LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ո՞ր գործիքներում կարող եք ներդնել Ձեր գումարը
Ներդրումներ կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել ընտրված գործիքի եկամտաբերությունն ու ռիսկայնությունը՝ լինի դա ավանդ, անշարժ գույք, թե արժեթուղթ:
Բացահայտե՛ք ակտիվների հիմնական տեսակները՝ Ձեր նպատակներին համապատասխանող ներդրումային պորտֆել ձևավորելու համար:

Շատ ներդրողներ իրենց ներդրումային պորտֆելը ձևավորում են ամենատարածված գործիքներով՝ արժեթղթերով, ավանդներով և այլ ֆինանսական ակտիվներով։ Սակայն կան նաև ներդրողներ, որոնք փորձում են իրենց միջոցները բաշխել տարբեր գործիքների միջև՝ կիրառելով ներդրման տարբեր մոտեցումներ։

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

1. Արժեթղթեր
Արժեթուղթը ֆինանսական գործիք է, որը փաստում է որևէ ակտիվի նկատմամբ Ձեր սեփականության իրավունքը, և հնարավորություն է տալիս վաճառել կամ փոխանցել այն։ Այդ ունեցվածքը կարող է լինել օրինակ՝ բաժնետոմսի տեսքով, որը ցույց է տալիս, որ Դուք տիրապետում եք ընկերության մի բաժնեմասին։ Այն կարող է լինել նաև պարտատոմսի տեսքով, որը հաստատում է, որ այն թողարկող պետությունը կամ ընկերությունը պարտավորվում է Ձեզ վերադարձնել ներդրված գումարը՝ սովորաբար նաև վճարելով որոշակի տոկոս։

Եթե Դուք փնտրում եք երկարաժամկետ և համեմատաբար ավելի բարձր եկամտաբերությամբ ներդրումային գործիքներ, ապա արժեթղթերը Ձեզ կհետաքրքրեն: Տարածված են արժեթղթերի հետևյալ տեսակները.

✔      Բաժնետոմս

     Բաժնետոմսն արժեթուղթ է, որը ձեռք բերելով՝ Դուք ստանում եք մի շարք իրավունքներ. 

  • ստանալ տվյալ ընկերության շահույթի մի մասը (շահաբաժին/դիվիդենտ),
  • մասնակցել տվյալ  ընկերության կառավարմանը (սովորական բաժնետոմսերի պարագայում, այլ մանրամասներ՝ Ի՞նչ է բաժնետոմսը բաժնում),
  • եթե այդ ընկերությունը լուծարվի, Դուք իրավունք եք ունենում ստանալու մնացած գույքի մի մասը։

✔      Ներդրումային ֆոնդի փայ 

Սա արժեթղթի տեսակ է, որը վկայում է ներդրումային ֆոնդում փայ/մասնաբաժին ունենալու մասին: Ներդրումային ֆոնդը ներդրողներից հավաքում է գումար և ձեռք բերում տարբեր արժեթղթեր՝ ներդրումային իր հատուկ քաղաքականության համաձայն։ Ներդրողներն էլ հետագայում ստանում են եկամուտներ՝ կատարված ներդրումների արդյունքում վաստակած գումարներից։ 

Պարզ ասած՝ փայը Ձեր բաժինն է ֆոնդի ընդհանուր ունեցվածքում։ 
Եթե ֆոնդն ունի 100 փայ, և Դուք գնել եք 5-ը, ապա Դուք ֆոնդի 5%-ի համասեփականատերն եք։ Փայերի արժեքը կարող է բարձրանալ կամ նվազել՝ կախված ֆոնդի ներդրումներից ստացված եկամուտներից։

✔      Պարտատոմս

Ի տարբերություն նախորդների՝ այս տեսակի արժեթուղթը վկայում է, որ Դուք «պարտքով գումար եք տվել» կա՛մ պետությանը, կա՛մ որևէ ընկերությանը։

Պարտատոմսը արժեթղթի տեսակ է, որի միջոցով հաստատվում է, որ այն ունեցողը իրավունք ունի.

