LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Արդյոք անվտանգ է բանկում ավանդ ներդնելը

Երբ բանկում Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ավանդ եք ներդնում, դուք վստահում եք ձեր միջոցները բանկին: Հաճախ մարդիկ կարծում են, թե, վստահելով իրենց միջոցները բանկին, մեծացնում են դրանց կորստի հավանականությունը: Սակայն իրականում դա այդպես չէ. ավանդ ներդնելը ոչ միայն եկամտաբեր է, այլև ավելի անվտանգ, քան խնայողությունները տանը պահելը։ Տանը՝ «բարձի տակ», պահվող կանխիկ փողը կարող է վնասվել (օրինակ` բնակարանի հեղեղման կամ հրդեհի արդյունքում) կամ այն կարող են գողանալ, ինչպես նաև ժամանակի ընթացքում կարող է նվազել դրա գնողունակությունը` բնականոն գնաճի հետևանքով։
Մինչդեռ որպես ավանդ ներդրված փողն «աշխատում է» և ձեզ եկամուտ բերում տոկոսագումարի Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ տեսքով: Բացի դրանից, այն պաշտպանված է և դրա վերադարձը երաշխավորվում է օրենքով:

Չնայած բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: սնանկանալու հնարավորությունն իսպառ բացառել չի կարելի, սակայն վստահ կարելի է ասել, որ այսօր Հայաստանում այն գործնականում զրոյական է: Վերջին տասներեք տարիների ընթացքում Հայաստանում գործող ոչ մի բանկ սնանկ չի ճանաչվել: Հնարավոր կորուստներն ու վնասները ծածկելու համար բանկերն ունեն հսկայական սեփական կապիտալ, բացի դրանից բանկերի գործունեությունը կարգավորվում և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

Նույնիսկ վատթարագույն դեպքում, երբ բանկն Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ի վիճակի չլինի վերադարձնել ձեր միջոցները, ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից և ենթակա են վերադարձման հիմնադրամի միջոցների հաշվին։

Ինչպես են ձեվավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցները

Բանկերը Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: պարբերաբար իրենց ներգրաված ավանդների ծավալից կախված հատկացումներ են կատարում հիմնադրամին, որպեսզի այնտեղ ցանկացած պահի առկա լինեն բավարար միջոցներ` որևէ բանկի (կամ բանկերի) սնանկացման դեպքում երաշխավորված ավանդները վերադարձնելու համար։

Բանկում ներդրված որ գումարներն են երաշխավորված, եվ ինչ չափերով։ 

Ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի ավանդները Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: և բանկային հաշիվները բանկում ներդրման պահից անմիջապես համարվում են երաշխավորված, ավանդատուի կողմից որևէ գործողություն կամ լրացուցիչ ծախս Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: չի պահանջվում:

Երաշխավորվում են ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերում ներդրված ավանդները, ընդ որում` ոչ միայն բանկին տրամադրված ցպահանջ ավանդները Այս դեպքում ավանդային պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու պայմանով: կամ ժամկետային ավանդները, Այս դեպքում ավանդային պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով: այլև բանկային հաշիվ Բանկում համապատասխան պայմանագրով հաճախորդի բացված հաշիվն է, որի միջոցով իրականցվում են գումարի մուտքագրումներ, փոխանցումներ, կանխիկացումներ և այլ ֆինանսական գործառնություններ: ների վրա գտնվող միջոցները, բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված միջոցները և այս բոլոր տեսակի դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսագումարները: Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։
Դրամային ավանդների երաշխավորման առավելագույն չափը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, իսկ արտարժութային ավանդների երաշխավորման առավելագույն չափը` 5 մլն ՀՀ դրամ:

Հետևյալ օրինակի միջոցով դիտարկենք, թե որքան կլինեն փոխհատուցումները Ավանդների հատուցումը երաշխավորվող հիմնադրամի կողմից, եթե բանկը չկարողանա կատարել իր պարտավորությունները հաճախորդի նկատմամբ.

Հաճախորդի բանկում ունեցած գումարը.

Հատուցումը կկազմի

Ինչպե՞ս է որոշվում փոխհատուցման չափը

դրամով ավանդի դիմաց

արտարժույթով ավանդի դիմաց

15 մլն դրամ

10 մլն դրամ

X

Եթե դուք ունեք միայն դրամային ավանդ, ապա երաշխավորվում է ավանդը մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով:

11000$ (մոտ 5.2 մլն դրամ)

X

5 մլն դրամ

Եթե դուք ունեք միայն արտարժութային ավանդ, ապա ավանդը երաշխավորվում է մինչև 5 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով:

10 մլն դրամ և 11000$ (մոտ 5.2 մլն դրամ)

10 մլն դրամ

X

Եթե դուք ունեք դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը 5 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 10 մլն դրամով: Առավելագույն հատուցումը կկազմի 10 մլն դրամ։

4 մլն դրամ և 11000$ (մոտ 5.2 մլն դրամ)

4 մլն դրամ

1 մլն դրամ

Եթե դուք ունեք դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը պակաս է 5 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 մլն դրամի և երաշխավորված դրամային ավանդի տարբերության չափով: Առավելագույն հատուցումը կկազմի 5 մլն դրամ։

ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՄԵԿ ԲԱՆԿՈՒՄ ՈՒՆԵՔ ՄԻ ՔԱՆԻ ԱՎԱՆԴՆԵՐՆույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ:
  • Նույն բանկում ունեցած ձեր բոլոր արտարժութային ավանդները` մեկ արտարժութային ավանդ: 
  • Եթե դուք ունեք ավանդներ Հայաստանի մի քանի բանկերում, Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ապա ձեր ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին-առանձին: 

Եթե դուք ունեք 20 միլիոն ՀՀ դրամ, որը ներդնում եք մեկ բանկում, ապա այն երաշխավորված կլինի միայն 10 միլիոն դրամի չափով:  Ուստի, ձեր գումարը ամբողջությամբ երաշխավորված լինելու համար բաշխի՛ք այն 2 կամ ավել մասերի և ներդրի՛ք տարբեր բանկերում:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքից www.adgf.am:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6