LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչպես հարստանալ

Ինչպես հարստանալ

-   Կցանկանայի վաստակել շատ գումար և լինել հարուստ:

-   Պետք է գտնել այնպիսի աշխատանք, որտեղ ինձ ավելի շատ կվարձատրեն:

-   Ինձ անհրաժեշտ է երկրորդ աշխատանք՝ ավելի շատ գումար կուտակելու համար:

Բոլորիս մտքով անցած գաղափարներ:

«Իրականում խնդիրն այն չէ, թե որքան գումար ենք մենք վաստակում, այլ այն, թե ինչպես ենք այդ գումարը տնօրինում»,-  ասում է մեծահարուստ, բիզնեսմեն Ռոբերտ Կիյոսակին:
Եթե ցանկանում եք կուտակել հարստություն, հետևե՛ք երկու կանոններին.

  • Հասկացե՛ք ակտիվների և պարտավորությունների տարբերությունը:
  • Կյանքի ընթացքում ծախսե՛ք ձեր եկամուտները Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ակտիվների ձեռքբերման ուղղությամբ:

կանոն 1. Հասկացեք ակտիվների եվ պարտավորությունների տարբերությունըԿիյոսակին հավաստում է, մարդիկ այսօր հանդիպում են ֆինանսական խնդիրների, քանի որ շփոթում են իրենց պարտավորությունները ակտիվների հետ:
Հաճախ գնում են պարտավորություններ՝ կարծելով, թե դրանք ակտիվներ են: Անշուշտ, տեսել եք մարդկանց, ովքեր պարծենում են իրենց բնակարանով, ավտոմեքենայով, որոնք էլ հենց համարում են հարստության նշաններ: Նրանք դիտարկում են իրենց անշարժ գույքը, մեքենան որպես կարևորագույն ակտիվ և ողջ կյանքի ընթացքում հրաժարվում են ներդրումներ կատարել եկամուտ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): բերող ակտիվներում, քանի որ կարծում են՝ դրանք ռիսկային են: Շատերը կասեն. «Իսկ եթե ես կորցնե՞մ իմ գումարը այն բիզնեսում ներդնելիս կամ որևէ ապրանք ստեղծելիս»:
Հետաքրքրիր է, որ նույն այս մարդիկ չեն մտածում գումարի կորստի մասին, երբ այն վատնում են իրենց ոչ անհրաժեշտ հերթական իրը գնելիս:
Սա նման է նրան, որ ամեն օր գնես մեկ ոսկե ձու՝ ոսկե ձու ածող հավ գնելու փոխարեն:Ըստ Կիյոսակիի՝ ակտիվը գումար է դնում մեր «գրպանում» և ավելացնում է մեր եկամուտը, իսկ պարտավորությունը հանում է գումարը մեր «գրպանից»՝ կրճատելով եկամուտը և ավելացնելով մեր ծախսերը: 

Դիտարկենք տան օրինակը. եթե ձեռք եք բերել բնակարան հիփոթեքային վարկով և դրա համար ամսական կատարում եք մեծ վճարումներ, դա գումար է հանում ձեր «գրպանից»,  ուստի բնակարանը այս դեպքում պարտավորություն է: Բայց եթե գնում եք կամ ունեք բնակարան, որը տալիս եք վարձակալությամբ, ստանում եք եկամուտ, ապա դա գումարի հոսք է դեպի ձեր «գրպան», ուստի և կհամարվի ակտիվ: Այսինքն՝ կախված իրավիճակից և դրամական հոսքերի ուղղությունից, միևնույն «իրը» կարող է լինել և՛ ակտիվ, և՛ պարտավորություն:

Ակտիվների տարածված օրինակներ են բիզնեսը, անշարժ գույքը, արժեթղթերը, գիտելիքը, մտավոր սեփականությունը, ձեր կողմից ստեղծված ապրանքը կամ կատարած գյուտը:
Պարտավորություններ են դիտվում վարկերի համար վճարները, ճանապարհորդության, զվարճանքի ծախսերը  և այլն:

Մտածե՛ք այսպես. եթե այսօրվանից սկսած չաշխատեք, որքա՞ն դրամական միջոցներ կշարունակեք ստանալ: Հենց դրանք կլինեն ձեր ակտիվները, իսկ, թե որքան կշարունակեք ծախսել, դրանք կլինեն ձեր պարտավորությունները:
կԱՆՈՆ 2. Կյանքի ընթացքում ծախսեք ձեր եկամուտները ակտիվների ձեռքբերման ուղղությամբ

Ողջ կյանքի ընթացքում ուղղե՛ք ձեր եկամուտները ակտիվների ձեռքբերմանը: Այստեղ Կիյոսակին առանձնացնում է եկամտի տնօրինման երկու հոգեբանություն «հարուստի» և «աղքատի»: Ընդ որում՝ խոսքը եկամտի մեծության մասին չէ, մեծ եկամուտ տնօրինողները ևս կարող են ունենալ «աղքատի» հոգեբանություն:

Եկեք օրինակներով հասկանանք այս երկու հոգեբանությունների տարբերությունը.