  • սահմանված ժամկետում ստանալ պարտատոմսի անվանական արժեքը,
  • ստանալ հավելյալ եկամուտ իր ներդման դիմաց (կարող է պարբերաբար ստանալ արժեկտրոններ, օրինակ՝ 3 ամիսը մեկ, կամ ժամկետի ավարտին)։ 

    ✔      Ածանցյալ գործիքներ

    Ածանցյալ գործիքները երկու կողմերի միջև կնքվող ժամկետային պայմանագրեր են, համաձայն որոնց մի կողմը իրավունք է ձեռք բերում կամ պարտավորվում է (ածանցյալ տարբեր գործիքների դեպքում մոտեցումը տարբեր է) գնել որևէ ակտիվ, իսկ մյուս կողմը՝ այն վաճառել՝ սահմանված ժամկետներում, ծավալով և գնով:

    Այլ կերպ ասած՝ ածանցյալ գործիքները ֆինանսական պայմանագրեր են, որոնց արժեքը կախված է այլ ակտիվների կամ ցուցանիշների արժեքից։ Այս ակտիվները կարող են լինել բաժնետոմսեր, արժույթներ, նավթ, ոսկի կամ նույնիսկ բանկային տոկոսադրույքներ։ Ածանցյալ գործիքները հիմնականում օգտագործվում են երկու նպատակով՝ ռիսկերի կառավարում և եկամուտի ստացում։

    Տարածված են ածանցյալ գործիքների հետևյալ տեսակները.

    Ֆյուչերսըերկու կողմերի միջև կնքվող պայմանագիր է, որի համաձայն կողմերից մեկը պարտավորվում է ապագայում գնել ակտիվ, իսկ մյուսը՝ վաճառել այն նախապես սահմանված գնով և ժամկետում։ Ֆյուչերսը ածանցյալ գործիք է, այսինքն՝ ածանցվում է այլ ակտիվից, ինչը կարող է լինել՝ նավթ, ոսկի, բաժնետոմս, պարտատոմս, արտարժույթ և այլն։ Ստացվում է, որ ֆյուչերս ձեռք բերողը պարտավորվում է ապագայում գնել այդ ակտիվը՝ նախապես սահմանված պայմաններով, օրինակ՝ որոշակի գնով, քանակով, արժույթով և այլն։ Նշենք, որ ֆյուչերսը բորսայական գործիք է, այսինքն՝ գրանցվում, վաճառվում է բորսայի միջոցով։ Այն հիմնականում օգտագործվում է գնային տատանումներից պաշտպանվելու կամ շահույթ ստանալու համար։

    Երկու կազմակերպություն բորսայում ձեռք են բերում պայմանագիր, որ մեկ ամսից մեկը մյուսից պետք է ձեռք բերի 200 000 տոննա նավթ՝ 1 բարելի դիմաց 100 ԱՄՆ դոլար գնով: Ստացվում է, որ որքան էլ նավթի գինը մեկ ամիս հետո փոփոխվի, նրանք իրենց պայմանավորված գնով կկատարեն գործարքը: 

    Ֆորվարդը շատ նման է ֆյուչերսին, սակայն բորսայական գործիք չէ և կարող է կնքվել անհատական պայմաններով ու ոչ առևտրային բորսայում։ Ստացվում է, որ երկու կողմեր միասին պայմանագրով պայմանավորվում են ապագայում գնել ու վաճառել որևէ ակտիվ՝ պայմանագրով սահմանված պայմաններով։ Այն կրկին պարտադիր պետք է իրականացվի։  Երկու ընկերություն կարող են պայմանագիր կնքել, որ երեք ամիս անց մեկը մյուսին պետք է մատակարարի 5 տոննա հումք նախապես պայմանավորված գումարով։ Եթե անգամ երեք ամիս անց գները թանկանան կամ էժանանան, մատակարարը պարտավորվում է պայմանագրի գումարով վաճառել հումքը։

