LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել ներդրումներ կատարելիս
Ներդրումային գործունեությունը, բազմաթիվ հնարավորություններից բացի, ենթադրում է նաև տարբեր ֆինանսական ռիսկեր։ Շուկայական, տոկոսադրույքի, գնաճի, իրացվելիության և փոխարժեքի տատանումների ուսումնասիրությունը թույլ է տալիս ճիշտ կիրառել դիվերսիֆիկացիայի սկզբունքներն ու արդյունավետ կառավարել սեփական միջոցները երկարաժամկետ հատվածում:

Ներդրումներն, ապահովելով բազմաթիվ հնարավորություններ, պարունակում են նաև որոշակի ռիսկեր։ Պետք է դրանք հաշվի առնել ներդրումներ կատարելիս և ամենակարևորը` կառավարել այդ ռիսկները։

Տարբերում ենք՝

  • Շուկայական ռիսկ․ տնտեսական փոփոխությունները, քաղաքական որոշումները, աշխարհաքաղաքական իրադրությունը, սոցիալական, մշակութային և այլ գործոնները կարող են ազդել այն ընկերության կամ պետության վրա,      որտեղ գումար եք ներդրել։ Պարբերաբար պետք է վերլուծել իրավիճակը, կատարել կանխատեսումներ ու որոշել՝ ձեռք բերել, թե՞ վաճառել արժեթղթերը կամ այլ ակտիվները։ Սրան անվանում են նաև համակարգային ռիսկ, ուստի պետք է հայացք գցել իրավիճակին «վերևից» ու կատարել ամբողջական վերլուծություն։
  • Կոնկրետ այդ ակտիվի վրա կարող են ազդել վերջինիս յուրահատուկ      գործոնները, օրինակ՝ եթե ներդրում եք կատարել ձեռնարկության մեջ, ապա պետք է իմանալ, որ կարող է ձեռնարկության ղեկավարության փոփոխությունը մեծ դեր խաղալ այդ ձեռնարկության արժեթղթերի գնի վրա։ Կարող են տվյալ ոլորտին յուրահատուկ փոփոխություններն անդրադառնալ Ձեր ներդրման վրա, օրինակ՝ ռեստորանների ու հյուրատների բիզնեսը ծաղկի, որը լավ անդրադարձ կունենա, իսկ տրանսպորտի ոլորտի անկումը կազդի այդ ոլորտի ընկերությունների արժեքի ու արժեթղթերի գնի վրա։ Սրան էլ անվանում են ոչ համակարգային ռիսկ, որոնք անհրաժեշտ է պարբերաբար բացահայտել վերլուծությունների միջոցով։
  • Տոկոսադրույքի ռիսկ․ երկրում վարկերի և այլ տոկոսադրույքների աճը բերում է որոշ տեսակի արժեթղթերի, հատկապես պարտատոմսերի արժեքի անկմանը։ Նոր պարտատոմսերը կարող են թողարկվել ավելի բարձր տոկոսով՝ գցելով հին պարտատոմսերի արժեքը։ Պետք է հետևել ֆինանսատնտեսական հիմնական ցուցանիշներին, այդ թվում՝ տոկոսադրույքներին։
  • Գնաճ․ 100 000 դրամով կարող եք այսօր ավելի շատ բան գնել, քան 2 տարի անց, այլ բառերով ասած՝ ժամանակի ընթացքում փողի գնողունակությունն ընկնում է։ Պետք է պարբերաբար համոզվել, որ կատարած ներդրումներից վաստակած եկամուտն ավելի բարձր է, քան գնաճը։
  • Սնանկացման կամ վարկային ռիսկ․ այն ընկերությունը կամ պետությունը, որին ուղղում եք Ձեր ներդրումները, ռիսկ ունեն սնանկացման։ Այդ դեպքում սահմանվում է հերթականություն, թե ինչպես են մարվելու պարտավորությունները, օրինակ՝ երբ են վերադարձվելու պարտատերերի ու բաժնետերերի գումարները։
  • Իրացվելիության ռիսկ․ հնարավոր է դժվարությունների հանդիպեք Ձեր արժեթուղթը վաճառելիս կամ որևէ ներդրում կանխիկ գումարի վերածելիս, օրինակ՝ անշարժ գույքը վաճառելիս։ Միևնույն ժամանակ հրապարակորեն վաճառվող պարտատոմսերն ու բաժնետոմսերն ավելի հեշտ կլինի վաճառելը երկրորդային շուկայում։ Այդ նպատակով անհրաժեշտ է ունենալ նաև իրացվելի ակտիվներ, որոնք կօգնեն անհրաժեշտության դեպքում ձեռքի տակ գումար ունենալ, իսկ դժվար իրացվելի ակտիվների դեպքում մտածել դրանք իրացնելու ուղիների մասին։
  • Փոխարժեքի ռիսկ․ եթե Ձեր ներդրումները գերազանցապես արտարժույթով են, հատկապես մեկ արտարժույթով, ուրեմն կա ռիսկ, որ տարադրամի փոխարժեքի տատանումը կբերի Ձեր ներդրումների արժեքի տատանման։ Այդ նպատակով կարող եք տարբերականացնել (դիվերսիֆիկացնել) Ձեր ներդրումները, ունենալ տարբեր արժույթներով ներդրումներ ու եկամուտ, սակայն գերազանցապես այն արժույթով, որով կատարում եք Ձեր ծախսերը։

Այս և այլ ռիսկերը կառավարելու համար ֆինանսիստներն առաջարկում են «չդնել բոլոր հավկիթները մեկ զամբյուղում», ինչը նշանակում է ունենալ տարբեր ոլորտների, տարբեր արժույթներով ու տարբեր տեսակի ակտիվներում ներդրումներ։ Ներդրումներն «աշխատում են» ավելի երկար ժամկետում․ կարճաժամկետում արժեթղթերի գները տատանվում են։ Պարբերաբար կատարե՛ք հետազոտություններ՝ բացահայտելու աշխարհի ու տվյալ ակտիվի հետ կապված հնարավորություններն ու ռիսկերը, որի արդյունքում կկայացնեք գնելու կամ վաճառելու որոշումը։

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6