LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Վարկի տեսակները

Վարկը պայմանավորվածություն է ձեր և բանկի, Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: վարկային կազմակերպության կամ գրավատան միջև այն մասին, որ դուք պարտքով ստանում եք գումար, խոստանում եք այն վերադարձնել պայմանավորված ժամկետում: Չմոռանանք նաև տոկոսագումարների Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ մասին։

Այս պայմանավորվածությունը գրավոր կերպով ամրագրվում է վարկային պայմանագրով, որին կից ներկայացվում է մարման գրաֆիկը (ժամկետները և մարվող գումարները)։

Եթե բանկից վերցնում եք 100 000 դրամ վարկ` մեկ տարով և 12 տոկոսով, ապա պարտադիր չէ, որ ձեզնից պահանջեն մեկ տարի հետո վճարել 112 000 դրամ: Գումարը սովորաբար բաշխվում է ամիսների միջև, ամեն ամիս վճարում եք մայր գումարի մի մասը և տոկոսագումարներ:

Վարկային պայմանագրում նշվում են վարկի համար կարևոր պայմանները։ Եթե համեմատենք ավտոմեքենայի հետ, ապա ինչպես այն է  բնութագրվում ոչ միայն գնով, այլև մակնիշով, գույնով ու մի շարք այլ պարամետրերով, այնպես էլ վարկը Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: գումարի չափից բացի բնութագրվում է նաև ժամկետով, տոկոսադրույքով, վճարման հաճախականությամբ, ապահովվածությամբ և այլն։ Այս բոլոր պայմաններին հարկավոր է ուշադրություն դարձնել, քանզի դրանցից է կախված, թե ի վերջո որքան կվճարեք վարկի դիմաց։ Ի դեպ, բոլոր վճարները և տոկոսագումարները Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ մեկ թվով արտահայտված են տարեկան փաստացի տոկոսադրույքում:

Վարկ, սովորաբար, վերցնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել խոշոր ծախս Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: (օրինակ` բնակարանի, ավտոմեքենայի ձեռքբերում կամ վերանորոգում, կենցաղային տեխնիկայի գնում և այլն), սակայն ընթացիկ եկամուտները չեն բավարարում։
Վարկը հնարավորություն է տալիս խոշոր ծախսը «բաժանել» փոքր ծախսերի, այսինքն` մեկ խոշոր ծախսի փոխարեն անել փոքր-փոքր պարբերական վճարումներ մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում։

Վարկի օգտագործման նպատակները բազմազան են։ Ֆինանսական կազմակերպություններն առաջարկում են տարբեր վարկեր` Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: ըստ այդ նպատակների և պահանջների։ Ընդհանուր առմամբ՝ ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկատերերի համար տարածված են վարկի հետևյալ տեսակները`

  • Սպառողական վարկեր.նպատակն է օգնել ֆիզիկական անձանց՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու: Սպառողական վարկերն իրենց հերթին լինում են`
  • Լոմբարդային վարկեր. Արագ, իրացվելի գրավի դիմաց (ոսկու, թանկարժեք մետաղներից կամ քարերից պատրաստված զարդերի, երբեմն նաև` ավտոմեքենաների, դրամական միջոցների և այլն) որոշակի անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկեր են:
  • Ավտովարկեր. ավտոմեքենա գնելու նպատակով տրամադրվող սպառողական վարկերն են:
  • Ուսումնական վարկեր. տրամադրվում են ֆիզիկական անձանց՝ կրթության ծախսերը հոգալու նպատակով:
  • Վարկային գծեր. ընթացիկ ծախսերի իրականացման համար, որպես կանոն վարկային քարտերի միջոցով տրամադրվող վարկեր են:
  • Ապառիկ. հնարավորություն է տալիս սպառողներին ձեռք բերել հիմնականում տեխնիկա կամ այլ սարքավորումներ:
  • Առևտրային (բիզնես) վարկեր. տրամադրվում են անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց՝ տնտեսական գործունեության իրականացման նպատակով:
  • Գյուղատնտեսական վարկեր. տրամադրվում են գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ ֆիզիկական անձանց:
  • Հիփոթեքային վարկեր. տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ, հողամասի կառուցապատման դեպքում, հողամասի կառուցապատման իրավունքը:
  • ի դեպ, Ֆինինֆոն՝ Ձեր ֆինանսական տեղեկատուն կօգնի արագ և անվճար գտնել շուկայում առկա ձեզ ամենահարմար վարկը:

Ըստ ժամկետայնության վարկերը կարող են լինել.

  • Կարճաժամկետ` սովորաբար մինչև 1 տարի մարման ժամկետով,
  • Միջնաժամկետ` 1-ից 3 տարի մարման ժամկետով,
  • Երկարաժամկետ` 3 տարի և ավել մարման ժամկետով:

Որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը, այսինքն` այնքան ավելի շատ լրացուցիչ գումար եք դուք վճարում այդ վարկի դիմաց (բացի մայր գումարը մարելուց)։ Դա պայմանավորված է նրանով, որ դուք ավելի երկար ժամանակ եք վճարում տոկոսագումար։

Ըստ արժույթի՝ վարկերը լինում են ազգային արժույթով (դրամային) և այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր: Հայաստանում սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով:    

Լա՛վ գնահատեք ձեր կարիքները և կատարեք կշռադատվա՛ծ ընտրություն: Իմացեք նաև Ցանկանում եմ վարկ վերցնել, ինչ անել:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6