    Օպցիոնը հատուկ պայմանագիր է, որը տալիս է Ձեզ իրավունք, բայց ոչ պարտավորություն, ապագայում ինչ-որ բան գնել կամ վաճառել։ Օպցիոնը շատ նման է «նախնական ամրագրման»։  Ֆորվարդի օրինակում եթե գնորդը պարտավորվում էր երեք ամիս անց գնել հումքը, օպցիոնի դեպքում նա ստանում է իրավունք այն գնելու, բայց ոչ պարտավորություն։ Այսինքն՝ երեք ամիս անց նա կարող է հայտ ներկայացնել և ուզենալ գնել հումքը, ինչի դեպքում մատակարարը պարտավոր է վաճառել այդ ակտիվը նախապես որոշված պայմաններով։ Կարող է լինել նաև հակառակը՝ մատակարարը ձեռք բերի իրավունք ակտիվը ապագայում վաճառելու։ Երբ հասնի պայմանագրի իրականացման ժամկետը, նա կստանա իրավունք այդ ակտիվը վաճառելու ու եթե որոշի իրագործել այն, ապա գնորդը պարտավոր կլինի ձեռք բերել այն։ Նշենք, որ իրավունք ձեռք բերողը նախապես վճարում է պարգևավճար, որը մնում է մյուս կողմին, եթե նա չի իրագործում իր իրավունքը։

    Սվոփը հատուկ փոխանակման պայմանագիր է, որտեղ երկու կողմերը որոշում են միմյանց հետ փոխանակել վճարումներ կամ ակտիվներ՝ համաձայնեցված պայմաններով։ Սվոփը նման է երկու ընկերների միջև պայմանավորվածությանը՝ իրենց իրերը կամ պարտականությունները ժամանակավոր փոխանակելու մասին։ Տարբերակում են արժութային սվոփ և տոկոսադրույքային սվոփ։ Պատկերացնելու համար ենթադրենք, թե Աննան ունի փոխառություն բանկից, որտեղ տոկոսադրույքը փոփոխական է (յուրաքանչյուր ամիս փոխվում է), իսկ Արամն ունի փոխառություն՝ ֆիքսված տոկոսադրույքով։ Նրանք որոշում են փոխանակել իրենց վճարումները, որպեսզի Աննան վճարի Արամի ֆիքսված տոկոսը, իսկ Արամը վճարի Աննայի փոփոխական տոկոսը։ Այս կերպ նրանք կարող են իրենց համար ավելի հարմար պայմաններ ստեղծել։ Հիմա նույնը պատկերացրե՛ք ընկերությունների ու ավելի մեծ մասշտաբների համար։

     

    Այլ արժեթղթեր

    Գոյություն ունեն նաև վճարային և տիտղոսային արժեթղթեր, ինչպես օրինակ՝ մուրհակը, կոնոսամենտը, պահեստային վկայագիրը և այլն: Նման արժեթղթերը քիչ են կիրառվում ներդրումային նպատակներով: Դրանք հիմնականում նախատեսված են վճարում, ապրանքի բեռնափոխադրում, պահեստավորում կամ այլ գործարքներ իրականացնելու համար:

     

    Բանկային ավանդ

    Ներդրումներ բառը մարդկանց մոտ ասոցացվում է բիզնեսում գումար դնելու, արժեթղթեր գնելու հետ, բայց եթե ներդրումը խնայողությունը աճեցնելու մասին է, բայց բանկային ավանդը ևս մի հնարավորություն է:

    Ավանդ ընդունելով՝ բանկը պարտավորվում է Ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսագումար (այսպես կոչված՝ տոկոս):

    Կախված ակնկալվող եկամտի մեծությունից՝ կարելի է ընտրել տարբեր պայմաններ առաջարկող ավանդներ: Հայկական շուկայում բանկերն առաջարկում են ժամկետային, ցպահանջ և խնայողական ավանդատեսակներ:

    ✔      Ժամկետային ավանդներ

    Նախապես սահմանված ժամկետով ավանդներն են: Այս հաշիվներն առաջարկում են ավելի բարձր տոկոսադրույքներ, քան ցպահանջ ավանդներն ու խնայողական հաշիվները: Դա պայմանավորված է նրանով, որ ավանդը որոշակի ժամանակով մնում է բանկում, և այդ ընթացքում այն հնարավոր չէ ազատորեն օգտագործել։ Քանի որ բանկը կարող է այդ գումարը ավելի երկար ժամանակ օգտագործել՝ օրինակ վարկեր տրամադրելու համար, դրա դիմաց ավանդատուին առաջարկում է ավելի բարձր տոկոսադրույք։

