LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
7 պարզ քայլ հոբբին փողի վերածելու համար
Համոզված եմ, որ ձեզնից շատերը, եթե ոչ բոլորդ, ունեք որոշակի նախասիրություններ, հմտություններ կամ այլ կերպ ասած հոբբի, որով զբաղվում եք ազատ ժամանակ ձեր անձնական հետաքրքրությունները բավարարելու և հաճույք ստանալու նպատակով: Իսկ երբևէ մտածել եք, որ այդ նույն հոբբին կարող է ոչ միայն հաճելի լինել, այլև օգտակար և եկամտաբեր:  

Եթե ցանկանում եք ավելացնել ձեր անձնական բյուջեն և միաժամանակ օգտագործել ձեր նախընտրած զբաղմունքը գումար վաստակելու համար, հետևեք ստորև ներկայացված 7 պարզ քայլերին.     

1. ՀՍՏԱԿ ՈՐՈՇԵՔ, ԹԵ ԻՆՉՈՎ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ

  • Նախ և առաջ մտածեք, թե ինչով կցանկանայիք զբաղվել ազատ ժամանակ, ինչն է ձեզ առավել մեծ հաճույք պատճառում և ոգեշնչում, կան արդյո՞ք հմտություններ, որոնք ձեզ մոտ բավական լավ են ստացվում (oրինակ նկարել, նվագել, պարել, զբաղվել կավագործությամբ, տեխնիկայի կամ կենցաղային այլ իրերի վերանորոգման աշխատանքներով և այլն):

 2. Զբաղվեք ինքնակրթությամբ

  • Ցանկացած գործ, լինի դա հոբբի, թե մասնագիտական աշխատանք, պահանջում է որոշակի ջանք, ժամանակ, համառություն, անընդմեջ ինքնակրթմամբ զբաղվելու անհրաժեշտություն:       
  • Անգամ մեծ տաղանդի տեր անձիք, որոշակի արդյունքի հասնելու համար պետք է մշտապես ուսումնասիրեն տվյալ բնագավառում կատարելագործման ուղիները, զբաղվեն ինքնակրթմամբ, բարձրացնեն իրենց ունակությունների մակարդակը:
  • Փորձեք դուրս գալ «հոբբիի» շրջանակներից և հնարավորինս մոտենալ պրոֆեսիոնալիզմի մակարդակին:

3.Կարողացեք դրսԵվորել ինքներդ ձեզ

  • Կարիերայում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից մեկը ճիշտ ինքնադրսևորման կարողությունն է:
  • Օգտագործեք սոցիալական ցանցերը, բլոգները, ֆորումները և նույնիսկ անձնական կայք ստեղծելու հնարավորությունը, որոնք փոքր ծախսատար, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: սակայն բավական արդյունավետ միջոցներ են ինքներդ ձեր մասին հայտնելու և ձեր ստեղծագործության արդյունքները գովազդելու համար:

 4. Սահմանեք ճիշտ արժեք                 

  • Սահմանեք հնարավորինս խելամիտ գին ձեր ստեղծագործ աշխատանքի արդյունքների համար, քանի որ ցածր գինը պոտենցիալ գնորդների մոտ կարող է ձևավորել թյուր կարծիք դրանց որակական հատկությունների վերաբերյալ:
  • Ուսումնասիրեք շուկայում առաջարկվող նմանատիպ ապրանքների և ծառայությունների գները, գնահատեք ձեր հնարավորությունները, ընկերների և ծանոթների շրջանում հարցում անցկացրեք, թե ինչքան են պատրաստ վճարել ձեր ստեղծած ապրանքի կամ ծառայության դիմաց:
  • Մի վարանեք նաև նվիրել, չէ որ դա ոչ միայն հաճելի նվեր կարող է լինել, այլև հրաշալի մարկետինգային քայլ և գովազդ ձեզ համար:

5.Օգտագործեք ցանկացած հնարավորություն

  •  Եթե ուշադիր լինեք ձեր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին և տարբեր հարթակներում հնչող գաղափարներին, հավատացած եղեք, որ արդյունքում կգտնեք բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող եք օգտագործել ձեր նախընտրած ոլորտում զարգանալու և առաջ շարժվելու:
  • Օգտագործեք ամենաչնչին հնարավորությունը, չէ որ առաջին հայացքից փոքր թվացող այդ հնարավորությունը կարող է հետագայում դառնալ ձեր մեծ երազանքների իրականացման բանալին:
    6. Մի հուսահատվեք 
  • Հաշվի առեք, որ հոբբին, ինչպես և ցանկացած աշխատանք, պահանջում է ջանք, բարձր աշխատունակություն և ինքնազարգացման անհրաժեշտություն:
  • Պատրաստ եղեք բախվելու բազմաթիվ դժվարությունների հետ, որոնք կարող են կապված լինել և՛ անձնական բնույթի գործոնների (օրինակ՝ ժամանակի սղություն) և՛ շուկայի խիստ պայմանների հետ (մեծ մրցակցություն, շուկայի բացակայություն սկզբնական շրջանում և այլն):
  • Բոլոր դեպքերում պետք չէ հուսահատվել և կիսատ թողնել սկսած գործը, հատկապես այն պարագայում, եթե վստահ եք, որ հենց դա է հանդիսանում ձեր կյանքի լավագույն և միաժամանակ հաճելի զբաղմունքը:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6