LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Եթե մտաբերենք, թե քանի անգամ ենք խանութ մտել թթվասեր, հաց և ձու գնելու նպատակով, բայց դրամարկղին մոտեցել զեղչված շոկոլադով, սպասք լվանալու հեղուկով, խնձորի հյութով ապա կնկատենք, որ մեզ վրա ազդում են մարքեթինգային գործիքները և մենք դառնում ենք դրանց սպառողը:
Ինչպե՞ս խուսափել իմպուլսիվ գնումներից

Եթե մտաբերենք, թե քանի անգամ ենք խանութ մտել թթվասեր, հաց և ձու գնելու նպատակով, բայց դրամարկղին մոտեցել զեղչված շոկոլադով, սպասք լվանալու հեղուկով, խնձորի հյութով, ապա կնկատենք, որ մեզ վրա ազդում են մարքեթինգային գործիքները և  դառնում ենք դրանց սպառողը:Ի՞նչն է այդ ամենի պատճառը

Պատճառները հասկանալու և որ ամենակարևորն է այս խնդրից հնարավորինս խուսափելու համար առաջարկում ենք միասին կատարել փոքրիկ ուսումնասիրություն գնումների մասին:

Ուսումնասիրությունը պարզեցնելու նպատակով գնումները բաժանենք երկու խմբի՝ ռացիոնալ և իմպուլսիվ: Ռացիոնալ գնումները նախապես պլանավորված են, իսկ իմպուլսիվ գնումները կատարվում են արտաքին դրդապատճառների ազդեցության տակ, ինչպիսիք են օրինակ՝ գովազդը, ակցիաները, զեղչերը և այլն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ  գնումների 30-50%-ը իմպուլսիվ գնումների արդյունք են:Ի՞նչ միջոցներ են օգտագործում մարքեթինգի մասնագետները քեզ գնումների դրդելու համար Բաժինների մտածված դասավորություն (Մերչենդայզինգ)

Խանութում անցկացված երկար ժամանակ = կատարված շատ գնումներ Օրինակ՝ մթերային խանութներում հացը, կաթը, միսը և այլ առաջնային սպառման մթերքները գտնվում են սրահի վերջում: Եվ մինչ դրանց հասնելը տեսնում եք ցուցադրված ողջ տեսականին և ավելացնում զամբյուղում:

Սովորաբար մրգերը, կանաչիները, բանջարեղենները դրվում են սրահի սկզբում, քանի որ ենթագիտակցորեն մարդիկ ցանկանում են առողջ գնումներից հետո պարգևատրել իրենց վնասակար սնունդ և խմիչքներ գնելով (չիփսեր, գազավորված հյութեր և այլն):

Ցուցափեղկերի ձևավորում
Ցուցափեղկերը գնորդի առաջին տեսողական շփումն են խանութի հետ։ Դրանք են ստեղծում  առաջին տպավորությունը խանութի, դրա ոճի և ապրանքների մասին։ Վառ, տարբերվող և կոկիկ դասավորվածությամբ ցուցափեղկերը գրեթե միշտ գրավում են հաճախորդների ուշադրությունը և ցանկություն առաջացնում ուսումնասիրելու յուրաքանչյուր մանրուք: Սովորաբար նմանատիպ ցուցափեղկերին լինում է «Նոր հավաքածու» կամ «Զեղչ» գրություններ:

Ակցիաներ և զեղչեր
«2-ը 1-ի գնով», «3-ը 2-ի գնով» և նմանատիպ ակցիաները թվում են շահավետ և խնայող, անգամ եթե խոսքը ոչ անհրաժեշտ ապրանքի մասին է: Սրանք օգնում են խանութներին գրավել հաճախորդներ և ավելացնել վաճառքները:

Սա հնարավորություն է ազատելու դարակները նոր հավաքածուի համար կամ արագ վաճառելու ժամկետի ավարտին մոտ ապրանքը:

Արոմա-մարքեթինգ

Նոր թխված հացաբուլկեղենի, սուրճի, գինիների, թարմ մրգերի բույրը ևս գործիք է հաճախորդներին գրավելու գործում՝ առաջացնելով դրական էմոցիաներ՝ անգամ խանութից դուրս: Օրինակ՝ հացաբուլկեղենի խանութից եկող բույրը գրավում է ցանկացած սոված մարդու, եթե անգամ այդ խանութի տեսականուն ծանոթ չէ: Գունավոր գնապիտակներ
Կարմիրը և դեղինը գույներ են, որոնք ասոցացվում են են ուշադրության և հրատապության հետ, ինչը կարող է դրդել հաճախորդներին իմպուլսիվ գնումների: Գնորդներն այս գույները հաճախ կապում են զեղչերի հետ: Սակայն երբեմն զեղչ ստանալու համար հարկավոր է ևս մի քանի ապրանք գնել կամ խանութի զեղչի քարտ ունենալ:

9-երով գնապիտակներ
«6900» կամ «199000» թվերը հաճախ ընկալում ենք որպես «6000+» կամ «190 000+»: Չնայած իրականում դրանք գրեթե «7000» կամ «200 000» են։ Այսպիսով ապրանքներն ավելի էժան են թվում, և մարդիկ  հեշտ են համաձայնվում գնումներ կատարել:

Ինչպե՞ս խուսափել ավելորդ գնումներից

  1. Գնումների ցուցակը կազմի՛ր  նախօրոք

Նախընտրելի է խանութ գնալ շաբաթական 1-2 անգամից ոչ ավելի։ Իսկ ցուցակին խստորեն հետևելը կամ բջջային հավելվածներով պատվիրելը կօգնի քեզ խուսափել  ավելորդ գնումներից:

2. Սահմանափակի՛ր  գնումների համար նախատեսված բյուջեն

3. Մինչ գնելը համեմատի՛ր տարբեր խանութների գները

4. Մի՛ շտապիր

Ժամանակ տու՛ր ինքդ քեզ  թանկարժեք ապրանքի գնման մասին վերջնական,  որոշում կայացնելու համար: Հետևյալ հարցերին պատասխանելը կօգնի քեզ այդ հարցում՝

  • Ի՞նչ տեղի կունենա, եթե գնեմ այս ապրանքը
  • Ի՞նչ կլինի, եթե  չգնեմ
  • Ի՞նչ կարիքներ է այն բավարարում: Կարո՞ղ եմ դրանք բավարարել առանց գնելու
  • Արդյո՞ք այս ապրանքը գնելու իմ ցանկությունն արդարացվա՞ծ է, թե՞ գովազդը, հասարակական կարծիքն ու  նորաձևությունն են ազդեցություն ունեցել:

5. «Բացառիկ» առաջարկը նույնն է, ինչ սովորականը

Օրինակ, դու ունես եզակի հնարավորություն գնելու ապրանքը 2 անգամ ավելի էժան, քան ուրիշները, ապա դա փաստ չէ, որ բախտը  միայն քեզ է ժպտացել։ Պատկերացրո՛ւ, որ քեզ ընդհանրապես պետք չէր այս ապրանքը, այսպիսով պարզապես վատնում ես գումարդ: Այո՛, արդյունքում դու կկորցնես 2 անգամ ավելի քիչ, քան մյուսները, բայց սա անհաջող մխիթարություն է։

6. Զարգացրո՛ւ վերլուծական մտածողությունդ

Զարգացած վերլուծական մտածողությունը կօգնի քեզ խուսափել իմպուլսիվ գնումներից։ Օրինակ, գովազդում ասվում է «10 փորձագետներից 9-ը խորհուրդ են տալիս»: Սա դեռևս չի նշանակում, որ փորձագետների 90%-ը նախընտրում է այս ապրանքը մյուսներից, ինչպես կարող է թվալ: 7.  Մի՛ գնա գնումներ կատարելու ձանձրույթի կամ վատ տրամադրության պատճառով

Ժամանակավոր «փրկօղակ» փնտրելիս հեշտ է իմպուլսիվ գնումներ կատարելը, բայց դրանք կարող են  դառնալ ափսոսանքի պատճառ: Փոխարենը, ըստ նախասիրությունների փորձիր առավել առողջ այլընտրանքներն, ինչպիսիք են վազքը, մեդիտացիան կամ ստեղծագործական հոբբիով զբաղվելը:

8. Ուշադիր կարդա՛ առաջարկի պայմանները 

Եթե քեզ առաջարկվում է գնել երկու տուփ կաթ՝ մեկի գնով, որի ժամկետը կարճ է, ապա մտածիր՝ կունենա՞ս արդյոք  մոտ ապագայում երկուսն էլ օգտագործելու առիթ և ժամանակ։ 9. Վճարի՛ր քարտով
Սա հնարավորություն կտա յուրաքանչյուր ամիս բանկի կողմից տրամադրված քաղվածքի միջոցով ավելի հեշտ հաշվել ծախսերդ և վերանայել բյուջեդ հետագա պլանավորման համար։ 10. Մի՛ գնա գնումներ կատարելու, երբ սոված ես
Սովի պատճառով դու ավելին կցանկանաս, քան իրականում անհրաժեշտ է, որովհետև ուղեղը կենտրոնանում է հնարավորինս արագ սնվելու վրա: Սա դժվարեցնում է իմպուլսիվ գնումներից խուսափելու գործընթացը: Դու կարող ես առաջնահերթ համարել ձեր քաղցը արագ բավարարելը, քան առողջ սնվելը կամ խնայելը:

11. Սահմանի՛ր ժամանակ
Պլանավորի՛ր այն ժամանակը, որը պատրաստ ես ծախսել գնումներ կատարելու համար: Սկզբում ստիպված կլինես հիշեցում դնել հեռախոսիդ վրա, բայց արագ կվարժվես դրան։

Քեզ հարկավոր բաժինը գտնելու համար միանգամից հարցրո՛ւ վաճառողներին:

12. Անմիջապես մի՛ կտրիր պիտակները ապրանքներից և մի՛ նետիր կտրոնները
Միգուցե տանը հասկանաս, որ երրորդ մոխրագույն վերնաշապիկը քեզ անհրաժեշտ չէր և հնարավորություն կունենաս այն վերադարձնել: Սակայն հիշի՛ր, որ ոչ բոլոր ապրանքներն են ենթակա վերադարձի:

Հիշի՛ր նաև հոգ տանել բնության մասին: Կասկածի տակ դի՛ր 10-րդ զույգ կոշիկի կամ հերթական սարքի, կենցաղային տեխնիկայի անհրաժեշտությունը: Արդյոք փորձե՞լ ես «երկրորդ կյանք» տալ արդեն իսկ եղած իրերին:

Նմանատիպ քննարկումները  գնումներդ կդարձնեն ավելի գիտակից, իսկ քեզ ավելի խնայող:Մաղթում ենք, որ գտնեք այն, ինչ փնտրում եք՝ առանց հավելյալ ծախսերի:Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերվել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6