LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ռիսկ՝ հնարավորություն, թե փորձանք

Ռիսկը քննարկելու ենք ֆինանսական, մասնավորապես՝ ներդրումների համատեքստում:

Ռիսկը հավանականությունն է, որ ներդրման իրական եկամտաբերությունը կարող է տարբերվել սպասվելիք եկամտաբերությունից:

Ենթադրենք՝ դուք 2017 թվականին ներդրման առաջարկ եք ստացել «Անուշահամ» կազմակերպությունից 200 000 դրամի չափով: Վարդի մուրաբա արտադրող այս կազմակերպությունը հիմնադրվել է 2 տարի առաջ, այսինքն՝ համեմատաբար նոր է: Միևնույն ժամանակ շատացել են վարդի մուրաբա արտադրողները, և դեռ սպասվում է արտասահմանյան նոր կազմակերպության մուտք հայաստանյան շուկա: Այսպիսով, դուք կարող եք մտածել, որ կա բավական մեծ հավանականություն, որ կազմակերպության գործերը «լավ չեն գնա»: Դուք ունեք 3 տարբերակ՝

  1. Առաջին տարբերակ. ներդնել ձեր 200 000 դրամը «Անուշահամ»-ում՝ ձեռք բերելով այդ կազմակերպության բաժնետոմսեր, և դառնալ դրա մի մասնիկի սեփականատերը: Սակայն, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդ կազմակերպությունը կարող է և չդիմանալ մրցակցությանը, դուք ակնկալում եք, որ բաժնետոմսը ձեզ շատ ավելի էժան վաճառեն, այլապես դուք ձեր գումարը կներդնեք ավելի փորձառու, մրցակից կազմակերպությունում: Ձեր ֆինանսական խորհրդատուն կարծում է, որ դուք տարվա վերջին կունենաք 10% եկամտաբերություն (կաշխատեք 20 000 դրամ): Այսինքն՝ շուկայի ֆինանսական իրավիճակը հասկանալով՝ դուք սպասում եք 10% եկամտաբերություն: Ներդրման դիմաց ստացվող ընդհանուր եկամտի տոկոսային արտահայտությունը: 2017 թվականին  «Անուշահամ» կազմակերպությունը շատացնում է իր արտադրությունը և վարդ արտահանում նաև Բելառուս՝ ապահովելով իր մրցակիցներից ավելի մեծ շահույթ մեկ բաժնետոմսի դիմաց: Արդյունքում բաժնետոմսերի շուկայական գինը սկսում է բարձրանալ (կազմակերպությունն ավելի շատ արժե), դուք վաճառում եք ձեր բաժնետոմսերը և սպասված 10%-ի դիմաց ստանում եք 11,2% եկամտաբերություն: Մեկնաբանենք. դուք գնացիք ռիսկի 10%-ի դիմաց: Ձեր ռիսկն արդարացվեց, իրականում ունեցաք ավելին, քան սպասում էիք:
    Իհարկե կարող է լինել և հակառակը, օրինակ՝ կազմակերպությունը ճիշտ չկառավարի իր պարտքերը, բաժնետոմսերի արժեքն ընկնեն, որի արդյունքում ձեր եկամտաբերությունը իրականում լինի 6%:
  2. Երկրորդ տարբերակ. ներդնել ձեր 200 000 դրամը «Անուշահամ»-ում՝ ձեռք բերելով այդ կազմակերպության 1 տարվա պարտատոմսեր՝ 8% տարեկան եկամտաբերությամբ։ Այս դեպքում, ի տարբերություն նախորդի, դուք չեք կիսում կազմակերպության շուկայական ռիսկը, և նա պարտավորվում է վերադարձնել ձեր գումարը և տոկոսագումարները: Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Այժմ, անկախ այն հանգամանքից, թե «Անուշահամ»-ը կաշխատի 10% թե 1%, դուք կունենաք 8% եկամտաբերություն։
    Մեկնաբանենք. Դուք նվազեցրիք Ձեր ռիսկը՝ նախընտրելով ներդրում կատարել պարտքային արժեթղթերում, միևնույն ժամանակ նվազեցրիք նաև եկամտաբերությունը։
  3. Երրորդ տարբերակը ձեզ համար ամենանախընտրելին կլինի, եթե կարդացել եք իմ հոդվածը՝ դիվերսիֆիկացնել: Այսինքն՝ գումարի մի մասը ներդնեք «Անուշահամ»-ի բաժնետոմսերում, մի մասը պարտատոմսերում, մի մասն էլ գուցե կանխիկով պահեք՝ փորձելով չըկնել մեծ ռիսկի բեռի տակ:

Ֆինանսական աշխարհում հենց այս տարբերակներով են մարդկանց բաժանում 3 խմբի՝ ռիսկ սիրողներ, ռիսկից խուսափողներ և ռիսկի նկատմամբ չեզոք ներդրողներ:

Իրական կյանքում այս ամենը բացատրելու տիպիկ օրինակ են այժմ Հայաստանում առկա կենսաթոշակային ֆոնդերը:

  1. Հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդ
    Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ձեր կողմից այս տեսակի ֆոնդն ընտրելու դեպքում, ձեր կենսաթոշակային հատկացումների մինչև 50%-ը կներդնեն բաժնային արժեթղթերում (տարբեր ձեռնարկությունների «սեփականատերեր կդարձնեն ձեզ»), միջոցների կեսն էլ կուղղեն պարտատոմսերին և ավանդներին:
  2.  Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդ
    Եթե ձուք ռիսկից խուսափող եք, ապա սա լավագույն տարբերակն է ձեզ համար, քանզի միջոցներն ամբողջովին ներդրվում են ցածր ռիսկային, պարտքային գործիքներում (պարտատոմսերում, ավանդներում):
  3. Պահպանողական կենսաթոշակային ֆոնդ
    Սա էլ ռիսկի նկատմամբ չեզոքների համար է. միջոցների 75%-ը կամ ավելին ուղղվում է պարտքային, իսկ մինչև 25%-ը՝ բաժնային արժեթղթերին:

Պետք է նշենք, որ նույնիսկ բարձր ռիսկային ֆոնդ ընտրելու դեպքում ֆոնդի միջոցներում իրականացված ներդրումների ռիսկը բաժանվում է բոլոր մասնակիցների միջև: Եթե դուք և ձեր 9 գործընկերներից յուրաքանչյուրը այս ամիս կատարել եք 20 000 դրամի հատկացում, ապա ֆոնդի կառավարիչը կարող է ձեր 100 000-ից 10 000 դրամը ներդնել Google կազմակերպությունում, և դուք անձամբ 1 000 դրամ ներդրած կլինեք Google-ում:

Ձեր միջոցները ներդրվում են տարբեր երկրների, տարբեր ոլորտների, տարբեր ձեռնարկությունների տարբեր արժեթղթերում: Կարող ենք եզրակացնել, որ ամենառիսկային ֆոնդն անգամ մեծապես դիվերսիֆիկացված է:

Մնաց մաղթել ձեզ ճիշտ գնահատել կյանքում մատուցվող ռիսկերն ու փորձել դրանք դարձնել շահավետ հնարավորություններ: 
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6