LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչու կարող է ինձ վարկ տան կամ չտան

- Ա՛յ եղբայր, մի շաբաթ ուշացնելու պատճառով ինձ վարկ Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: չեն տալիս ...

- Ընկերներիցս մեկի համար երաշխավոր Երաշխավորողը այլ անձի փոխարեն պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում: եղա, չիմացա էլ, թե ինչ արեց-չարեց, հիմա ես էլ իր հետ չեմ կարող վարկ ստանալ ...

-  Իսկ ի՞նչ իրավունքով է վարկային կազմակերպությունը վարկ տալու համար ինձ հարցնում, թե քանի երեխա ունեմ ...

Վարկերի ստացման վերաբերյալ այս և  այլ հարցերի պատասխանները կստանանք այս հոդվածում:

Վարկ տրամադրելիս ֆինանսական կազմակերպությունը (օրինակները վերաբերելու են բանկերին և վարկային կազմակերպություններին, այսուհետ՝ վարկատու) վերլուծում և գնահատում է պոտենցիալ սպառողի մի շարք հատկանիշներ: Դրանց միասնությունն ընդունված է անվանել սպառողի վարկունակություն:

Ըստ տարածված տեսության՝ վարկունակությունը ներկայացվում է 5 C-երով:

  1.  Character - վարկային «բնավորություն», այլ կերպ` վարկային պատմություն
  2.  Capacity - կարողություն
  3.  Capital – ունեցվածք/կապիտալ
  4.  Collateral – գրավ, երաշխի
  5.  Conditions – այլ պայմաններ 
վարկային պատմությունՎարկատուն ձեր պատասխանատվության մասին լավագույն պատկերացումը կարող է կազմել նախկինում ձեր կատարած մարումներով: Որպեսզի ձևավորեք դրական վարկային պատմություն, ձեզնից պահանջվում է նախ ունենալ վարկ: Սկզբում կարող եք վարկով մի փոքր իր ձեռք բերել, որով կանեք առաջին քայլը, ապա ժամանակին և սահմանված չափով կատարել վարկի մարումները, կոմունալ վճարումները:

Վարկատու Այն անձը, որը տրամադրում է վարկ: կազմակերպությունը ձեր մարումների վերաբերյալ տվյալները փոխանցում է 2 կառույցների՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյին և Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին: ԿԲ վարկային ռեգիստրն այդ տեղեկատվությունն օգտագործում է վերլուծական և վերահսկողական նպատակներով, իսկ ԱՔՌԱ վարկային բյուրոն ձեր թույլտվությամբ այդ տեղեկատվությունը վարկային զեկույցի տեսքով կիսում է ձեր հետագա վարկատուների Այն անձը, որը տրամադրում է վարկ: հետ: Մեկ օր ուշացումն անգամ կարող է ներառվել ձեր վարկային զեկույցում: Այն տարին մեկ անգամ կարող եք անվճար ստանալ ԱՔՌԱ վարկային բյուրոյից:

Չմոռանա՛ք, որ երաշխավորը վարկառուի հետ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ պատասխանատու է վարկի համար. եթե նա չմարի վարկը, երկուսով ձևավորելու եք վատ վարկային պատմություն: Այնպես որ տա՛սը չափեք, մե՛կը կտրեք կամ մի՛ էլ կտրեք, եթե խոսքը վերաբերում է երաշխավոր դառնալուն: Իմացեք նաև Ինչ անել, եթե խնդրել են երաշխավոր դառնալ
ԿարողությունՍտուգվում են նաև ձեր եկամուտները Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): և ծախսերը. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: որքա՞ն աշխատավարձ եք ստանում, ի՞նչ կողմնակի եկամուտներ ունեք, որքա՞ն մասը կարող է հատկացվել վարկի մարմանը: Վարկային մասնագետները խորհուրդ են տալիս վերցնել այնքան վարկ, որի ամսական մարումը չի գերազանցում Ձեր ամսական եկամուտի 30-50%-ը:
Եթե ստանում եք 100 000 դրամ աշխատավարձ, ապա վերցրեք այնքա՛ն վարկ, որի ամսական մարման չափը չգերազանցի 30 000-ից 50 000 դրամը:

Կապիտալ

Ֆինանսիստների կարծիքով, եթե ձեր կարողությունը մեծ է, սակայն չունեք կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք և այլն), ապա ապրում եք միայն այդ օրով, չեք խնայում, չեք մտածում վաղվա մասին: Բացի դրանից՝ եթե մի օր դադարեք եկամուտ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ստանալ, կկարողանաք իրացնել ձեր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների և դրանով վճարել ձեր վարկը, մինչև եկամուտի նոր աղբյուր ձեռք բերելը: Կապիտալի առկայությունն իհարկե կնպաստի վարկատու Այն անձը, որը տրամադրում է վարկ: կազմակերպության կողմից վարկի տրամադրման վերաբերյալ դրական պատասխան տալուն:

Գրավ/երաշխիք

Գրավի մանրամասները ներկայացրել ենք նախորդ հոդվածներում: Հակիրճ. գրավը պարտավորությունը կատարելու ապահովման միջոց է: Իրացնելով ձեր գրավը՝ վարկատու կազմակերպությունը կարող է ստանալ իր գումարը: Որոշ վարկատեսակներ, օրինակ՝ ուսանողական վարկերը, տրամադրվում են ոչ թե գրավի, այլ ծնողների/խնամակալների երաշխիք/երաշխավորության հիման վրա:

Գրավի/երաշխիքի առկայությունը վարկի հաստատման հաջորդ գրավականն է:

 Այլ պայմաններ

Ունենալով շատ երեխաներ, մեծահասակ ծնողներ ... կարող եք շատ ծախսեր Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: ունենալ և չկարողանալ մարել վարկը:

Վարկատու կազմակերպությունները հաշվի են առնում նաև, թե որքան կայուն մարդ եք դուք. հաճա՞խ եք փոխում աշխատավայրը, բնակավայրը և այլն:

Սրանք են վարկատու կազմակերպությունների «կողմնացույցները» ձեզ վարկ տրամադրելիս:

Վերջում. այս բոլոր չափանիշները կարող են ձեզ մոտ առկա չլինել, սակայն ամեն դեպքում որոշվի ձեզ տրամադրել վարկ Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար:: Այդ դեպքում պայմանները կարող են խիստ լինել (փաստացի բարձր տոկոսադրույք, կարճ ժամանակահատված և այլն): Այնպես որ մի՛ շտապեք, լա՛վ գնահատեք իրավիճակը, կատարեք ճի՛շտ ընտրություն:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6