Եթե արդեն ընկել եք ֆինանսական փորձանքի մեջ, անմիջապես դիմե՛ք իրավապահ մարմիններին՝ հետագա կորուստներից խուսափելու և խարդախներին պատասխանատվության ենթարկելու համար: Հաջորդ քայլով դադարեցրե՛ք շփումը խարդախների հետ և փոխե՛ք գաղտնաբառերը, բլոկավորե՛ք բանկային քարտերը, եթե կասկածելի գումարի ելք եք տեսնում: Այնուհետև վերաթողարկե՛ք քարտը՝ հետագա խարդախությունները բացառելու համար։ Ինչպես նաև հարկավոր է այդ մասին տեղեկացնել նաև Ձեր հարազատներին և ծանոթներին, որպեսզի նրանք ևս չդառնան ֆինանսական խարդախության զոհ:
Չգրված կանոններ
- Եթե առաջարկը չափազանց լավ է հնչում ճշմարիտ լինելու համար, հավանաբար իրոք կա կասկածի տեղիք: Եղե՛ք թերահավատ չափազանց լավ առաջարկների նկատմամբ:
- Առցանց գնումներ կատարելիս վստա՛հ եղեք, որ ապահով կայքից եք օգտվում և կարդացե՛ք այլ գնորդների մեկնաբանությունները:
- Հեշտ մի՛ տրվեք առաջին հայացքից իրական թվացող ու գայթակղիչ առաջարկներին: Շահումեր, հեշտ աշխատանք, բարձր եկամուտ ․․․ պարզապես անտեսե՛ք դրանք։
- Պարբերաբար ստուգե՛ք Ձեր բանկային քաղվածքը՝ ցանկացած անսպասելի կամ կասկածելի գործունեություն բացառելու համար:
- Եթե նկատել եք որևէ ֆինանսական խարդախություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, տեղեկացրե՛ք այդ մասին Ձեր հարազատներին և ընկերներին՝ նրանց հեռու պահելով նույն խարդախություններից:
- Զգուշացե՛ք ցանկացած անսպասելի և անցանկալի շփումից, որոնք անձնական տվյալներ են պահանջում․ կլինի դա հեռախոսազանգի, էլ. նամակի կամ գովազդների միջոցով:
- Երբեք մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալները հեռախոսով կամ էլ․ փոստով, հատկապես, եթե Դուք չեք նախաձեռնել այդ նամակագրությունը:
- Հապճեպ որոշումներ մի՛ կայացրեք: Հենց այսպես են կեղծարարները Ձեզ իրենց թակարդը գցում:
- Լա՛վ ուսումնասիրեք, նախքան որևէ ներդրում կատարելը: Ուշադրությո՛ւն դարձրեք ընկերության լիցենզիային, գրանցմանը։
10. Հիշե՛ք՝ ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ «Անվճար պանիրը միայն թակարդում է»: