LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Օգտակար խորհուրդներ ավանդ ներդնելիս

Եթե դուք որոշել եք ձեր խնայողություններ պահել ավելի ապահով վայրում՝ ներդնելով բանկում Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: որպես ավանդ, խորհուրդ ենք տալիս հետևել 3 հիմնական քայլերին:

Քայլ 1. Հստակ որոշե՛ք Ձեր ավանդ ներդնելու նպատակները: Ձեր նպատակից է կախված ձեր ավանդի տեսակը, ժամկետայնությունը…: Նպատակները կարող են լինել տարբեր՝

  • Ձեր կամ ձեր երեխայի ուսման ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: հոգալու նպատակով,
  • Ճանապարհորդության մեկնելու համար,
  • Անշարժ գույք կամ որևէ կենցաղային ապրանք գնելու համար,
  • Բարեկեցիկ ծերություն ապահովելու համար, և այլն։

Քայլ 2. Կատարեք բյուջեի պլանավորումՀասկանալու համար, թե ամեն ամիս որքան եք կարողանալու և որքան եք պատրաստ տնտեսել: Տնտեսվող գումարի չափը որոշելու համար ձեր ամսական բյուջեից հանեք ձեր ընթացիկ ծախսերը (հիշե՛ք նաև հնարավոր չնախատեսված ծախսերի մասին, ինչպիսիք են օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսերը):Այս հարցում ձեզ կօգնի բյուջեի վարման գրքույկը:

Քայլ 3. Կատարեք շուկայում առկա բազմաթիվ ավանդատեսակների ուսումնասիրությունՊարզելու համար, թե ո՞ր ավանդատեսակն է ձեր նպատակին ամենահարմարը: Ֆինինֆոն կօգնի արագ և անվճար գտնել և համեմատել շուկայում առկա ավանդները: Համեմատություններ կատարելիս ուշադրությու՛ն դարձրեք ավանդի ընդունման բոլոր պայմաններին և մասնավորապես պարզեք.

  • Տոկոսադրույք՝ 

• Որքա՞ն է առաջարկվող տարեկան անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը,  

• Տոկոսադրույքը հաշվարկվում է պարզ, թե՞ բարդ մեթոդով. Պարզ մեթոդով տոկոսադրույքի հաշվարկման դեպքում տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է միայն ձեր ներդրած սկզբնական գումարի վրա:
Բարդ մեթոդով տոկոսադրույքի հաշվարկման դեպքում ավանդից ստացված տոկոսագումարները մուտքագրվում են ձեր ավանդի սկզբնական գումարին և տոկոսադրույքը հաշվարկվում է սկզբնական ավանդի և տոկոսագումարների հիման վրա: Այս դեպքում առանձնակի կարևորություն ունի այսպես կոչվող կապիտալացման հաճախականությունը, որը ցույց է տալիս, թե ինչ հաճախականությամբ են տոկոսագումարները գումարվում մայր գումարին: Որքան հաճախ է կապիտալացումը այնքան ավելի բարձր կարող է լինել ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:

• Ինչպիսի՞ն է տոկոսադրույքի հաշվարկման կարգը. Ավանդի տոկոսադրույքը գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում կարող է լինել հաստատուն կամ կարող է փոփոխվել որոշակի պայմանների ներքո:  

  • Ժամկետներ՝

• Ինչպիսի՞ ժամկետներով են ընդունվում ավանդները. Սովորաբար որքան երկար է ավանդի ժամկետը, այնքան բարձր է լինում ավանդի դիմաց առաջարկվող տոկոսադրույքը։

  • Արժույթ՝

• Ի՞նչ արժույթով է ընդունվում ավանդը. Դուք կարող եք ներդնել ավանդ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, սակայն կոնկրետ ավանդատեսակների համար կարող են գործել արժութային սահմանափակումներ։ Բացի այդ, նույն ավանդատեսակի համար դրամային և արտարժութային ավանդի տոկոսադրույքները կարող են տարբերվել։

  • Այլ տեղեկատվություն ավանդի մասին՝  

• Արդյո՞ք առկա է ավանդի մայր գումարի փոփոխման հնարավորություն. Ճշտեք, արդյո՞ք ձեզ կարող է տրվել հնարավորություն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավելացնել կամ պակասեցնել ավանդի մայր գումարը:

• Որո՞նք են ժամկետային ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները. Այն դեպքում, երբ ժամկետային ավանդը ձեր պահանջով վերադարձվում է մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, ապա բանկը կարող է, օրինակ, չվճարել կամ մասամբ վճարել խոստացված տոկոսագումարները:

Հիշե՛ք` բանկը Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տեսակի ավանդի համար ունենալ և ձեզ տրամադրել սակագների, տոկոսադրույքների, տարեկան տոկոսային եկամտաբերության, տույժերի և այլ պայմանների վերաբերյալ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ:

Մինչև վերջնական որոշում կայացնելը ուսումնասիրե՛ք նաև տեղեկատվական ամփոփագրերը, որոնք դուք կարող եք ձեռք բերել բանկում կամ բանկի ինտերնետային կայքում:  

Պայմանագիրը ստորագրելուց հետո պահանջե՛ք պայմանագրի ձեր օրինակը և պահպանե՛ք այն: Ավանդային պայմանագրի հետ միասին բանկը ձեզ պետք է տրամադրի նաև ձեր ավանդի երաշխավորման մասին գրավոր տեղեկատվություն:

Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե բանկերն ի՞նչ պայմաններով ավանդներ են առաջարկում: Այդ նպատակով օգտվե՛ք Ֆինինֆոյից, որը կօգնի ձեզ համեմատել տարբեր ֆինանսական կառույցների կողմից առաջարկվող ավանդները և ընտրել ձեր պայմաններին համապատասխանը։

Առանձին ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվելու համար օգտագործե՛ք Ավանդների հաշվիչը։   
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6