Նախ հասկանանք թե ովքեր են ապահովագրական շուկայի հիմնական մասնակիցները՝
- Ապահովագրողն ապահովագրական ընկերությունն է, որը կազմակերպում է ապահովագրության գործընթացը:
- Ապահովադիրն ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է:
- Ապահովագրված անձը նա է, ում համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը, և ում հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է ապահովագրության պայմանագրի առարկան:
- Շահառուն ապահովագրական պայմանագրով նախատեսված այն անձն է, ով իրավունք ունի ստանալու ապահովագրական հատուցում, եթե կատարվել է պայմանագրով նախատեսված դեպքը: Որպես կանոն, ապահովագրված անձը կամ ապահովադիրն է շահառուն, և հազվագյուտ դեպքում՝ երրորդ անձը: Ընդհանուր սկզբունքն այն է, որ շահառուն այն անձն է, ով մտահոգված է ապահովագրման առարկայի պահպանման համար:
Ապահովագրության մեջ հնարավոր են ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի փոխհարաբերությունների հետևյալ ձևերը՝
- ապահովադիրը, ապահովագրված անձը և շահառուն նույն անձն են (դուք ապահովագրել եք ձեր առողջությունը),
- ապահովագրված անձը և շահառուն նույն անձիք են, իսկ ապահովադիրը՝ այլ անձ (ձեր գործատուն ապահովագրում է ձեր առողջությունը),
- ապահովադիրը և շահառուն նույն անձն են, իսկ ապահովագրված անձը՝ այլ անձ (ծնողը ապահովագրում է իր երեխայի առողջությունը),
- ապահովադիրը և ապահովագրված անձը նույն անձն են, իսկ շահառուն՝ այլ անձ (երբ ապահովագրված անձը անգործունակ է կամ մահանում է, ժառանգները դառնում են շահառու):
Այժմ հասկանանք ապահովագրության մեջ ամենաշատ հանդիպող հիմնական եզրույթները՝
- Ապահովագրական պայմանագիրը գրավոր համաձայնություն է, որը սահմանում է ապահովագրողի և ապահովադրի միջև հարաբերությունները: Պայմանագրի ուժով ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում:
- Ապահովագրավճարը (ապահովագրական պարգև) ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովագրական ընկերությանը վճարվելիք գումարն է:
- Ապահովագրական գումարն այն առավելագույն գումարն է (դրամական մեծությամբ), որը ապահովադիրը վճարում է ապահովագրողին: Ըստ էության ապահովագրական պայմանագրի գինն է: Ապահովագրական ընկերությունը պարտավորվում է հատուցում տրամադրել պատահարի արդյունքում պատճառած վնասի դիմաց։
- Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարից հետո ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է (դրամական արտահայտությամբ) կամ փոխհատուցումը:
- Ապահովագրական հատուցման չափը կախված է ապահովագրական գումարի և վնասի չափից: Սակայն, թե ինչ համամասնությամբ կամ ինչպես է որոշվում հատուցման մեծությունը, կախված է պայմանագրից:
Գործնականում կիրառվում է ապահովագրական գումարի որոշման երկու մոտեցում՝
- Ապահովագրական գումարը որոշվում է բոլոր ապահովագրական պատահարների Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: համար, այսինքն` յուրաքանչյուր պատահարից հետո եթե կատարվում է հատուցում, ապա ապահովագրական գումարը նվազեցվում է այդ հատուցումների չափով (ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մեթոդ): Եվ եթե հետագայում տեղի է ունենում մեկ այլ պատահար, ապա հատուցումը կատարվում է արդեն իսկ նվազեցված ապահովագրական գումարի՝ Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում: մնացորդի սահմաններում:
- Եթե ապահովագրական գումարը 1 000 000 դրամ է, պատահար է գրանցվել, որի արդյունքում հատուցվել է 200 000 դրամ, ուրեմն մյուս պատահարի դեպքում հատուցման առավելագույն գումարը կլինի 800 000՝ 1 000 000-200 000 դրամ:
- Ապահովագրական գումարը սահմանվում է յուրաքանչյուր պատահարի համար, այսինքն՝ ապահովագրական գումարը չի փոխվում. այն վերականգնվում է յուրաքանչյուր պատահարի համար (ապահովագրական գումարի հաշվարկի մեթոդ): Եթե ապահովագրական գումարը 500 000 դրամ է, ապա ամեն անգամ կարող է հատուցում ստացվել 500 000 դրամ:
Որպես կանոն, ապահովագրական գումարի հաշվարկի վերականգնողական մեթոդը կիրառող ապահովագրական ընկերությունները Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: սահմանում են առավել բարձր ապահովագրավճար, Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: քան ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մեթոդը կիրառող ընկերությունները: Իմացեք ավելին ապահովագրության մասին:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից