LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ֆինանսական համակարգի նկարագիրը

Ցանկացած մարդու կյանքում ֆինանսները էական նշանակություն ունեն: Ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը ապահովելու կարևոր նախադրյալներից է անձնական ֆինանսների հաշվենկատ և հեռատես կառավարումը:
Նույն սկզբունքով էլ ցանկացած երկրի տնտեսության զարգացման կարևոր գրավականներից է կայուն և զարգացած ֆինանսական համակարգը, որի հիմնական նպատակն է ապահովել տնտեսության այլ հատվածների և բնակչության կայուն ֆինանսական գործունեությունը՝ մատուցելով տարբեր ֆինանսական ծառայություններ:

ՀՀ ֆինանսական համակարգը ներառում է բազմաթիվ պետական կառույցներ և մասնավոր կազմակերպություններ, ինչպես օրինակ՝

Անձնական ֆինանսների լավ կառավարման համար կարևոր է իմանալ, թե ֆինանսական կազմակերպություններից որոնք ինչ ծառայություններ են մատուցում: Այժմ առավել մանրամասն քննարկենք ՀՀ ֆինանսական համակարգի որոշ մասնակիցների գործունեության հիմնական ուղղությունները:

Ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող կառույցը ՀՀ կենտրոնական բանկն է:
Վերջինս անկախ պետական հաստատություն է, որի հիմնական խնդիրներն են գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը: Բացի այս՝ ՀՀ կենտրանական բանկը պատասխանատու է նաև ՀՀ ֆինանսական համակարգի վերահսկողության, դրամավարկային քաղաքականության իրականացման, սպառողների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովման, ՀՀ արժույթի թողարկման, դրամաշրջանառության կազմակերպման և կարգավորման համար, ինչպես նաև ՀՀ ֆինանսական համակարգին առնչվող այլ խնդիրների համար:

2005 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հիմնադրվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որի հիմնական նպատակը Հայաստանի բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումն է` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:
Ներկայումս երաշխավորված սահմանաչափերը կազմում են՝ դրամային ավանդների դեպքում 10 մլն դրամ, իսկ արտարժութային ավանդների դեպքում` 5 մլն դրամ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստեղծվել է 2009 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից` որպես առանձին անկախ կառույց: Գրասենյակի հիմնական նպատակն է ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերի անվճար և արագ լուծումը:

ՀՀ ֆինանսական համակարգի ամենախոշոր մասնակիցը շարունակում է մնալ բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 89%-ը: Բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: հիմնական գործունեությունն է բանկային հաշիվների բացումը և վարումը, ավանդների ընդունումը, վճարային գործիքների (օր.` վճարային քարտ, չեկ) տրամադրումը և սպասարկումը, ինչպես նաև վարկերի տրամադրումը:

Ֆինանսական համակարգում կարևոր դեր ունեն նաև վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը վարկերի տրամադրումն է: Ի տարբերություն բանկերի՝ վարկային կազմակերպություններին օրենքով չի թույլատրվում ֆինանսական շուկայում իրականացնել ավանդների ընդունման և բանկային հաշիվների բացման ու վարման հետ կապված ֆինանսական գործառույթներ: Ներկայումս ՀՀ-ում գործում են շուրջ 20 բանկեր և ավելի քան 30 վարկային կազմակերպություններ:

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծ զարգացում ունեցավ ապահովագրության ոլորտը: Բացի ապահովագրական ընկերությունները, որոնք կազմակերպում են ապահովագրության ողջ գործընթացը, այս ոլորտում գործում են նաև ապահովագրական բրոքերներ և գործակալներ: Վերջիններս ներկայացնում են համապատասխանաբար ապահովագրությունից օգտվող սպառողի և ապահովագրական ընկերության շահերը, նրանց կողմից տրված լիազորությունների շրջանակում նրանց անունից և հանձնարարությամբ:

ՀՀ կենսաթոշակային համակարգի ներդրմանը զուգահեռ բավականին ակտիվացել է նաև արժեթղթերի շուկան: Վերջինս հիմնականում ներառում է ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերը, կարգավորող շուկայի օպերատորը և կենտրոնական դեպոզիտարիան:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6