եթե ձեր ամսական ողջ աշխատավարձը ծախսում Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: եք նոր ավտոմեքենա, տուն, իրեր գնելու ուղղությամբ, դուք, ըստ Կիյոսակիի, ունեք «աղքատ» մարդու հոգեբանություն: Այսպիսի մարդիկ, անկախ աշխատավարձի մեծությունից, մինչև ամսվա վերջ հակված են իրենց ամսական եկամուտը ամբողջությամբ ծախսելու: Իմացեք նաև ծախսերի օպտիմալացման 7 եղանակները: Ծախսերը այս մարդկանց մոտ աճում եմ եկամուտների աճին համարժեք: Նրանք կարծում են, որ պետք է շատ աշխատել, ավել գումար վաստակել, ծախսել այդ գումարը, որն էլ կդարձնի նրանց հարուստ:

Որպես հակակշիռ «աղքատի» հոգեբանությանը Կիյոսակին բերում է «հարուստի» հոգեբանությունը, այն է՝ «Նախ վճարեք ինքներդ Ձե՛զ»: Երկարաժամկետ նպատակներին հասնելու համար ձեր ամսեկան աշխատավարձի մեծ մասը ներդրե՛ք ապագայում ձեզ եկամուտ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): բերող ակտիվներում, ապա մնացած մասը ուղղե՛ք առօրյա ծախսերին: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: Անընդհատ շարունակելով այս շղթան՝ կավելացնեք ձեր եկամուտները ու կդառնաք հարուստ:
Եթե ցանկանում եք առաջնորդվել «հարուստի» հոգեբանությամբ, ապա ողջ կյանքի ընթացքում գումարը ծախսե՛ք՝ գնելով ակտիվներ, այլ ոչ թե պարտավորություններ:

Այսպիսով hիշե՛ք՝ Կարևորը վաստակած գումարի չափը չէ, այլ այն տնօրինելու ձեր մոտեցումը:

Հայաստանում նույնպես հաճախ կտեսնենք Կիյոսակիի կողմից նշվող «աղքատի» հոգեբանություն ունեցողների: Մարդիկ հաճախ գումար են վաստակում և վատնում այն՝ ավտոմեքենա, բնակարան, հագուստ, զարդեր գնելով, որպեսզի ուրիշների աչքերում հարուստ երևան, բայց չեն մտածում՝ ինչպես ճիշտ տնօրինել այդ գումարները՝ իսկապես հարուստություն կուտակելու համար: Ըստ «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակություններ 2014» հետազոտության.գումար խնայողների 27%-ը խնայում են իրեր ձեռքբերելու համար, միայն 5,6 %-ն են կուտակում բիզնեսի կամ նոր ապրանք ստեղծելու համար, իսկ կրթության համար գումար խնայում են միայն 4,4 %-ը:

Ինչու են հարուստները հարստանում, իսկ աղքատները աղքատանում.Որպես պատճառներից մեկը Կիյոսակին նշում է նաև դպրոցներում սեփական ֆինանսները կառավարելու գիտելիքներ և հմտություններ չստանալը: Դպրոցում աշակերտները ստանում են մասնագիտական և ակադեմիական, բայց ոչ ֆինանսական կրթություն:Իմացեք նաև ինչպես երեխային սովորեցնել դրամային այբուբենը:

Ահա, թե ինչու շատ հաջողակ, դպրոցում էլ բարձր գնահատականներ ստացած բժիշկներ, բանկիրներ կյանքում հանդիպում են ֆինանսական բազում խնդիրների:

«Այսպիսով, մարդիկ հաճախ աշխատում են ավելի շատ, քան իրականում անհրաժեշտ է, քանի որ նրանք սովորել են՝ ինչպես շատ աշխատել, բայց, ցավոք, չեն սովորել՝ ինչպես տնօրինել վաստակած այդ գումարը»,- ասում է Կիյոսակին:

Մեզ մնաց ձեզ մաղթել ավելի ուշադիր լինել ձեր անձնական ֆինանսները կառավարելիս, տարբերել ակտիվները պարտավորություններից և ձեռք բերել իրական ակտիվներ:

Սկզբնաղբյուր՝ Ռոբերտ Կիյոսակիի «Աղքատ հայր, հարուստ հայր» գիրք, 03.2011 հրատարակություն:

Ռոբերտ Կիոսակին ձեռնարկատեր, ներդրող, մոտիվացիոն խոսնակ և անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ բազում հանրահայտ գրքերի հեղինակ է, ով մինչև օրս իրականացնում է ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր: 

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6