LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչպես ճանաչել ֆինանսական խարդախությունները

Եկեք հասկանանք, թե որոնք են ֆինանսական խարդախություններից խուսափելու համար «նախազգուշացնող» նշանները, որոնք հնարավորություն կտան ցանկացած նոր իրավիճակում հեշտությամբ ճանաչել հնարավոր ծուղակները: Այդ «նախազգուշացնող» նշանները հիմնականում հետևյալներն են`

  • Այն, ինչ առաջարկում են, չափազանց գայթակղիչ է իրական լինելու: Բացի այդ, մտածելու բավարար ժամանակ չկա, հանգամանքները պահանջում են արագ որոշում կայացնել, քանի որ լավ առաջարկը գործում է միայն «այսօր» և վաղը այն կարող է արդեն չլինել:
  • Գործարքը սկսելու համար տարբեր պատրվակներով պահանջվում է նախապես որոշակի գումար վճարել, օրինակ` իրավաբանական ծառայությունների, հարկային կանխավճարի և այլնի համար: Ձեզնից խնդրում են նաև այս կամ այն նպատակով անծանոթ մարդկանց տրամադրել ձեր անձնական կամ բանկային տվյալները,
  • Ձեզ հետ կապ հաստատած անձանց չեք ճանաչում, երբևէ նրանց կամ նմանատիպ ծառայություն մատուցող անձանց չեք փնտրել: Այդ անհայտ անձինք այնպիսի երկրից են, որտեղի օրենքների ու սպառողների պաշտպանվածության աստիճանի մասին դուք ոչինչ չգիտեք: Բացի այդ հնարավոր չէ  կապվել նրանց հետ, չկա հեռախոսահամար կամ այն չի պատասխանում, տրամադրված հասցեն հնարավոր չէ որևէ կերպ ստուգել  կամ գտնել կազմակերպության հասցեն:
  • Ստացել եք անսպասելի նամակ ձեր բանկից կամ այլ հեղինակավոր կառույցից, որտեղ ասվում է, թե պետք է անհապաղ տրամադրեք ձեր քարտի անձնական տվյալները, փոխել գաղնաբառը և այլ նմանատիպ պահանջներ:
  • Վճարային քարտով վճարում կատարելիս աշխատակիցը վերցնում է ձեր քարտը և հեռանում ձեր տեսադաշտից:
  • Ինտերնետային առևտուր անելիս կայքը ունի անվստահ տեսք, բացակայում են անվտանգության մասին հայտարարությունները և նշանները, կայքում գովազդը շատ է: Իմացեք նաև Ինտերնետում անվտանգ գնումներ կատարելու 12 կանոնները:
  • Բանկոմատով Բանկոմատը մի սարքավորում է, որով իրականացվում է փողի կանխիկացում և ծառայությունների դիմաց վճարումներ: գործարքներ կատարելիս նկատում եք, որ բանկոմատը անսարք է, ստեղնաշարը ճոճվում է կամ բանկոմատի Բանկոմատը մի սարքավորում է, որով իրականացվում է փողի կանխիկացում և ծառայությունների դիմաց վճարումներ: և էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի լոգոները:

Ինչ անել, երբ կասկածում եք առաջարկը ֆինանսական խարդախություն է, թե ոչ

  • Ստուգեք ստացված առաջարկի հավաստիությունը: Հայաստանում գործող կազմակերպության կամ անհատի կողմից գործարք կատարելու առաջանալու դեպքում ստուգեք, արդյոք կազմակերպությունը/անհատը գրանցված է պետական համապատասխան կառույցում (օրինակ Կենտրոնական բանկում)` որպես լիզենցավորված կազմակերպություն: 
  • Եթե առաջարկ եք ստացել արտասահմանյան կազմակերպությունից, ապա տարբեր կայքերի միջոցով ստուգեք նրա վստահելիությունը և գործունեության օրինական լինելը: Կարդացեք դրանից օգտվողների կարծիքները: 
  • Եթե անսպասելի առաջարկ եք ստացել հեղինակավոր կազմակերպության անունից և առաջարկված գործարքը կասկածելի է թվում գտեք այդ կազմակերպության կոնտակտային տվյալները և անմիջապես դիմեք այդ կազմակերպությանը՝ պարզելու կազմակերպությունը կատարում է, արդյո՞ք, այդպիսի առաջարկներ, թե ոչ: 
  • Ձեր բանկից Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: կասկածելի առաջարկ ստանալու դեպքում կապ հաստատեք ձեր բանկի հետ` պարզելու, արդյո՞ք, առաջարկը հավաստի է, թե ոչ: Ստուգեք նաև էլեկտրոնային հասցեն` հասկանալու, արդյո՞ք, նա պաշտոնական է, թե բացված է որևէ համընդհանուր էլեկտրոնային հասցեից, օր.` /mail.ru, yahoo.com/: Որպես կանոն վստահելի և հեղինակավոր կազմակերպությունները ունենում են իրենց կազմակերպության անունով պաշտոնական հասցեներ, օր.` cba.am, gov.am.

Վճարային քարտով  և ինտերնետային միջավայրում գործարքներ կատարելիս պահպանեք որոշ անվտանգության կանոններ:

  • Վճարային քարտերով վճարումներ կատարելիս համոզվե՛ք, որ քարտի
    Պին կոդը Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: մուտքագրելիս այն ոչ ոք չի տեսնում: Գործարքի ընթացքում ձեր տեսադաշտում պահեք քարտը` համոզված լինելու համար, որ ձեր քարտով այլ չարտոնված գործողություն չի կատարվում: 
  • Մի՛ հայտնեք ձեր քարտի պին կոդը խանութի աշխատակցին կամ որևէ այլ անձի` նույնիսկ բանկի աշխատողին: 
  • Ոչ ոքի մի հայտնե՛ք ձեր բանկային գաղտնաբառը` բացառությամբ անվտանգ հեռախոսակապով բանկի հետ հեռախոսազրույցի ժամանակ, երբ բանկի աշխատակիցը նույնականացնում է այն` ձեր գործարքը կատարելու համար։
Ինտերնետով գործարքներ կատարելիս օգտվեք միայն հայտնի առևտրի կենտրոնների կամ ընկերությունների և տեղեկատվական անվտանգության ժամանակակից ստանդարտներով պաշտպանված կայքերից։ Վճարման կայքերում փնտրե՛ք միջազգային վճարային համակարգերի կողմից հավաստագրված, ստուգված կամ ճանաչված լինելու մասին նշումներ, օրինակ` “Verified by VISA”, “MasterCard Secure Code”: Համոզվեք, որ ինտերնետային կայքի հասցեն ճշգրիտ է, քանզի անհայտ կամ մի փոքր շեղում ունեցող հասցեներով և տեսքով կայքերը շատ հաճախ օգտագործվում են անօրինական գործարքներ կատարելու նպատակով: Սովորաբար ապահով կայքերի հասցեները պարունակում են https:// սկզբնագիրը կամ աշխատում են SSL/SSH արձանագրություններով։ Նման կայքերը հեշտ է ճանաչել նաև «կողպեքի» նշանով, հասցեի կանաչ գրառումով և ապահովության այլ նշաններով։ Իմացեք ավելին Ինչպես հեռու մնալ ֆինանսական փորձանքներից:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից: 
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6