LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Վճարային քարտերը դարձել են մեր առօրյայի կարևոր մի մաս: Գնալով էլ ավելի ու ավելի շատ մարդիկ են հմտորեն օգտագործում վճարային, քանի որ քարտերը տալիս են բազում հնարավորություններ, որոնցից արժե օգտվել․ ապահով պահել գումարը, հարմար կերպով իրականացնել փոխանցումներ և վճարումներ, բացել ավանդ:
Ինչպե՞ս լավ օգտագործեմ քարտս

Վճարային քարտերը դարձել են մեր առօրյայի կարևոր մի մասը և գնալով օգտագործվում են էլ ավելի ու ավելի շատ մարդկանց կողմից: Քարտերը տալիս են բազում հնարավորություններ, որոնցից արժե օգտվել․ ապահով պահել գումարը, հարմար կերպով իրականացնել փոխանցումներ, վճարումներ և այլն:

Վճարային քարտերի արդյունավետ օգտագործումը, թույլ կտա օգտվել թվային ֆինանսական գործիքների լայն հնարավորություններից: Արի՛ տեսնենք, թե ինչ հնարավորություններ է տալիս վճարային քարտերը, ու ինչ կարող ես անել դրանք օգտագործելով:

Ի՞նչ է վճարային քարտը

Վճարային քարտը վճարային համակարգի գործիք է, որը թույլ է տալիս ավելի հեշտ և արագ կերպով վճարումներ և գնումներ կատարել:

Վճարային քարտերը լինում են ըստ վճարման տեսակի (դեբետային և վարկային քարտ), ըստ վճարային համակարգի(ArCa, MasterCard, Visa) և ըստ կիրառման միջավայրի: Ավելին կարող են ծանոթանալ «Քարտ» բաժնում:

Ի՞նչ կարող եք անել վճարային քարտով, և ի՞նչ օգուտներ է այն տալիս

Վճարային քարտերի միջոցով կարող եք կատարել տարբեր տեսակի վճարումներ:

  • Գումար ստանալ, փոխանցել և պահել անվտանգ ձևով՝ խուսափելով կորցնելու, գողանալու ռիսկերից։
  • Գնումներ կատարել ինչպես մոտակա խանութներից, այնպես էլ աշխարհի ամեն անկյունից  (առցանց գնումներ)։
  • Կատարել վճարումներ (կոմունալ վճարումներ, հարկեր և այլն), փոխանցումներ այլ հաշիվների։
  • Բանկոմատի միջոցով կանխիկացնել գումար, ստուգել հաշվի մնացորդը, կատարել վճարումներ
  • Վերահսկել քո եկամուտներն ու ծախսերը՝ առնվազն ամիսը մեկ անգամ քաղվածք բանկիցստանալով։ Դա կարող ես անել նաև մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով:
  • Խնայել խնայողական հաշվի կամ ավանդի միջոցով: Որոշ բանկերի մոբայլ հավելվածներով կարող եք նաև ձեռք բերել բաժնետոմսեր ու պարտատոմսեր։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել քարտ ձեռք բերելիս

Վճարային քարտը պետք է լինի քո կարիքներին համապատասխան: Բազում քարտերից քեզ ամենահամապատասխան ընտրությունը կատարելուն կօգնի Ֆինանսական տեղեկատուն ՝ FinInfo-ն, որտեղ կարող ես որոնել, համեմատել և ընտրել Հայաստանի բանկերի կողմից առաջարկվող քարտերը:

Մի քանի կանոններ, որոնք կօգնեն քեզ հարմար քարտ ընտրելուն.

  • եթե այն օգտագործելու ես միայն դրամ ստանալու ու Հայաստանում ծախսելու համար, ապա կարող ես ընտրել «ArCa» քարտ։ Բայց եթե  քարտով նաև արտասահմանյան գործարքներ ես անելու, ապա նախընտրելի են «MasterCard», «Visa» կամ միջազգային այլ քարտերը,
  • եթե քարտով գումար կամ աշխատավարձ ես ստանալու և օգտագործելու տարբեր գնումներ կատարելու համար, ընտրի՛ր դեբետային քարտ­,  իսկ եթե ցանկանում ես քարտիդ վրա գումար ստանալ վարկի տեսքով, ունենալ անվտանգության բարձիկ, վերցրո՛ւ վարկային քարտ: Կան նաև հաշվարկային քարտեր, որոնք միավորում են նախորդ երկու հնարավորությունները: Շատ բանկեր նաև տրամադրում են քատեր հատուկ նպատակների համար, օրինակ՝ ուսանողական, աշխատավարձային քարտեր և այլն,
  • ճանապարհորդել սիրող մարդկանց համար կան ճամփորդական քարտեր,
  • կան նաև վիրտուալ/թվային քարտեր, որոնք օգտագործվում են միայն ինտերնետ հասանելիությամբ սարքի միջոցով, թվային տիրույթում և անհպում, անկանխիկ վճարումներ կատարելիս։

Ուշադի՛ր եղիր քարտի պայմաններին, այդ թվում՝ որքան են սպասարկման վճարն ու միջնորդավճարները, արդյոք քարտով գնումներ կատարելիս կստանա՞ք գումարի վերադարձ/քեշբեք (cashback) կամ բոնուսներ։

Ի՞նչ կարող եմ անել՝ գտնվելով տանը

Ինչպես արդեն նշել ենք, վճարային քարտերը ժամանակ խնայելու շատ լավ միջոցներ են: Օգտագործելով քո քարտում առկա գումարը՝ դու մոբայլ բանկինգի կամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով կարող ես կատարել տարբեր վճարումներ՝ դուրս չգալով տանից: Դու կարող ես.

  • կատարել վճարումներ և փոխանցումներ,
  • վարկերի ձևակերպում և մարում՝ մոբայլ բանկինգի միջոցով,
  • առցանց գնումներ կատարել,
  • կատարել կոմունալ վճարումներ,
  • խնայել՝ ավանդների և արժեթղթերի միջոցով:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերվել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:
RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6