LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչպե՞ս ընտրել Ձեզ անհրաժեշտ ներդրումային գործիքը
Ներդրումային ճիշտ ռազմավարություն ձևավորելու համար կարևոր է համադրել ներդրման ժամկետները, ռիսկի հանդուրժողականությունը և բազմազանեցման սկզբունքը: Այս բաժինը նաև կօգնի հասկանալ, թե ինչպես պարզ գործակիցների միջոցով վերլուծել և ընտրել լավագույն բաժնետոմսերը:

Քանի որ հաշվարկներ ու վերլուծություններ կատարելը, արժեթղթեր ընտրելը կարող են Ձեզնից շատ ժամանակ ու ջանքեր խլել, առաջարկում ենք այդ ընթացքում որպես հիմք ընդունել Պարետոյի սկզբունքը` 20% ջանքերով ապահովել 80% արդյունք։

Այնպես որ՝ կենտրոնացե՛ք ամենակարևոր սկզբունքների ու մոտեցումների վրա։

   Ժամանակահատված

Կարևոր է հասկանալ, թե ինչ ժամանակահատվածով է հարմար ներդրում կատարելը։ Եթե երկար ժամանակ կարողանաք այդ ներդրմանը ձեռք չտալ (սովորաբար 10 և ավելի տարիներ), ապա հավանականությունը մեծ է, որ ունենաք գումարային  աճ։ Կարճաժամկետ հատվածում (մինչև 3 տարի) արժեթղթերի գները կարող են բարձրանալ, իջնել, իսկ երկար ժամանակահատվածում արժեթղթերն ավելի մեծ հնարավորություն են ստանում դիմակայելու շուկայի տատանումներին և ունենալու աճ։ Բացի այդ՝ երկար ժամանակահատվածում Ձեր գումարը սկսում է «գումար աշխատել», որն էլ կարող եք գումարել ներդրումներին ու ավելի շատ գումար վաստակել։ Դա կոչվում է կապիտալացում։

Եթե նախատեսում եք երկար ժամանակ, կարող եք Ձեզ թույլ տալ գնել նաև միջինից բարձր ռիսկային գործիքներ, օրինակ՝ տարբեր ոլորտների ու արժույթների բաժնետոմսեր։ Իսկ եթե ժամանակահատվածը կարճ է, ապա ցանկալի է ընտրել քիչ ռիսկային գործիքներ՝ պարտատոմսեր, ավանդներ և այլն։ 

Հիշե՛ք, միշտ կարող եք դիվերսիֆիկացնել։

   Ռիսկի «ախորժակ»

Ներդրումներ կատարելու ճիշտ ռազմավարություն ընտրելու համար պետք է հասկանաք, թե որքան է ռիսկի նկատմամբ Ձեր հանդուրժողականությունը։ Օրինակ՝ եթե Դուք պատրաստ եք այդ ներդրումը կորցնելուն, բայց հավանական եք համարում նաև դրանից բարձր եկամուտ ստանալը, ապա ֆինանսիստների լեզվով ասած՝  ունեք ռիսկի «բարձր ախորժակ»։ Այս պարագայում Դուք կարող եք ընտրել բաժնետոմսեր։ Իսկ եթե ոչ մի կերպ չեք համակերպվի, եթե ներդրումները բացասական արդյունք գրանցեն, ուրեմն «Ձեր ռիսկի ախորժակը ցածր է»։ Այս դեպքում  ավելի նախընտրելի տարբերակներ են ավելի ցածր ռիսկային գործիքները, օրինակ՝ պարտատոմսերն ու ավանդները։

Եվ, իհարկե, միշտ կարող եք իրականացնել բազմազանեցում (դիվերսիֆիկացիա)։ Անգամ ամենաբարձր ռիսկային ախորժակով ներդրողներն իրենց պորտֆելում ունենում են նաև ոչ ռիսկային ներդրումներ, քանզի դրանք են  անվտանգության գրավականը։ Միևնույն ժամանակ, ռիսկի նկատմամբ անհանդուրժողներն էլ ունենում են ռիսկային գործիքներ, քանի որ դրանք հիմնականում կարող են ապահովել բարձր եկամուտներ։

    Օգտակար ցուցանիշներ

Որոշ կազմակերպություններ կարող են ներդրումների համար շատ գրավիչ թվալ տվյալ պահին, բայց կես տարի հետո հայտնվել սնանկացման ռիսկի առաջ։ Միևնույն ժամանակ՝ նոր ոտքի կանգնող կազմակերպությունը 5 տարի հետո կարող է  աննախադեպ եկամուտ ապահովել։ Կանխատեսումները ֆինանսների ոլորտում ամենաբարդն են: Դիտարկենք մի քանի օգտակար ցուցանիշներ՝

