LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտակցված սպառումը և միաժամանակ շրջակա միջավայրի մասին հոգ տանելը նպաստում են ընտանեկան բյուջեի նվազեցմանը 40%-ով՝ այդ թվում կոմունալ վճարումների և առաջին անհրաժեշտության իրերի կրճատմանը: Գիտակցված սպառումը չի պահանջում մեծ ջանքեր, համոզվելու համար առաջարկում ենք միասին կատարել փոքրիկ ուսումնասիրություն:
Ինչպե՞ս խնայել և միաժամանակ հոգ տանել շրջակա միջավայրի մասին

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտակցված սպառումը և միաժամանակ շրջակա միջավայրի մասին հոգ տանելը նպաստում են ընտանեկան բյուջեի նվազեցմանը 40%-ով՝ այդ թվում կոմունալ վճարումների և առաջին անհրաժեշտության իրերի կրճատմանը:
Գիտակցված սպառումը չի պահանջում մեծ ջանքեր, համոզվելու համար առաջարկում ենք միասին կատարել փոքրիկ ուսումնասիրություն:

Ի՞նչ է գիտակից սպառումը

Սա ռեսուրսների և ապրանքների սպառումն է, որը բավարարում է մեր կարիքները և միաժամանակ դրական ազդեցություն ունենում շրջակա միջավայրի վրա: Այսպիսով մեր օգտագործած ռեսուրսները՝ լինի դա սնունդ, էներգիա կամ նյութական ապրանքներ, պետք է համապատասխանեն մեր իրական պահանջներին և նվազագույնի հասցնեն թափոնները:

Գիտակից սպառման հիմքում ընկած են 4 սկզբունքներ

  • Հրաժարվել
  • Նվազեցնել
  • Կրկին օգտագործել
  • Վերամշակել


Ահա մի քանի էկ
ո-քայլեր.


1. Խնայե՛ք տան էներգիան


Գումար խնայելու և շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունենալու ամենապարզ և արդյունավետ միջոցներից է տան էներգիայի ռացիոնալ օգտագործումը:        
Կարող եք սկսել չօգտագործվող սենյակների լույսն անջատելուց և լիցքավորիչները վարդակից հանելուց, այնուհետև տեղադրե՛ք էներգախնայող լամպեր:

2. Օգտագործե՛ք կտորե տոպրակներ

Բազմակի օգտագործման համար նախատեսված կտորե տոպրակները ձեզ կօգնեն նվազեցնել պլաստիկ թափոնների քանակը, որոնք հայտնվում են աղբավայրերում կամ որպես աղբ շրջակա միջավայրում և հարյուրավոր տարիներ են պահանջվում դրանց քայքայման համար:
3. Օգտագործե՛ք սովորական սրբիչներ թղթե անձեռոցիկների փոխարեն

Թղթե անձեռոցիկները վերամշակման ենթակա չեն, իսկ 1 տոննա անձեռոցիկ արտադրելու համար անհրաժեշտ է 17 ծառ և գրեթե 100 000 լիտր ջուր՝ շրջակա միջավայր արտանետելով հսկայական քանակությամբ ածխաթթու գազ:

4. Գնե՛ք բազմանգամյա օգտագործման շիշ

Հայաստանի գրեթե բոլոր փողոցներում կարելի է գտնել ցայտաղբյուրներ և ջուրը լցնել ձեր բազմանգամյա օգտագործման շշի մեջ՝ պարբերաբար գնելու փոխարեն:

Համաձայն Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) տվյալների՝ աշխարհում տարեկան արտադրված պլաստիկ շշերի 85%-ը հայտնվում է աղբավայրերում կամ շրջակա միջավայրում։

5. Կրճատե՛ք ջրի օգտագործումը

Եթե լվացվելիս և ատամները լվանալիս հրաժարվեք «մշտական ուղեկցորդ» ջրից, կարող եք խուսափել 500 լիտր ջրի վատնումից: Նաև ուշադրություն դարձրե՛ք ծորակների, սանտեխնիկայի սարքին լինելուն, քանի որ օրինակ՝ ծորակի արտահոսքը կարող է արժենալ օրական 20 լիտր ջուր:

