LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչպե՞ս պաշտպանվեմ վարկային խարդախություններից ու միջնորդներից

Վարկային խարդախությունը Հայաստանում բավականին տարածվել է և կարող է խորը ֆինանսական հետևանքներ ունենալ քաղաքացիների համար։ Արագության և հարմարավետության կողքին աճում է նաև ֆինանսական խարդախությունների ռիսկը։

Վարկային միջնորդներ․ սպառողները, չլինելով բավարար իրազեկված կամ լինելով կարիքի մեջ (վատ վարկային պատմություն, ֆինանսական վատ վիճակ), ինչպես նաև գայթակղվելով փողոցներում, կանգառներում և այլ վայրերում հանդիպող վարկային «հրապուրիչ առաջարկներով», հաճախ դիմում են ֆինանսական միջնորդների, որպեսզի արագ ու հեշտ վարկեր ստանան: Վարկային միջնորդները Ձեր անունից վարկ վերցնող, վարկային դիմում-հայտ լրացնող, ֆինանսական խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունները կամ անհատներն են։ Նրանք լիցենզավրված չեն և չեն վերահսկվում Կենտրոնական Բանկի կողմից։

Ամենահաճախը հանդիպում է, որ նրանք Ձեր անունից ձևակերպում են մեծ վարկ, բայց Ձեզ տրամադրում միայն մի մասը։ Լինում են դեպքեր, երբ առհասարակ Ձեզ գումար չեն տալիս։

Շատ հաճախ պահանջում են մանրամասն տեղեկատվություն Ձեր և Ձեր ընտանիքի անդամների մասին, որը հետագայում կարող են օգտագործել Ձեր իսկ դեմ, Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների անունից վարկ վերցնելով, երաշխավորող դառնալով և այլն։

Միշտ հիշե՜ք բանկերը և վարկային կազմակերպությունները վարկ տալու որոշումները կայացնում են Ձեր վարկունակության հիման վրա, ծանոթները այստեղ դեր չունեն: Այն, ինչ անում են վարկային միջնորդները, կարող եք անել նաև Դուք։ Ինքնուրո՛ւյն դիմեք վարկատու կազմակերպություններին, իսկ մինչ այդ համեմատե՛ք վարկերը www.fininfo.am Ֆինանսական տեղեկատուի միջոցով:

Վարկի ձևակերպում առանց անձի իմացության խարդախները երբեմն ձեռք են բերում անհատի անձնական տվյալները (անձնագրի պատճեն, սոցիալական քարտի համար, հեռախոսահամար, էլ․ հասցե) և օգտագործում դրանք վարկային կազմակերպությանը դիմում ներկայացնելու համար։ Խարդախը կարող է վարկ ստանալ անձի անունով՝ խարդախ սխեմաներ կիրառելով։ Երբեք մի՜ տրամադրեք ձեր անձնական տվյալները այլ անձանց։ Անձնագրի պատճենը, սոցիալական քարտի համարը կամ բանկային քարտի տվյալները պետք է տրամադրել միայն պաշտոնական կառույցներին՝ անհրաժեշտության դեպքում։ Վարկային հարցերում որևէ մեկին լիազորելուց առաջ անհրաժեշտ է ստորագրել իրավական ուժ ունեցող լիազորագիր։

Մոբայլ բանկինգի տվյալների գողություն բազմաթիվ քաղաքացիներ օգտագործում են բանկերի հավելվածները՝ հաշիվները կառավարելու, փոխանցումներ կատարելու և այլ նպատակներով։ Եթե բանկային հավելվածների մուտքը պաշտպանված չէ բարդ գաղտնաբառով կամ բազմափուլանի նույնականացմամբ, ապա հնարավոր է, որ զեղծարարը մուտք գործի հաշիվ, վերցնի կամ ձևակերպի վարկ և անմիջապես դուրս բերի գումարը։ Միշտ օգտագործե՜ք բարդ  գաղտնաբառեր և մի քանի փուլերով նույնականացում՝ մուտքանուն, մատնահետք, face ID, SMS-ով կամ էլ նամակով ստացված մեկանգամյա գաղտնաբառի կիրառում և այլն։ Սա էապես կնվազեցնի այլ անձանց մուտք գործելու ռիսկը՝ նույնիկս գաղտնաբառի  արտահոսքի դեպքում։

Եթե արդեն դարձել եք վարկային խարդախության զոհ, ապա դիմե՜ք իրավապահ մարմիններին։ Վարկեր վերցրեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություններից։ Ցանկը՝ Կենտրոնական բանկի կայքում www.cba.am

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6