LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ի՞նչ է պարտատոմսը

     Պարտատոմսը կայուն և կանխատեսելի ներդրումային գործիք է, որի միջոցով Դուք ֆինանսավորում եք տրամադրում պետությանը կամ ընկերությանը՝ փոխարենը ստանալով պարբերական տոկոսային եկամուտներ և ներդրված գումարի վերադարձ: Բացահայտե՛ք պարտատոմսերի հիմնական տեսակները, դրանց եկամտաբերությունն ու ներդրողների համար գործող երաշխիքները:

     Պարտատոմսը վկայում է, որ Դուք «պարտքով գումար եք տվել» պետությանը կամ  որևէ ընկերության։

Պարտատոմսը արժեթղթի տեսակ է, որը ցույց է տալիս, թե այն ունեցողը՝

  • երբ և ինչպես կստանա պարտատոմսի անվանական արժեքը (սկզբում ներդրված գումարը),
  • երբ, ինչպես և որքան հավելյալ եկամուտ կստանա իր ներդրման դիմաց (օրինակ՝ կարող է պարբերաբար ստանալ արժեկտրոններ՝ 3 ամիսը մեկ, կամ հավելյալ եկամուտ ստանալ պարտատոմսի ժամկետի ավարտին)։

Այսինքն՝ գնելով պետական կամ կորպորատիվ պարտատոմսեր՝ Դուք դառնում եք համապատասխանաբար պետության կամ կազմակերպության պարտատերը և պայմանագրով սահմանված կարգով ստանում եք եկամուտ և ժամկետի ավարտին՝ Ձեր ներդրած գումարը։

Կարևոր է նշել, որ պարտատոմսերը միշտ չէ, որ նախատեսում են պարբերական տոկոսավճարներ. դա կախված է պարտատոմսի տեսակից։ Տարբերում են պարտատոմսերի հետևյալ տեսակները․

✔      Զեղչատոկոսային պարտատոմսեր

Այս դեպքում Դուք գնում եք պարտատոմսեր անվանական արժեքից ավելի ցածր գնով և ժամկետի վերջում հետ ստանում անվանական արժեքին համարժեք գումար։ Այս պարտատոմսերի ամենատարածված օրինակը պետական կարճաժամկետ պարտատոմսն է:

Օրինակ՝ կարող եք ձեռք բերել պարտատոմս 95 000 դրամով և 3 ամիս հետո ստանալ 100 000 դրամ։

✔      Արժեկտրոնային պարտատոմսեր

Պարտատոմս, որի դեպքում թողարկողը պարտավորվում է սահմանված հաճախականությամբ Ձեզ վճարել տոկոսներ` մինչև պարտատոմսի մարման ժամկետը: Այդ տոկոսավճարները կոչվում են արժեկտրոններ կամ կուպոններ: Տարբերում են՝

  • ամրագրված (ֆիքսված) արժեկտրոնով պարտատոմսեր, երբ տոկոսադրույքը նախապես սահմանված է և չի փոխվում (օրինակ՝ անվանական արժեքի 10%-ը),
  • լողացող արժեկտրոնով պարտատոմսեր, երբ վճարվող տոկոսը կարող է փոփոխվել՝ կախված որոշ տնտեսական ցուցանիշներից, օրինակ՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունից կամ միջբանկային տոկոսադրույքներից։Եթե պարտատոմսի պայմանով եկամտաբերությունը սահմանված է որպես պետական պարտատոմսերի եկամտաբերություն + 2%, ապա  եթե պետական պարտատոմսերի եկամտաբերությունը լինի 7%, Ձեր պարտատոմսինը կլինի 9%, իսկ եթե այն դառնա 9%, Ձեր պարտատոմսի եկամտաբերությունը կլինի 11%։

Առանձնացնում են նաև պարտատոմսի տեսակներ` ըստ թողարկողի

✔      Պետական պարտատոմսեր

Պետական պարտատոմսերը թողարկվում են պետության կողմից՝ իբրև պարտքի վկայականներ։ Դրանք համարվում են ամենաապահով արժեթղթերը, քանի որ դրանք երաշխավորված են պետության կողմից։ Պետական պարտատոմսերի մեջ մտնում են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարտատոմսերը, որոնք կարող են օգտագործվել ֆինանսական շուկայում գնաճի վերահսկման նպատակով։ Նշենք նաև, որ համայնքները ևս կարող են թողարկել պարտատոմսեր, որոնք պարտավորեցնող են միայն տվյալ համայնքի համար, և դրանց ռիսկերը կարող են տարբեր լինել՝ կախված համայնքի ֆինանսական վիճակից։

✔      Կորպորատիվ պարտատոմսեր

     Թողարկվում են ընկերությունների կողմից: Պետական պարտատոմսերի համեմատ դրանք փոքր-ինչ ավելի ռիսկային են, ուստի հաճախ առաջարկում են ավելի բարձր եկամտաբերություն: Առևտրային բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի համար երաշխավորվում է նաև պարտատոմսերի դիմաց վճարների      վերադարձը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից սահմանված դրույքաչափերով (դրամով պարտատոմսերի դեպքում մինչև 16 մլն դրամ, արտարժութային՝ մինչև 7 մլն դրամը

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6