LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ավանդը եվ դրա տեսակները

Երբ դուք ավանդ Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: եք ներդնում, բանկը, ընդունելով այն ձեզնից (ավանդատուից), պարտավորվում է ավանդային պայմանագրով սահմանված ժամկետի վերջում ձեզ վերադարձնել ավանդի գումարը և, բացի դրանից, վճարել տոկոսագումարներ` ավանդային պայմանագրով նախատեսված չափով և կարգով: Դա նշանակում է, որ դուք որոշակի ժամկետով վստահում եք ձեր խնայողությունները բանկին, Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: իսկ բանկը ժամկետի ավարտին ձեզ է վերադարձնում ձեր տնտեսած միջոցները` դրա դիմաց ձեզ վճարելով տոկոսային եկամուտ: Ավանդատուն կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Այսօր ֆինանսական ռեսուրների, այսինքն՝ ավանդատուի վստահության և ավանդներ ներգրավելու համար բանկերը մրցակցության մեջ են մտնում և առաջարկում են ամենատարբեր պայմանները՝ հաճախորդի պահանջները բավարարելու համար:

Ավանդները լինում են 2 տեսակի` ցպահանջ և ժամկետային

  1. Ցպահանջ ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու պայմանով։ Սա նշանակում է, որ դուք ձեր խնայողությունները տրամադրում եք բանկին ոչ թե նախապես պայմանավորված որոշակի ժամկետով, այլ պայմանով, որ ցանկացած պահի կարող եք ետ վերցնել ձեր գումարը։ Ընդ որում, այդ դեպքում բանկը պարտավորվում է ամբողջությամբ ձեզ վերադարձնել ձեր ներդրած գումարը, ինչպես նաև ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները:
  2. Ժամկետային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով:
    Այս դեպքում, դուք և բանկը «պայմանավորվում եք» որոշակի ժամկետ, որի ընթացքում դուք բանկին եք տրամադրում ձեր խնայողությունները (ենթադրվում է, որ այդ ժամկետի ընթացքում դուք մտադիր չեք ետ պահանջել ձեր գումարները)։
    Այս ժամկետային պայմանավորվածությունը, սակայն, «պայմանական է». Դուք, միևնույնն է, կարող եք ետ վերցնել ձեր ավանդը մինչև ավանդային պայմանագրի ժամկետը լրանալը։ Այս դեպքում ևս բանկը պարտավորվում է ձեզ վերադարձնել ձեր ներդրած գումարն ամբողջությամբ, սակայն հնարավոր է, որ ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվեն մասամբ կամ ընդհանրապես չվճարվեն, կամ հաշվարկվեն այլ` ավելի ցածր տոկոսադրույքով։

Ելնելով ժամկետային ավանդի այս առանձնահատկությունից` սովորաբար ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքը ավելի բարձր է լինում, քան ցպահանջ ավանդի դեպքում. ավանդատուները ժամկետի վերաբերյալ իրենց «խոստումը» պահելու համար պահանջում են ավելի բարձր եկամտաբերություն, բանկերն էլ պատրաստ են ավելի թանկ վճարել այդ միջոցների դիմաց` իմանալով, որ կարող են դրանք տնօրինել որոշ ժամանակ։

Ավանդի ընտրության կարևորագույն պայմաններից է տոկոսադրույքը: Բանկերը սահմանում են նույն ավանդի երկու տիպի տոկոսադրույք՝ ավանդի տարեկան անվանական տոկոսադրույք և ավանդի տարեկան տոկոսայինեկամտաբերություն:  Ներդրման դիմաց ստացվող ընդհանուր եկամտի տոկոսային արտահայտությունը:

Ժամկետային ավանդներ կարելի է կնքել ինչպես կարճաժամկետ` մինչև մեկ տարի ժամկետով, այնպես էլ երկարաժամկետ հատվածի համար։ Հաճախ բանկերն առաջարկում են հատուկ նպատակներին հարմարեցված պայմաններով ավանդներ` «ընտանեկան», «մանուկների համար», «ուսման» ավանդներ և այլն, որոնց տոկոսադրույքները, ժամկետները և այլ պայմանները հարմարեցված են ավանդատուների հատուկ նպատակներին։ Ձեզ ամենահարմար ավանդը կարող եք գտնել Ֆինինֆոյով:

Ավանդ ունենալու առավելություններն են

  1. Ձեր միջոցները պարբերական եկամուտ են բերում:
  2. Ստացված տոկոսային եկամուտը կարող եք գումարել մայր գումարին և գնալով ավելի խոշոր տոկոսային եկամուտ ստանալ (բանկային պրակտիկայում այս երևույթը կոչվում է «տոկոսների կապիտալացում»):
  3. Անհրաժեշտության դեպքում դուք ցանկացած պահի կարող եք վերցնել ձեր դրամական միջոցները՝ անկախ նրանից՝ ավանդը ցպահանջ է, թե ժամկետային
  4. Ավանդային հաշիվ ունենալը բարենպաստ կանդրադառնա տվյալ բանկի կողմից ձեր վարկունակության գնահատման վրա:
  5. Ավանդը՝ որպես վարկի գրավ, ձեր խնայողությունները կարող են դառնալ վարկի գրավի միջոց, ինչը զգալիորեն կարագացնի վարկի ստացման գործընթացը:
  6. Բայց ամենակարևորն այն է, որ մեր երկրում առևտրային բանկերին վստահելու գործում օգնում են երկու հանգամանք.

 

  • առաջինն այն է, որ բանկերի գործունեությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
  • Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ, համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի, գործում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
 Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6