6.  Մի՛ նետեք մարտկոցներն ու լամպերը

Մարտկոցներն ու լամպերը հանձնեք համապատասխան հավաքագրման կետերում: Սովորական աղբի մեջ թափվող վտանգավոր թափոնները հսկայական վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Մեկ մարտկոցը աղտոտում է 20 մ² հող, այնուհետև ստորերկրյա ջրերը և ջրամբարները։

7.  Նվազեցրե՛ք թղթի օգտագործումը

Օգտվե՛ք մոբայլ և առցանց բանկինգից

Վճարելով առցանց՝ դուք ոչ միայն կխնայեք ժամանակ, այլև կփրկեք թղթի ստեղծման համար օգտագործվող ծառեր։ Եվ եթե թղթային անդորրագրերի, քաղվածքների և տպագրությունների փոխարեն սկսեք օգտագործել էլեկտրոնայինները, ապա փրկված ծառերի թիվը կհազարապատկվի:

Մի՛ տպեք նամակները

Փորձագետների հաշվարկներով Եվրոպայում տարեկան տպագրվում է մոտ 700 միլիարդ անպետք էջեր։ Փորձեք տպել միայն այն փաստաթղթերը, որոնք իսկապես անհրաժեշտ են: Եվ եթե հնարավոր է, օգտագործեք թերթի երկու կողմերը:

8. Պլանավորեք գնումները

- Մի՛ գնեք ավելորդ մթերքներ

Մինչ խանութ գնալը կամ առցանց պատվիրելը, ստուգեք, թե ինչ կա արդեն սառնարանում և  դարակներում:Նախօրոք մտածե՛ք, թե ինչ եք ուզում պատրաստել: Դրա հիման վրա կազմեք գնումների ցուցակ, խանութում աշխատեք հետևել ցուցակին և չգնել ոչ մի ավելորդ բան (նույնիսկ զեղչված ապրանքներ):

-Առավելագույնս օգտագործեք արդեն իսկ եղած մթերքները

Սննդային թափոնների քանակը կրճատելու համար հետևեք սննդի պիտանելիության ժամկետներին, թարմությանը, երբ դրանք սառնարանում  են: Օրինակ, կարող եք առանձին դարակ առանձնացնել այն մթերքների համար, որոնք առաջին հերթին պետք է ուտել: Իսկ բանջարեղենների կյանքը կարող եք երկարացնել դրանք սառեցնելով, չորացնելով, դրանցից ինչ-որ ուտեստ կամ սոուս պատրաստելով։

- Խուսափե՛ք իմպուլսիվ գնումներից

Տարեկան շուրջ 92 միլիոն տոննա հագուստի և տեքստիլի թափոններ են գոյանում ամբողջ աշխարհում: Իսկ իմպուլսիվ գնումներն էլ իրենց հերթին «օգնում»դրանց ավելացմանը: Երբ մենք իմպուլսիվ ինչ-որ բան ենք գնում, հաճախ չենք մտածում, թե որքանով է դա անհրաժեշտ և ինչպես ենք այն օգտագործելու ապագայում։ Արդյունքում, ծախսում ենք շատ գումար, իսկ գնված իրերը հայտնվում են աղբամանում կամ շրջակա միջավայրում՝ աղտոտելով այն:

Իմպուլսիվ գնումներից խուսափելու մի քանի պարզ կանոնների մասին կարող եք կարդալ այստեղ:

Հին իմաստությունն ասում է. «Մարդ իր կյանքում պետք է երեք բան անի ՝ ծառ տնկի, տուն կառուցի և որդի դաստիարակի»:

Հնարավորության դեպքում ծառ տնկե՛ք և օգտվեք դրա տված բարիքներից:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերվել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6