LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ամանորը սպասված տոն է շատերի համար՝ շատերիս մոտ այն ասոցացվում է հրաշքների ու կախարդանքի, ընտանիքի ու ընկերների հետ ժամանակ անցկացնելու հետ: Բայց այս ամենին զուգահեռ Ամանորը եթնադրում է մեծ ծախսեր, որոնց պետք է նախապատրաստվել:
Պատրաստվի՛ր Ամանորին առանց ավելորդ ծախսերի
Ամանորը սպասված տոն է՝ շատերիս մոտ այն ասոցացվում է հրաշքների ու կախարդանքի, ընտանիքի ու ընկերների հետ ժամանակ անցկացնելու հետ: Բայց այս ամենին զուգահեռ Ամանորը ենթադրում է մեծ ծախսեր, որոնց պետք է նախապատրաստվել: Նոյեմբեր ամսվա երկրորդ կեսից խանութների մեծ մասում հայտնվում են ամանորյա զարդարանքներ, տոնական սպասք, տարարտեսակ մոմեր և ամանորյա լույսեր, ինչպես նաև հատուկ տուփեր, որոնք լի են ամանորյա կոնֆետներով, թեյերով և թխվածքաբլիթներով: Իսկ մարքեթոլոգների շնորհիվ այդ շարքին են միանում ձեր սիրելի ամանորյա երաժշտությունը, եղևնու և մանդարինի հոտը, մանկության հերոսները՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Այս ամենը միասին ստեղծում են տոնի և երջանկության զգացողություն՝ դրդելով կատարել չպլանավորված գնումներ: Չպլանավորված և իմպուլսիվ գնումների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում:Կազմե՛ք գնումների ցուցակ Հավանաբար հայտնվել եք  իրավիճակում, երբ տոնից 3 օր առաջ հանկարծակի հիշել  եք, որ մոռացել եք ընկերներից մեկի համար նվեր գնել և ստիպված եք արագ որևէ բան գտնել՝ ոչ միշտ էժան, ոչ միշտ հաջող: Ուստի, կազմե՛ք այն մարդկանց ցուցակը, որոնց ուզում եք նվերներ տալ, գրե՛ք մոտավոր ինչքան գումար եք պատրաստ ծախսելու յուրաքանչյուր նվերի համար: Սա կօգնի կառավարել ծախսերը, սահմանել բյուջեն և իհարկե խնայել ժամանակ:
Բյուջեի վաղ պլանավորումը թույլ կտա խնայել միջինում 20%: Գնումները նախապես կատարելու համար կարող եք օգտագործել հետևյալ 3 տարբերակները.

1. Գնե՛ք մաս-մաս

Բաշխելով ձեր գնումները մի քանի օրերի մեջ դուք կձևավորեք ֆինասնական ապահովության բարձիկ և կկարողանաք հնարավորինս լավ  կառավարել ձեր գումարը: 

2. Ներգրավե՛ք ընկերներին

Այս դեպքում դուք պարբերաբար միմյանց հիշեցնում եք գնումներ կատարելու մասին, հարցնում, վերահսկում: Այսպիսով դուք կարողանում եք գնումների գործընթացը դարձնել վերահսկելի և ոչ իմպուլսիվ: Իմպուլսիվ գնումներից խուսափելու այլ եղանակներ կգտնեք այս հոդվածում:

3. Հաշվե՛ք, թե որքան կարող եք խնայել

Հաշվի առե՛ք, որ դեկտեմբերի վերջին նվերների գները աճում են 5-10%-ով: Որպես այլընտրանք կարող եք օգտագործել օրինակ հոգեթերապիայի հնարավորություն, մարզասրահի, պարի, ֆոտոնկարահանման կամ էլ սպորտի անդամագրության քարտեր: Այսպիսի նվերներների գները սովորաբար չեն տատանվում, իսկ Ամանորի առթիվ հնարավոր է ստանալ նաև բոնուսներ, օրինակ՝ նվեր ևս մեկ պարապմունք:

Ամեն դեպքում, մի՛ նետեք գնված նվերների կտրոնները՝ միգուցե ինչ-որ մեկը կցանկանա փոխել այն, եթե չափսը չհամապատասխանի կամ ունենա որևէ թերություն :

Գնե՛ք նախապես

Նախապես կազմեք մոտավոր մենյու և սկսեք  ավելի էժան գներով  գնել մթերքներ, որոնք երկարաժամկետ պահպանման են և շուտ չեն փչանա: Օրինակ՝ ոլոռ, եգիպտացորեն, ծովախեցգետնի ձողիկներ, ձիթապտուղ, ինչպես նաև ալկոհոլ, հյութեր, գազավորված ըմպելիքներ:

Փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ ապրանքների  ցուցակ կազմելը և այն օգտագործելը կրճատում է ծախսերը 25-30%- ով, քանի որ ցուցակ ունենալու դեպքում իմպուլսիվ գնումներ կատարելու ռիսկերը հավասարվում են զրոյի:

Հիշե՛ք ոսկե կանոնը. Գնե՛ք միայն այն ինչը կգնեիք անգամ եթե չգործեր զեղչ: 

Փոխարինե՛ք բնական եղևնին արհեստականով

Բնական եղևնիները սովորաբար շատ թանկ են, իսկ արհեստականներն էլ վատ տեսք չունեն: Արհեստական եղևնիները  կարող եք օգտագործել մի քանի տարի: Դրանք հավելյալ խնամքի, անընդհատ մաքրելու կարիք չունեն: Իսկ բնական եղևնու բույր կարող եք ապահովել հոտավետ մոմերի, եթերային յուղերի միջոցով: Այսպես դուք նաև կնպաստեք հատվող եղևնիների նվազմանը և կխնայեք բավականին մեծ գումար, որը պիտի ծախսեիք մեկանգամյա օգտագործման եղևնու գնման վրա:  

Կարևոր է, որ ամանորյա հրաշքին պատրաստվելիս չմոռանաք հոգ տանել ձեր ֆիզիկական և հոգեկան  առողջության մասին:

Մաղթում ենք ֆինանասպես բարեկեցիկ և հաջողակ տարի:


RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6