LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչպե՞ս կանխատեսել՝ ինչպիսի զարգացումներ կլինեն ապագայում արժեթղթի հետ կապված
Արժեթղթերի ապագա գնային տատանումները կանխատեսելու համար ֆինանսական շուկայում կիրառվում են վերլուծության հիմնարար և տեխնիկական մեթոդները: Գլոբալ ու տնտեսական գործոնների, ընկերությունների ֆինանսական վիճակի և գրաֆիկների ուսումնասիրությունը թույլ է տալիս ճիշտ գնահատել արժեթղթերի իրական արժեքն ու շուկայի զարգացման միտումները:

Կանխատեսումները հիմնականում մոտավոր են, և միշտ կա ռիսկ, որ կարող են չիրականանալ։ Սակայն մասնագետներն առանձնացնում են կանխատեսումների երկու օրինակ՝ հիմնարար (ֆունդամենտալ) և տեխնիկական:   

Հիմնարար վերլուծություն

Հիմնարար վերլուծության դեպքում ուսումնասիրվում են ընկերության ֆինանսական և այլ բիզնես բնութագրերը՝ հասկանալու համար, թե տվյալ արժեթղթի գինը համապատասխանում է իր «իրական գնին», թե՞ կա՛մ թերագնահատված է, կա՛մ գերագնահատված։ Եթե իրական արժեքն ավելի ցածր է, քան շուկայական գինը, ապա ասում են, որ բաժնետոմսը գերագնահատված է, իսկ շուկայական գնից բարձր լինելու դեպքում՝ թերագնահատված է: Եթե արժեթուղթը թերագնահատված է, ապա ձեռնտու է այն գնելը, եթե գերագնահատված է, ապա պետք կլինի վաճառել այն։

Այս վերլուծությունն իրականացվում է հետևյալ փուլերով:

Գլոբալ վերլուծություն, որը ներառում է այնպիսի գործոնների վերլուծություն, որոնք ազդում են համաշխարհային շուկայի վրա՝ պատերազմներ, համավարակներ և այլ գործոններ. կարող են նվազեցնել կամ բարձրացնել արժեթղթի գինը։

Մակրովերլուծություն, որը ներառում է միայն տվյալ երկրին վերաբերող ցուցանիշների ուսումնասիրություն, ինչպես օրինակ՝ տնտեսական աճ, գնաճի տեմպեր, գործազրկության մակարդակ և այլն: Երկրի տնտեսական աճը կարող է նպաստել, որ գնեք այդ երկրի արժեթղթերից։

Ճյուղային վերլուծություն, որը ներառում է միայն տնտեսական այն ճյուղի վերլուծությունը, որին պատկանում է ընկերությունը: Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչքանով է տվյալ ճյուղը զգայուն ընդհանուր տնտեսական իրավիճակում: Օրինակ՝ դեղագործական, սննդի կամ կենցաղային ապրանքների արտադրության ճյուղերն այնքան էլ զգայուն չեն համարվում, քանի որ, անկախ ամեն ինչից, սպառողները գնելու են դրանք: Իսկ եթե հնարավոր լինի կանխատեսել, թե որ ոլորտներն են ապագայում մեծ պահանջարկ վայելելու, կարող եք հետագայում եկամտի աճ ունենալ՝ կատարելով միգուցե ռիսկային, բայց եկամտաբեր ներդրումներ։

Ընկերության վերլուծություն, որը ներառում է տվյալ ընկերության «առողջության» և ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը՝ հասկանալու համար, թե ինչպիսին են ներդրումային հեռանկարներն այդ ընկերությունում: Ընդ որում՝  հետազոտությունը պետք է հաշվի առնի նաև ընկերության կառավարչական ունակությունները, համբավը, մրցակցային առավելությունները և այլ ոչ ֆինանսական ցուցանիշներ: Օրինակ՝ կարող եք դիտարկել այս ցուցանիշները ։    

Տեխնիկական վերլուծություն

Տեխնիկական վերլուծությունը հաշվի է առնում բաժնետոմսի շուկայական գնի տատանումները և օգնում է հասկանալ, թե որն  է շուկայական գնի փոփոխման միտումը (տենդենց, տրենդ)՝ աճո՞ղ է, նվազո՞ղ, թե՞ հաստատուն: Այս մեթոդը հիմնվում է այն ենթադրության վրա, որ շուկայական գնի փոփոխությունն արդեն իսկ ներառում է բոլոր հիմնարար գործոնները, և կարիք չկա դրանք վերլուծելու: Տեխնիկական վերլուծությունը սովորաբար կատարվում է գրաֆիկների միջոցով, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես է փոփոխվել բաժնետոմսի գինը տարիների ընթացքում, և կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ապագայում՝ կշարունակի բարձրանալ,  կշարունակի իջնել, կփոփոխվի և այլն:

Հետևյալ պատկերը Ձեզ կօգնի հասկանալ տեխնիկական վերլուծության էությունը: Ներքևի գիծը ցույց է տալիս ապագա միտումը, իսկ տատանվող գիծը՝ բաժնետոմսի գինը։ 

 

Ըստ գրաֆիկի՝ չնայած բաժնետոմսի շուկայական գնի կարճաժամկետ տատանումներին, երկարաժամկետում այն ունի հստակ աճի միտում: Հետևաբար՝ երկարաժամկետ միջակայքում ձեռնտու կլինի նման բաժնետոմսի ձեռքբերումը, քանի որ վերջինիս գինը շարունակ աճում է, և կարելի է ակնկալել բավականին մեծ եկամտաբերություն:

 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6