LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչու խնայել

Կյանքի տարբեր պահերին մենք մեր առջև դնում ենք ապագայի հետ կապված, երբեմն երկարաժամկետ նպատակներ:
Դրանք շատ հաճախ մեծ ծախսերի Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հետ են կապված՝ առաջիկա ամռանը հանգստանալ ծովի ափին, բնակարան ձեռք բերել, մեքենա գնել և այլն։
Ավելի հեռահար ապագայում մեզ կարող են սպասել երեխաների ուսման ծախսեր, կյանքի տարբեր իրադարձությունների համար պահանջվող միանգամյա խոշոր ծախսեր և այլն։ Ապագայի ծրագրերն իրագործելու համար ընթացիկ եկամուտը, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): օրինակ` աշխատավարձը, կարող է չբավարարել։ Հենց այդ նպատակով անհրաժեշտ է խնայողություն անել` տնտեսելով եկամուտներից որոշակի գումար, այսինքն` ընթացիկ եկամտի մի մասը ծախսելու փոխարեն պարբերաբար «կողքի դնելով»: Եթե նույնիսկ խոշոր ծախսերը հոգալու համար վարկ վերցնելն անխուսափելի է, որոշակի խնայած գումար ունենալն այս դեպքում ևս շատ օգտակար է. դուք այն կարող եք վճարել որպես կանխավճար` պակասեցնելով անհրաժեշտ վարկի մայր գումարը, հետևաբար և նվազեցնելով վարկի մարման ձեր հետագա ծախսերը։   Ի դեպ Ֆինինֆոյով կարող եք արագ և անվճար գտնել շուկայում առկա ձեզ ամենահարմար վարկը:

Մոտ ապագայում նման ծրագրեր չունենալու դեպքում անգամ խնայելն այնուամենայնիվ չի խանգարի։ Խնայողություններ անհրաժեշտ է անել նաև այն դեպքում, եթե ընթացիկ եկամուտները լիովին բավարարում են ձեր կարիքներին, և յուրաքանչյուր ամսվա վերջում ավելանում է որոշակի գումար: Դա հնարավոր կլինի որոշ ավելորդ ծախսերից հրաժարվելու դեպքում: Ավելորդ կարող ենք համարել այն ծախսերը, որոնք անում ենք ոչ թե անհրաժեշտության կամ օգտակարության, այլ պարզապես որովհետև ուզում ենք և կարող ենք։
Այդ փոքր ծախսերը մեծ ուժ ունեն, հիշենք Բենջամին Ֆրանկլինի խոսքերը՝

«Զգուշացի՛ր փոքր ծախսերից. փոքր անցքերը կարող են մեծ նավեր խորտակել»:   

Խնայող կարելի է համարել այն մարդկանց ովքեր՝

  • խելամիտ են տնօրինում ֆինանսական միջոցները,
  • տարբերում են չափավորությունը շռայլությունից,
  • տարբերում են անհրաժեշտ և ավելի հրատապ ծախսերը այն ծախսերից, որոնք պետք է հետաձգել կամ ընդհանրապես հրաժարվել,
  • մտահոգվում են իրենց ունեցվածքի մասին:

Այս թվարկումից պարզ է, որ Խնայողությունը մարդու վերաբերմունք է, հատկանիշ,  հմտություն, որն էլ արդյունքում դառնում է վարքագիծ: Եթե անհատն ուզում է խնայող լինել, նա պետք է միաժամանակ աշխատի երեք ուղղությամբ՝ իր սկզբունքների կամ կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի,  բնավորության և ինքնակառավարման, գիտելիքների ու հմտությունների: 

Խնայելը կարևորելուց հետո պետք է մտածել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ այն իրագործելու համար: Ինչպես ցույց է տալիս փորձը, մարդկանց մեծամասնությունը իրականում կարողանում է խնայել ավելի, քան երբևէ պատկերացնում կամ ակնկալում է: Փորձը ցույց է տալիս, որ հաջողակ մարդիկ ունեն շատ կարևոր ընդհանրություն՝ խնայել կարողանալու սովորություն:

Խնայողությունների հետ կապված որոշումները միշտ անհատական են և անմիջականորեն կապված են տվյալ մարդու մտածողության և վարքագծի, եկամուտների Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): և ծախսերի Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հետ: Անհրաժեշտ է հասկանալ, որ խնայել չի նշանակում չծախսել: Խնայել նշանակում է կրճատել կամ վերացնել «ավելորդ ծախսերը»: Խնայողություններ կուտակելու համար առաջարկում ենք նախ կատարել բյուջեի պլանավորում:
Ընտանիքի բյուջեն պլանավորելու ընթացքում օգտակար է ծախսերը դիտարկել ոչ թե մեկ «ընդհանուր կաթսայի» մեջ, այլ տարանջատել դրանք ըստ տեսակների` կախված նպատակից, ուղղությունից, ժամկետից և այլն։
Պատկերավորության համար բյուջեն սովորաբար կազմում են աղյուսակի տեսքով, որի մի մասում թվարկում են ակնկալվող եկամուտները, մյուս մասում` պլանավորված ծախսերը` ըստ դրանց ստացման և կատարման նախատեսված ամսաթվերի։ Այս հարցում ձեզ կօգնի բյուջեի վարման գրքույկը: Պետք է զարգացնել համապատասխան հմտություններ՝ բյուջեն պլանավորելով, այն վերահսկելով, սեփական ցանկությունները, սովորույթները վերանայելով, որի արդյունքում դուք պատրաստ կլինեք ցանկացած չնախատեսված ծախսերի: 

Խնայողությունները վստահություն են բերում, դրանք ձեզ ավելի համարձակ են դարձնում:

Իսկ որտեղ պահել խնայողությունները

Խնայողությունները կարելի է պահել տանը` պահարանում, աշխատասեղանի ներքևի դարակում, գրապահարանի թաքստոցում կամ այլ տեղ։ Շատերը կարծում են, որ այդպես հարմար է. կարելի է պարբերաբար «ստուգել» ու վերահաշվարկել խնայողությունները (հոգեբանները պնդում են, որ այս գործողությունը դրական ապրումների աղբյուր կարող է լինել), իսկ հարկ եղած դեպքում դրանք «ձեռքի տակ են», և կարելի է օգտագործել որոշակի կարիքների դեպքում։ Իմացեք ավելին որտեղ և ինչպես խնայել գումար:

Մյուս տարբերակը բանկում ավանդի տեսքով ներդնելն է, կամ ֆինանսական այլ ներդրումներ կատարելը. դա ավելի հարմար է, անվտանգ և եկամտաբեր։ «Բարձի տակ» պահվող կանխիկ փողը կարող է վնասվել (օրինակ` բնակարանի հեղեղման կամ հրդեհի արդյունքում) կամ գողացվել, ինչպես նաև ժամանակի ընթացքում կարող է նվազել դրա գնողունակությունը` բնականոն գնաճի հետևանքով։ Մինչդեռ որպես ավանդ կամ որպես ֆինանսական այլ գործիք ներդրված փողն «աշխատում է»՝ բանկը ձեր գումարի դիմաց ձեզ վճարում է տոկոսագումարներ: Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Բացի դրանից՝ այն պաշտպանված է բնության ու չարամիտ մարդկանց ոտնձգություններից, իսկ դրա վերադարձը երաշխավորվում է օրենքով: Ավանդի հաշվիչը կօգնի կատարել ձեր ավադի անհատական հաշվարկը:

Խնայե՛ք և ձեր խնայողությունների համար ընտրե՛ք առավել շահավետ «հանգրվան»:Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6