LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ինչպես է Ձեր փողն աշխատում Ձեր փոխարեն

3 ընկերներ միասին կատարել են լավ վարձատրվող աշխատանք: Գործատուն թույլատրել է ընտրել, թե երբ վարձատրվեն կատարած աշխատանքի դիմաց: Նրանց պատասխանները.

-  Ես ցանկանում եմ այդ գումարը ստանալ 3 տարի անց, երբ աղջիկս ընդունվելիս լինի համալսարան: Խնդրում եմ նույնքան գումար ինձ տալ 2019 թվականին:

-  Ես նախընտրում եմ գումարը ստանալ այս պահին, ինձ համար ապագան անորոշ է:

-  Խնդրում եմ ինձ գումարը տալ հիմա, որը ես ավանդ կդնեմ, 3 տարի անց կստանամ 44%-ով ավել գումար:

Իսկ Դուք ինչպե՞ս կկոչեիք նրանց: Ես անձամբ որոշել եմ այսպես. անարդյունավետ խնայողը, իռացիոնալ վատատեսը և հնարավորությունները խելամիտ կիրառողը (օպորտյունիստը):

Լսած կլինեք ֆինանսիստների ամենասիրելի արտահայտություններից մեկը.

Այսօրվա մեկ դրամն ավելի թանկ է, քան վաղվա մեկ դրամը:

Սա կարելի է հասկանալ 2 տեսանկյունից.

  1. Դավիթը պետք է ստանա 100 000 դրամ: Նա երեք ընկերներից առաջինն է, ով գումարը կվերցնի 3 տարի անց: Դավիթը չգիտի գնաճի մասին, որն ամեն տարի նրա 100 000 դրամը «կարժեզրկվի» որոշակի չափով:

Գնաճը գների ընդհանուր մակարդակի աճն է, որի արդյունքում նվազում է բնակիչների գնողունակությունը. եթե 3 տարի առաջ 1000 դրամով Դավիթը կարող էր գնել 5 կգ լոլիկ, ապա այս տարի նա գուցե կարողանա գնել 4 կգ լոլիկ:

Ենթադրենք՝ առաջիկա 3 տարիներին գնաճը միջինում լինելու է 5%: Պատկերը կլինի այսպիսին՝

2019-ին Դավիթը կվաստակի 100 000 դրամ, բայց դա «արժեզրկված» կլինի այսօրվա փողի նկատմամբ 15 000 դրամով: Կստացվի,  որ նա կվաստակի 85 000 դրամ:

  1. Մյուս՝ 3-րդ ընկերը՝ Արեգը, կունենա հետևյալ արդյունքը՝

Արեգի գումարը «կարժեզրկվի» 15 000 դրամով, բայց նա գումարն ավանդ դնելու արդյունքում կվաստակի 13 000 + 15 000 + 16 000 = 44 000 դրամ: Ընդամենը ստացվեց 129 000 դրամ:

Իսկ ինչ վերաբերում է 2-րդ ընկերոջը՝ Վահագին, ապա նա կկորցնի 29 000 դրամ հավելյալ գումար վաստակելու իր հնարավորությունը:

Իսկ Դուք նկատեցի՞ք, որ ներդրման արդյունքում ստացվող տոկոսագումարները ամեն տարի աճում են՝ 13 000, 15 000, 16 000 ... Դա հենց այն է, ինչ անվանում ենք ժամանակի արժեք:

Եթե գումար եք դնում ավանդ, և ամեն տարի տոկոսագումարները հաշվարկվում են նախորդ տարվա մնացորդի վրա, ստացվում է, որ ձեր նախորդ տարվա վաստակած տոկոսագումարներն Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ էլ իրենց հերթին են նոր տոկոսագումարներ բերում: Ֆինանսական բառապաշարով այդպիսի տոկոսադրույքն անվանվում է բարդ տոկոս:

Տեսնենք Արեգի «փողի երեքամյա պատմությունը»՝

  1. 100 000 + 100 000 * 13% = 113 000 դրամ
  2. 113 000  + 113 000 * 13% = 128 000 դրամ
  3. 128 000 + 128 000 * 13% = 144 000 դրամ

Իսկ եթե այդ բարդ տոկոսադրույքի փոխարեն ավանդը հաշվարկվեր պարզ տոկոսադրույքով, պատկերը կլիներ հետևյալը՝

  1. 100 000 + 100 000 * 13% = 113 000 դրամ
  2. 113 000 + 100 000 * 13% = 126 000 դրամ
  3. 126 000 + 100 000 * 13% = 139 000 դրամ

Այսինքն՝ Արեգին ձեռնտու է, որ իր վաստակած տոկոսագումարն իր հերթին էլ գումար «վաստակի»: Արդյունքում նա կստանա 5 000 դրամ ավել գումար:

Արեգի ամար շատ ավելի ձեռնտու կլիներ, եթե տոկոսադրույքները հաշվերկվեին ավելի հաճախ, որպեսզի վաստակած տոկոսագումարներն ավելի հաճախ ավել գումար բերեին, օրինակ՝ 6 ամիսը մեկ կամ 3 ամիսը մեկ:

Նշենք, որ բանկերը հաշվարկում են երկու տոկոսադրույքներ՝ անվանական տոկոսադրույք և տարեկան տոկոսային եկամտաբերություն: Այս երկրորդ տոկոսադրույքը ստացվում է, երբ նրանք հաշվի են առնում նաև քիչ առաջ քննարկված բարդ տոկոսադրույքի ազդեցությունը, այսինքն՝ որքան ավել գումար եք աշխատում տոկոսագումարների վերաներդրման արդյունքում: Այսինքն՝ տարեկան տոկոսային եկամտաբերությամբ ավելի հստակ կերևա, թե որքան գումար կստանաք դուք ձեր ավանդի ստացման պահին:

Այսպիսով. շատ մարդիկ չեն տեսնում խնայելու իմաստը, քանզի չգիտեն, որ ժամանակը և փողը կարող են իրենց համար շատ գումարներ աշխատել: Միայն թե պետք է ճիշտ կառավարել այդ երկուսը, թանկ երկուսը՝ ժամանակը և փողը: Նախ պետք է խնայել, այն ճիշտ տեղաբաշխել, չշտապել, ապա վայելել ստացվելիք արդյունքը: Ուրեմն, ի գործ: Իմացեք նաև ինչպես և որտեղ խնայել:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6