LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Վարկի ընտրություն. մարման գրաֆիկ եվ արժույթ

Վարկ վերցնելիս հաճախ մեզ ընտրության առջև են կանգնեցնում.

- Իսկ վարկի մարման ո՞ր տեսակն եք նախընտրում՝ «հավասարաչափ վճարումներո՞վ», թե՞ «մայր գումարի հավասարաչափ մարումներով»։

- Ի՞նչ արժույթով եք ցանկանում վարկ վերցնել։

Նախ, ուսումնասիրենք «հավասարաչափ վճարումներով» և «մայր գումարի հավասարաչափ մարումներով» սխեմաների տարբերությունները:

Վարկը մարելիս կատարում եք ամսական մարումներ, որոնք սովորաբար բաղկացած են այդ ամսվա տոկոսագումարից և վարկի մայր գումարի մի մասից։ Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և տոկոսադրույքի հաշվարկման սխեմայի հիման վրա: Տոկոսագումարի մեծությունը հաշվարկվում է երկու սխեմայով: Այսպիսով՝

  1. Մայր գումարի հավասարաչափ մարումներ. այս դեպքում դուք մարում եք յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն քանի որ մայր գումարը նվազում է, ամեն ամիս գնալով ավելի քիչ տոկոսագումարներ Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ եք վճարում: Ստացվում է, որ ձեր ընդհանուր մարման գումարն ամեն ամիս տարբեր է և գնալով քչանում է:
  2. Հավասարաչափ վճարումներով վարկի մարում, որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ամսական վճարումները չեն փոխվում. յուրաքանչյուր ամիս դուք կատարում եք միևնույն չափի վճարումներ։ Սկզբում սովորաբար ավելի շատ տոկոսագումար Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ եք մուծում, ապա գնալով ավելի քիչ տոկոսագումար և ավելի շատ մայր գումար եք մուծում:  

Վճարման 2-րդ սխեմայի դեպքում տոկոսների ընդհանուր գումարը, որը դուք վճարում եք վարկի գործողության ողջ ընթացքում, ավելի մեծ է, քան 1-ին սխեմայի դեպքում: 2-րդ դեպքում վարկի գործողության սկզբում դուք անում եք ավելի քիչ մայր գումարի մարումներ, հետևաբար այդ ընթացքում ավելի շատ տոկոսավճարներ են հաշվարկվում: Տեսնենք օրինակի վրա. Եթե դուք վերցնել եք 1.000.000 դրամ վարկ, 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով, ապա մայր գումարի հավասարաչափ մարումներ սխեմայի դեպքում դուք յուրաքանչյուր ամիս կկատարեք անհավասարաչափ վճարումներ 1-ին ամիսը վճարելով` 93.333,33 դրամը, վերջին ամիսը` 84.166,67 դրամ: Ընդհանուր դուք կկատարեք 1.065.000,00 դրամի վարկի մարում, որի ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարումների չափը տարբեր կլինի` կնվազի:  Հավասարաչափ վճարումներով վարկի մարում սխեմայի դեպքում յուրաքանչյուր ամիս կայուն կերպով կվճարեք 88.848,79 դրամ, սակայն ընդյանուր վարկի մարումը մի փոքր ավել կլինի` ընդհանուր` 1.066.185,46 դրամ:

Սովորաբար 2-րդ սխեմայի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ձեր ծախսերը, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: քանի որ մարումներն ամեն ամիս հավասարաչափ և կանխատեսելի են: Ինչպես նաև վարկի ժամկետի սկզբում 2-րդ սխեմայով վճարումների մեծությունը ավելի փոքր է, քան 1-ին սխեմայի դեպքում, քանի որ 1-ին սխեմայի դեպքում վճարման ընդհանուր գումարները սկզբում ավելի մեծ են, հետո աստիճանաբար փոքրանում են:

Ձեր բոլոր վճարումները ամսաթվերով և մարման գումարներով արտացոլվում են վարկի մարման գրաֆիկում, ինչին կարևոր է ուշադրություն դարձնել, քանի որ վերջինիցս է կախված, թե ինչպես պետք է պլանավորեք ձեր բյուջեն և ծախսերը վարկի գործողության ընթացքում:

Անցնենք հաջորդ հարցին.

Ինչ արժույթով վարկ վերցնել

Եթե հենց հիմա կատարեք փոքրիկ ուսումնասիրություն և համեմատեք տարբեր բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի տոկոսադրույքները, կտեսնեք, որ նույն տիպի վարկը կարելի է վերցնել տարբեր տոկոսադրույքներով` կախված արժույթից: Օրինակ՝ ԱՄՆ դոլարով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է ավելի ցածր լինել, քան ՀՀ դրամով նույն ժամկետով և նույն գումարի հիփոթեքային վարկինը։ Այս պարագայում դուք կարող է առանց վարանելու մտածեք, որ իհարկե, ցանկալի է վերցնել այն վարկը, որի տոկոսադրույքը առավել ցածր է: Սակայն տեսությունն ու պրակտիկան ապացուցում են, որ առավել նպատակահարմար է վարկ վերցնել այն արժույթով, որով ստանում եք ձեր եկամուտները։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք):
Այդ դեպքում ձեր վրա քիչ կազդեն այս կամ այն արտարժույթի փոխարժեքի անբարենպաստ փոփոխությունները,  ձեր ընտանեկան բյուջեն կլինի համեմատաբար կայուն: Ենթադրենք` ձեր եկամուտը դրամով է, իսկ վարկը` ԱՄՆ դոլարով, իսկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ արտարժույթի շուկայում ներկայումս միջինը 475 դրամ է, ձեր վարկի ամսական մարումը` 100 ԱՄՆ դոլար։ Արդյունքում Դուք ամսական վճարում եք 47 500 դրամ։
Եթե մեկ տարի հետո փոխարժեքը 475-ի փոխարեն լինի 485 դրամ,  ստիպված կլինեք վարկի մարմանը (որը դոլարային արտահայտությամբ մնացել է անփոփոխ) հատկացնել արդեն 48.500 դրամ: Իհարկե, հնարավոր է նաև, որ մեկ տարի հետո փոխարժեքը 475 դրամի փոխարեն լինի 465 դրամ և հերթական վճարը նվազի, սակայն փոխարժեքի տատանումները կանխատեսելը գրեթե անհնար է, ուստի հավանականություն ինչպես շահելու, այնպես էլ կորցնելու տվյալ իրավիճակում:

Ուստի ուսումնասիրելով շուկայում առկա առաջարկները և ընտրելով ձեր բյուջեին առավել համապատասխան տարբերակը` հնարավոր է հավասարակշռել բյուջեն, խուսափել ավելի շատ տոկոսագումարներ վճարելուց, ինչպես նաև հնարավորինս մեղմել փոխարժեքի տատանումները ձեր վարկի վրա:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6