LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ի՞նչ է բաժնետոմսը

   Բաժնետոմսը ձեզ դարձնում է ընկերության մասնակից՝ տալով շահույթից բաժին (շահաբաժին) ստանալու և կառավարմանը մասնակցելու իրավունք: Սա երկարաժամկետ, բայց ռիսկային ներդրումային գործիք է:
Պարզե՛ք, թե ինչպես ճիշտ ընտրել բաժնետոմսերի տեսակները և նվազեցնել ռիսկերը:

     Բաժնետոմսն արժեթուղթ է, որը ձեռք բերելով՝ Դուք ստանում եք իրավունք.

  • ստանալու տվյալ ընկերության շահույթի մի մասը (շահաբաժին),
  • մասնակցելու տվյալ ընկերության կառավարմանը (սովորական բաժնետոմսերի պարագայում),
  • եթե ընկերությունը լուծարվի, ստանալու նրա մնացած գույքի մի մասը։ 

Շահաբաժինը կամ շահութաբաժինը այն գումարն է, որը ընկերությունը վճարում է իր բաժնետերերին՝ իր զուտ շահույթից որոշակի տոկոսով։ Ընկերությունը որոշում է, թե որքանով բաշխել այդ զուտ շահույթը. կարող է վճարել ամբողջ կամ մասնակի շահաբաժին։ Շահաբաժինը սովորաբար վճարվում է ընկերության տարեկան արդյունքների վրա՝ որպես շահույթ բաժնետերերի միջև։ Եթե դուք ունեք ընկերության 100 բաժնետոմս, և ընկերությունը որոշել է վճարել 5% շահաբաժին, ապա Դուք կստանաք այդ 100 բաժնետոմսերի դիմաց որոշակի գումար՝ օրինակ՝ 50 000 դրամ։ Շահաբաժինները կարող են վճարվել տարվա ընթացքում մի քանի անգամ, կարող են և ընդհանրապես չվճարվել։ Դրանք սովորաբար վճարվում են գումարի տեսքով և կոչվում գումարային շահաբաժիններ, սակայն կարող են վճարվել նաև բաժնետոմսերի կամ ընկերության այլ ունեցվածքի ձևով։

Տարբերում են բաժնետոմսերի երկու տեսակներ՝ սովորական և արտոնյալ:

✔      Սովորական բաժնետոմսեր

Սովորական բաժնետոմս ձեռք բերելով՝ տիրապետողը կարող է մասնակցել ընկերության բաժնետերերի իրավասությանը վերաբերող կառավարչական որոշումների կայացմանը՝ ստանալով ձայնի իրավունք բաժնետերերի ժողովում (սովորաբար 1 բաժնետոմսը համարժեք է 1 ձայնին):

✔      Արտոնյալ բաժնետոմսեր

Արտոնյալ բաժնետոմսը կարող է սահմանափակումներ մտցնել կառավարմանը մասնակցության հարցում, բայց սովորական բաժնետոմսի համեմատությամբ  ունի մի շարք առավելություններ՝ երաշխավորված եկամուտ ստանալու հնարավորություն, շահաբաժինների առաջնահերթ ստացման հնարավորություն և ընկերության լուծարումից հետո սեփականությունից առաջնահերթ  մասնաբաժին ստանալու հնարավորություն՝ համեմատած հասարակ բաժնետոմսերի հետ։ Այսինքն՝ գնելով արտոնյալ բաժնետոմս՝ Դուք կունենաք առավելություն շահաբաժինների ստացման հարցում նույնիսկ այն դեպքերում, երբ ընկերությունը որոշի շահաբաժին չվճարել հասարակ բաժնետոմսերի սեփականատերերին։Արտոնյալ բաժնետոմսերի շահաբաժինը սովորաբար վճարվում է դրանց անվանական արժեքից՝ նախապես սահմանված կայուն տոկոսաչափով, մինչդեռ սովորական բաժնետոմսերի շահաբաժինը կարող է տատանվել՝ ընկերության շահույթից կախված:

Բաժնետոմսերում ներդրումները երկարաժամկետ հարստություն կուտակելու արդյունավետ գործիք են համարվում, սակայն կարևոր է հասկանալ, որ դրանք նաև որոշակի ռիսկ են պարունակում: Ի դեպ, որքան բարձր է ռիսկը, այդքան էլ բարձր պետք է լինի դրա դիմաց առաջարկվող եկամուտը։Հետևաբար՝ բաժնետոմս ձեռք բերելիս հարկ է հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերն ու հնարավորությունները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմել մասնագետների օգնությանը:

Բաժնետոմսեր ձեռք բերողները սովորաբար բաժանվում են երկու խմբի՝ ակտիվ և պասիվ ներդրողների․

  • Ակտիվ ներդրողները հիմնականում նպատակ ունեն շահույթ ստանալ կարճաժամկետ ժամանակահատվածում՝ բաժնետոմսերի գնային տատանումներից։ Նրանք հաճախ չեն մասնակցում ընկերության կառավարմանը և  պարզապես գնում ու վաճառում են արժեթղթերը՝   առավելագույն շահույթ ստանալու նպատակով։
  • Պասիվ ներդրողները ներդրումներ կատարում են երկարաժամկետ հեռանկարում՝ առանց ակտիվորեն շուկայի տատանումներին հետևելու։ Նրանց հիմնական նպատակը կապիտալի աճը կամ շահաբաժինների ստացումն է, նրանք պատրաստ են սպասել որոշակի ժամանակահատված՝ առանց հաճախակի առևտրի կամ ակտիվ ներգրավվածության։

Կարևոր է իմանալ, որ միշտ ավելի անվտանգ է ձեռք բերել բորսայում ցուցակված ընկերությունների բաժնետոմսեր, քանի որ բորսայի մասնակիցները ենթարկվում են համընդհանուր կանոնների և վերահսկվում են հատուկ մարմինների կողմից, ինչպիսին է, օրինակ՝ Կենտրոնական բանկը, դեպոզիտարիան: Բացի այդ՝ բորսայական ցուցակներում ընդգրկվելու համար ընկերությունը պետք է բավարարի որոշ պահանջների: Սա նվազեցնում է ներդրումային ռիսկերը, քանի որ բաժնետոմսեր ցուցակած ընկերությունները սովորաբար ավելի թափանցիկ, հաշվետվողական և վերահսկելի են, կիրառում են կառավարման ավելի բարձր ստանդարտներ, իսկ բորսան ապահովում է ցուցակված բաժնետոմսերով գնանշումների և գործարքների, ինչպես նաև դրանց թողարկողների վերաբերյալ նախանշված տեղեկատվության հրապարակայնությունը:

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) կայքին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6