LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ապահովագրական պայմանագիր կնքելիս. Ինչին ուշադրություն դարձնել

Ապահովագրության հետ առնչվելիս հաճախ հարց է առաջանում. մի՞թե անսպասելի պատահարներին «դիմագրավելու» համար բավական չէ պարզապես խնայողություններ ունենալ։ Խնայողությունները, իհարկե, կարող են ձեր «նեղ օրվա» օգնականը լինել, սակայն կյանքում պատահող անսպասելի իրադարձությունների դեպքում միայն խնայողությունները բավարար չեն։ Այդ է պատճառը, որ մարդիկ մտածել են կյանքի նման «տհաճ անակնկալների» դեմ պայքարելու ավելի արդյունավետ և ժամանակակից մեթոդ, ինչպիսին ապահովագրությունն է։ Վերջինս ֆինանսական ծառայություն է, որը բացառապես անհատական է և, հետևաբար ապահովագրության այն տեսակը, որը հարևանի համար կարող է թվալ կատարյալ, ձեզ համար կարող է լինել ոչ պիտանի:
Ուստի, որպեսզի չստացվի, որ դուք պարբերաբար վճարում եք ծառայության համար, որը պիտանի չէ, հարկավոր է ժամանակ տրամադրել և հասկանալ ինչպիսի ապահովագրություն է ձեզ անհրաժեշտ և արդյոք ապահովագրական պայմանագիրը Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: ամբողջությամբ արտացոլում է ձեր կարիքները:

Երբ դուք արդեն համեմատել և ընտրել եք, թե ինչ ապահովագրություն է անհրաժեշտ ձեզ, ապա մինչ ապահովագրական պայմանագիր Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրի բոլոր կետերը, և հատկապես ուշադրություն դարձրեք մասնավորապես հետևյալ կետերին`

  • Ապահովագրության օբյեկտ – ինչն է ապահովագրվում (անշարժ գույք, առողջություն, ավտոմեքենա և այլն):
  • Ապահովագրավճար – որքան է վերջինիս չափը, վճարման կարգը (միանվագ, պարբերական) և ժամկետները, ինչպես նաև ապահովագրավճարը պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու դեպքում հնարավոր հետևանքները:
  • Ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետ – երբ է ուժի մեջ մտնում ապահովագրական ծածկույթը և երբ է այն ավարտվում: Ուշադրություն դարձրե՛ք, որ պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել ոչ թե կնքման պահին, այլ ավելի ուշ, և եթե պայմանագիրը կնքելուց հետո, բայց մինչև ուժի մեջ մտնելու պահը պատահար տեղի ունենա, ձեզ հատուցում չի վճարվի:
  • Ապահովագրական պատահար և Բացառություններ – ինչպիսի իրադարձությունների դեպքում է տրվում ապահովագրական հատուցումը: Որոնք են այն բացառությունները, որոնց դեպքում չի տրվում ապահովագրական հատուցումը: Ինչպիսի հատուցման վճարումը մերժելու հիմքեր են սահմանված (օրինակ` գույքի ապահովագրության դեպքում սովորաբար հատուցում չի վճարվում, եթե ապահովագրված գույքը վնասվել է պատերազմական գործողությունների հետևանքով: Մեքենայի ապահովագրության դեպքում հատուցում չի վճարվում, եթե մեքենայի վարորդը պատահարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և այլն):
  • Ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովագրողին տեղեկացնելու կարգին և ժամկետներին:
  • Վնասի գնահատման և ապահովագրական հատուցման մեծությունը որոշելու կարգին. պայմանագրի պայմաններից կախված` հատուցման չափը կարող է տարբեր ձևերով հաշվարկվել:
  • Չհատուցվող գումարին (ֆրանշիզային) – եթե պայմանագրով նախատեսված է չհատուցվող գումար, վնասի մի մասը կարող է չհատուցվել ապահովագրական ընկերության կողմից:
  • Ապահովագրական պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգին:

Ուշադիր կարդացեք նաև ապահովագրության պայմանները, որոնք կցվում են պայմանագրին և հանդիսանում են պայմանագրի բաղկացուցիչ մաս: Պայմանագրի հետ ապահովագրական ընկերությունը Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: ձեզ կարող է տրամադրել ապահովագրական վկայագիրՈւշադիր և մանրամասն կարդացեք վկայագրի բոլոր կետերը: Որոշ դեպքերում ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագիրը, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի էական պահանջները:

Եթե դուք ունեք հարցեր, ապա տվեք ձեր բոլոր հարցերը ապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական բրոքերին: Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովադրին, այսինքն ապահովադրի կողմից տրված լիազորությամբ հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ: Վերջինս պարտավոր է տրամադրել ձեզ հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր, որպես կանոն` մի քանի օրինակից: Չմոռանաք վերցնել պայմանագրի` կնքված և ստորագրված ձեր օրինակը և պահպանել այն ապահովագրության գործողության ողջ ընթացքում:

Այսպիսով, եթե ընտրել եք ձեզ համար ճիշտ ապահովագրական փաթեթ և հետևել եք պայմանագրի բոլոր կետերին, ապա վստահ եղեք, որ պաշտպանված եք և ապահով: Իմացեք նաև Ուզում եմ պաշտպանել գույքս պատահարից:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6