալ իրենց կենսաթոշակները երկու եղանակով` կանխիկ և անկանխիկ:
Ընդ որում, կենսաթոշակի վճարման եղանակը ընտրում է կենսաթոշակառուն` իր բնակության վայրի տարածքային բաժին դիմում ներկայացնելու միջոցով:
Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային բաժին` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու համար:

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարումը կատարվում է կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով :

Կենսաթոշակառուն պետք է այցելի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ և բացի բանկային հաշիվ: Կենսաթոշակառուին տրամադրվում է վճարային քարտ, որի միջոցով նա կարող է կանխիկացնել իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակը: 

Բանկային հաշվի բացումը, սպասարկումը, քարտերի թողարկումն ու տրամադրումը անվճար է: Կենսաթոշակառուն ինքն է ընտրում բանկը, որի հետ ցանկանում է կնքել հաշվի բացման պայմանագիր : 

Այնուհետև, կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին և ներկայացնի համապատասխան դիմում` նշելով բանկի անվանումը և իր բանկային հաշվի համարը:

Ներկայումս կենսաթոշակառուները անկանխիկ եղանակով իրենց կենսաթոշակները կարող են ստանալ հետևյալ  բանկերից`
  • «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ
  • «ԲՏԱ բանկ» ՓԲԸ
  • «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Ակբա-Կրեդիտ – Ագրիկոլ բանկ» ՓԲԸ
  • «Արցախբանկ» ՓԲԸ
  • «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ
  • «Յունիբանկ» ՓԲԸ
  • «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ
  • «Մելլաթբանկ» ՓԲԸ
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
Եթե կենսաթոշակառուն ընտրում է կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու եղանակը, ապա նա կարող է ստանալ իր կենսաթոշակը հետևյալ ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով`
  •  «Ադալև Ռիա» ՍՊԸ
  • «Ի-դրամ» ՍՊԸ
  • «Կվադրակոմ» ՍՊԸ
  • «Դեպի տուն» ՍՊԸ
  • «Մեգա Պանտերա» ՍՊԸ
  • «Հայփոստ» ՓԲԸ
Կենսաթոշակների վճարման կանխիկ եղանակն ընտրած կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվելու է կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ վճարող կազմակերպության գրասենյակում առձեռն կենսաթոշակառուին տրամադրելու միջոցով:

Առավել մանրամասն կարող եք իմանալ
«Կենսաթոշակների վճարման կարգի».pdf միջոցով:

Վճարային քարտի մասին մանրամասն կարող եք իմանալ այցելելով մեր կայքի ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ էջը կամ դիմեք ՏԵՍԱՖԻԼՄԵՐ բաժնում տեղակայված «Վճարային քարտի մասին ֆիլմը»:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: 
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 
էլ-փոստ.


խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6