    ✔      Ցպահանջ ավանդներ

    Ցպահանջ ավանդի դեպքում գումարը և տոկոսագումարը կարող եք հետ ստանալ ցանկացած պահի` ըստ պահանջի: Օրինակ՝ մեր բանկային քարտերի դեբետային հաշիվները կարելի է դիտարկել որպես ցպահանջ ավանդի տեսակ, քանի որ դրանցում եղած գումարը Դուք կարող եք օգտագործել ցանկացած պահի՝ առանց սահմանափակումների։

    ✔      Խնայողական կամ կուտակային հաշիվ

    Սա նախորդ երկուսի յուրահատուկ համադրությունն է. ապահովում է ավելի բարձր եկամուտ, քան ցպահանջ ավանդները, միևնույն ժամանակ, ցանկացած պահի կարող եք գումար ավելացնել հաշվին և նվազեցնել հաշվից, սակայն որոշակի սահմանափակ քանակով և գումարով:

    Ավանդների մասին հավելյալ տեղեկություն կարող եք գտնել կայքի Ավանդ  բաժնում:
    2.  Անշարժ գույք

    Տարածված են նաև անշարժ գույքի տեսքով ներդրումները՝ բնակարան, շինություն, հող և այլն: Սա ևս հետաքրքիր կատեգորիա է, քանի որ գույքի սեփականատերը կարող է ստանալ պարբերական ընթացիկ եկամուտներ՝ այն վարձակալության տալով։ Բացի այդ` տվյալ գույքի շուկայական գնի բարձրացման դեպքում հնարավոր կլինի նաև դա վաճառել՝ ստանալով հավելյալ եկամուտ:

    Սակայն այս տեսակի ներդրումների համար իրական մարտահրավեր է գույքի գնահատման կարողությունը: Անշարժ գույքի գնահատումը կարող եք կատարել այս մեթոդներով և հասկանալ՝ կատարել այս տիպի ներդրում, թե ոչ․

    • Կարող եք փորձել հասկանալ, թե ապագայում որքան եկամուտ կարող եք ստանալ այդ գույքից (օրինակ՝ վարձավճարից) և մտածել, թե այդ ապագա գումարները այսօր ինչ արժեք կունենան։ Պետք է հիշել, որ այսօրվա 100 դրամը և ապագայի 100 դրամը նույն արժեքը չունեն, քանի որ ժամանակի ընթացքում կարող է լինել գնաճ։ Այդ պատճառով կարևոր է գնահատել՝ արդյոք ապագայում ստացվող եկամուտը արդարացնում է այսօր այդ ներդրումը կատարելը։
    • Կարող եք նաև համեմատել տվյալ գույքը շուկայում առկա նմանատիպ բնակարանների կամ շինությունների հետ՝ նայելով դրանց վաճառքի գներին կամ վարձավճարներին։ Սա կօգնի հասկանալ, թե որքան եկամուտ կարող է ապահովել տվյալ ներդրումը։

    Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ: Հետևաբար՝ անշարժ գույքի հաջողակ ներդրող դառնալու համար կարևոր է զարգացնել գնահատման ուժեղ հմտություններ ու հասկանալ, թե երբ և ինչպես կիրառել տարբեր մեթոդներ:3. Թանկարժեք մետաղներ, իրեր, հավաքածուներ

    Պահպանողական ռազմավարության ժամանակ պորտֆելը կայուն պահելու նպատակով թանկարժեք մետաղներում ներդրումները, թանկարժեք իրեր ձեռք բերելը կարող են համարվել այլընտրանք: Կարող եք ձեռք բերել հուշադրամներ, ոսկի,  ոսկու ձուլակտոր, արծաթ, նկարներ և այլն: Այս տեսակի ներդրումները կարող եք կատարել, երբ ունեք ակնկալիք, որ դրանց գինը ապագայում կա՛մ կբարձրանա, կա՛մ գոնե կմնա նույնը՝ ապահովելով Ձեր ֆինանսական միջոցների դիվերսիֆիկացիա:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6