LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչ պետք է իմանալ վարկի երաշխավոր դառնալուց առաջ

Առօրյա կյանքում շատերս կարող ենք բախվել այնպիսի իրավիճակի, երբ մեր ընկերները, բարեկամները կամ ուրիշներ խնդրում են երաշխավորել Երաշխավորողը այլ անձի փոխարեն պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում: իրենց վարկ Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: վերցնելիս՝ կնքելով երաշխավորության պայմանագիր:
Սակայն շատ քչերս ենք գիտակցում երաշխավորության հետ կապված իրական ռիսկերը: Այդ իսկ պատճառով եկե´ք պարզենք, թե ով է երաշխավորը, և ինչ իրավունքներ և պարտավորություններ է նա ձեռք բերում երաշխավորության պայմանագիր կնքելուց անմիջապես հետո:

Երաշխավորությունը, ինչպես և գրավը, պարտավորությունների կատարման ապահովման միջոց է: Այն մեծ կիրառում ունի ֆինանսների ոլորտում. վարկ վերցնելիս բանկերը և վարկային կազմակերպությունները կարող են պահանջել, որ ձեր ընտանիքի անդամը կամ մեկ այլ անձ հանդես գա որպես երաշխավոր` համոզվելու համար, որ դուք պարտաճանաչ կերպով կվճարեք վարկի տոկոսները և մայր գումարը նախատեսված ժամկետների ընթացքում: Մյուս կողմից երաշխավորության միջոցով ֆինանսական կազմակերպությունը վերահսկում է տվյալ վարկի հետ կապված իր ռիսկերը. եթե վարկառուն Այն անձն է, ով ստանում է վարկ: չկատարի իր պարտավորությունները, ապա դուք եք կատարելու նրա փոխարեն:

Երաշխավոր դառնալու համար կնքվում է երաշխավորության գրավոր պայմանագիր բանկի կամ վարկային կազմակերպության հետ, որից հետո դուք պարտավորվում եք վարկառուի Այն անձն է, ով ստանում է վարկ: փոխարեն կատարել նրա բոլոր պարտավորությունները, եթե վարկառուն չկատարի դրանք, և ֆինանսական կազմակերպությունը որոշի պահանջ ներկայացնել ձեզ: Վերջինս պայմանավորված է նրանով, որ վարկառուն և երաշխավորը հավասարապես պատասխանատու են վարկի հետ կապված պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարելու համար: Երաշխավորության պայմանագիրը կարող է ներառել նաև լրացուցիչ պարտավորություններ, որը կարող է ծագել ապագայում, ինչպես օրինակ տույժերը և տուգանքները: Եթե դուք երաշխավորել եք ընկերոջը վարկ վերցնելիս, և նա անձնական խնդիրների պատճառով ուշացրել է վարկի ամսական մարումները, ապա բանկը իրավունք ունի ձեզնից պահանջել վճարել պայմանագրով նախատեսված բոլոր տույժերը, տուգանքները, վարկի տոկոսները, մայր գումարը, ինչպես նաև հետագայում պարտքը բռնագանձելու հետ կապված դատական ծախսերը և այլ վնասներ, որ հնարավոր է առաջանան պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Սակայն երաշխավոր լինելու դեպքում դուք ունեք նաև օրենքով սահմանված իրավունքներ: Երաշխավորն իրավունք ունի նաև վարկառուից պահանջել հատուցելու ֆինանսական կազմակերպությանը վճարած վարկի տոկոսագումարներն ու իր կրած այլ վնասներ: Այս գործընթացը ավելի լավ պատկերացնելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի իրավաբանական որոշակի խորհրդատվություն: Օրինակ՝ պետք է իմանալ, որ երաշխավորը պարտավոր է մինչև ֆինանսական կազմակերպության պահանջը բավարարելը, այսինքն՝ պարտավորությունների կատարման հետ կապված որևէ քայլ կատարելը, այդ մասին նախազգուշացնել վարկառուին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, վարկառուին մասնակից դարձնել գործին: Հակառակ դեպքում վարկառուն Այն անձն է, ով ստանում է վարկ: կարող է առարկություններ ներկայացնել ձեզ՝ որպես երաշխավոր:

Ամբողջացնելով երաշխավորության հետ կապված պարտականությունները և իրավունքները՝ կարելի է եզրակացնել, որ երաշխավորության պայմանագիր ստորագրելիս դուք գրեթե հայտնվում եք «նույն կոշիկներում» վարկառուի Այն անձն է, ով ստանում է վարկ: հետ միասին: Ուստի մինչ երաշխավոր դառնալը կարևոր է՝

  1. Չնայած մարդկային հարաբերություններին՝ վերլուծել՝ արդյո՞ք դուք ֆինանսապես կայուն եք և պատրաստ երաշխավոր դառնալուն: Եթե արդեն տեղյակ եք, որ այդ մարդը նախկինում ունեցել է խնդիրներ պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարելու հետ կապված, ապա ավելի լավ է մերժեք նրան:
  2. Լինել հետևողական, եթե անգամ դարձել եք երաշխավոր: Պարբերաբար հարցրե՛ք վարկառուին՝ արդյո՞ք պարտաճանաչ կերպով կատարում է պարտավորությունները, իսկ խնդիրների դեպքում քննարկման միջոցով փորձե՛ք գտնել լուծումներ:
  3. Չնախատեսված դեպքերի համար ունենալ խնայողություններ. Եթե անկանխատեսելի խնդիրների պատճառով վարկառուն չի կատարում պարտավորությունները, և բանկը դրանց կատարումը պահանջում է ձեզնից, կարող եք օգտագործել ձեր խնայողությունները: Որքան շուտ կատարվեն պարտավորությունները, այնքան քիչ կլինեն դրանց հետ կապված տույժերը և տուգանքները:
  4. Հիշել, որ երաշխավոր լինելը ներառվում է ձեր վարկային պատմության մեջ, և եթե չկատարվեն ֆինանսական կազմակերպության նկատմամբ պարտականությունները, դա բացասաբար կանդրադառնա ոչ միայն վարկառուի, այլ նաև ձեր վարկային պատմության վրա:

Մինչև երաշխովոր դառնալը ուսումանսիրեք նաև երաշխավոր դառնալու 9 կանոնները: 

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6