-       Շահաբաժին (դիվիդենդ)

Եթե ընկերությունը վճարում է շահաբաժին, այսինքն՝ իր ստացած զուտ շահույթը բաժանում է ներդրողներին, ապա դա սովորաբար ցույց է տալիս, որ ընկերությունը հասուն է, կայացած։ Կարող եք ընտրել ընկերություններ, որոնք արդեն վճարում են շահաբաժիններ։ Բայց  ընկերությունը կարող է նոր հիմնադրված լինել և դեռ չվճարել շահաբաժին, այլ կուտակված շահույթը վերաներդնել իր բիզնեսում և ապագայում ավելի բարձր շահույթ ապահովել։

 

-            Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթ շահույթը (Earnings per share (EPS))

Սա հաշվարկվում  և միշտ հրապարակվում է ցուցակված ընկերությունների համար՝ ցույց տալով, թե որքան զուտ շահույթ է բաժին ընկնում ամեն բաժնետոմսի հաշվով։ Եթե ընկերությունը ստանում է 5 000 000 դրամ շահույթ, որից 1 000 000 դրամը վճարում է շահութահարկ, իսկ 800 000 դրամը՝ շահաբաժին, ընկերությանը մնում է 3 200 000 դրամ։ Եթե ընկերությունն ունի 2000 բաժնետոմս, ապա մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը (Earnings per share (EPS)) կլինի՝ 3 200 000 ÷ 2 000 = 1 600 դրամ

Սա շահույթի ցուցանիշներից մեկն է։ Որքան մեծ է այս թիվը, այնքան ավելի շատ շահույթ է ստանում ընկերությունը մեկ բաժնետոմսի հաշվով, ուրեմն  ավելի  արժեքավոր է  ներդրողի համար։

Հայտնի կազմակերպությունների EPS-ները կարող եք ստուգել կա՛մ իրենց, կա՛մ արժեթղթերի մասին տեղեկություններ հրապարակող կայքերում, որոնք պարբերաբար փոփոխվում են: Կարող եք դիտարկել հետևյալ կայքերը՝ amx.am (Հայաստանում ցուցակված արժեթղթերի համար), Seeking Alpha,  Motley Fool Stock Advisor, Benzinga Pro, Morningstar, Yahoo Finance և այլն։

-       Գին/եկամուտ հարաբերակցություն (Price to Earnings (P/E))

Պարզ բառերով ասած՝ այս ցուցանիշը ցույց է տալիս , թե որքան գումար է ներդրողը վճարում ընկերության շահույթի մեկ դրամի համար։ 

Այն ընկերության բաժնետոմսերի ընթացիկ գինն է՝ համեմատած մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթի հետ: Դա հաշվարկվում է ընկերության բաժնետոմսի գնի և  EPS գործակցի հարաբերությամբ (մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ):

Ենթադրենք՝ ընկերության բաժնետոմսն արժե 10 000 դրամ, իսկ EPS գործակիցը  2 000 դրամ է, այսինքն՝ յուրաքանչյուր բաժնետոմսին տարեկան բաժին է ընկնում 2 000 դրամ շահույթ:P/E գործակիցը կկազմի՝ 10 000 ÷ 2 000 = 5:

Արդյունքը կարելի է մեկնաբանել երկու տեսանկյունից: Նախ՝ սա նշանակում է, որ այսօր ներդրողները պատրաստ են վճարել 5 դրամ՝ ամեն տարի 1 դրամ շահույթ ստանալու համար, բացի այդ՝ ընդամենը 5 տարի անց ներդրողները հետ կստանան իրենց ներդրած ամբողջ գումարը՝ 10 000 դրամը:

P/E հարաբերակցությունը բաժնետոմսի արժեքը գնահատելու լավագույն ցուցանիշներից է: Բարձր P/E հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ներդրողներն ունեն մեծ ակնկալիքներ տվյալ ընկերությունից, քանի որ պատրաստ են այսօր շատ վճարել՝ ապագայում մեծ շահույթ ստանալու հույսով: Իսկ ցածր P/E հարաբերակցությունը կարող է վկայել, որ ընկերությունը թերագնահատված է, քանի որ ներդրողները չեն ցանկանում վճարել մեծ գումար՝ դրա բաժնետոմսերը ձեռք բերելու համար:

Այս գործակիցը չունի ցանկալի արժեք, որը նույնը լինի բոլոր ընկերությունների համար: Դա կարող է տարբերվել ըստ արդյունաբերական ճյուղերի: Այդուհանդերձ, Դուք կարող եք համեմատել նույն արդյունաբերական ճյուղին պատկանող տարբեր ընկերությունների P/E գործակիցները՝ հասկանալու համար, թե որքանով է ձեռնտու այս կամ այն ընկերության բաժնետոմսը գնելը:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6