- Ինչպես ժողովուրդն է սիրում ասել, «Փողը հաշվել է սիրում». պարբերաբար ստուգե՛ք Ձեր հաշվի քաղվածքը և համեմատե՛ք անդորրագրերի հետ: Գնումներ կատարելիս ստուգե՛ք գումարը POS տերմինալի վրա, նո՛ր մոտեցրեք քարտը։
- «Ոտքդ վերմակիդ չափ մեկնիր». կարևոր է իմանալ Ձեր կարիքները և ռեսուրսները որոշումներ կատարելուց առաջ:
- «Անվճար պանիրը միայն թակարդում է». Զգուշացե՛ք կասկածելի և գրավիչ առաջարկներից, օրինակ՝ արագ ու քիչ փաստաթղթերով վարկի հնարավորությունից:
- Երբեք ոչ ոքի մի՛ տվեք Ձեր քարտի PIN կոդը, քարտի հետևում նշված CVV կոդը և SMS-ով կամ էլ․ նամակով ստացված մեկանգամյա կոդը (One time password OTP): Քարտի վրա մի՛ գրեք PIN կոդը։
- Մի՛ վստահեք Ձեր PIN-ը այլ մարդկանց, անգամ այն դեպքում, երբ այդ մարդկանց երկար ժամանակ եք ճանաչում:
- Ժամանակը ոսկի է. Ձեր ժամանակը խնայելու լավ տարբերակ է մոբայլ բանկինգը: Ոչ թե Դուք եք գնում բանկ, այլ բանկն է գալիս Ձեզ մոտ:
- Քարտերը համեմատե՛ք ու ընտրե՛ք Fininfo.am հարթակում։
- Առցանց գնումներ կատարե՛ք հայտնի կայքերից, հեշտությամբ մի՛ վստահեք սոցիալական կայքերի գովազդներին։
- Առցանց գնումների համար ունեցե՛ք առանձին քարտ և վրան գնման համար նախատեսված գումար միայն։
10. Պայմանագրերի պայմանները իմանալը Ձեր պատասխանատվությունն է: Անպայման ուշադի՛ր կարդացեք բոլոր կետերը և վերցրեք Ձեր օրինակը:
Եղե՛ք վճարային քարտի ընձեռած հնարավորություններն անվտանգ օգտագործող սպառողներ: