LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Հայկական դրամը Հայաստանի անկախ պետականության, ինքնուրույնության և զարգացման հիմքն է: 30 տարիների ընթացքում հայկական դրամի կերտած պատմությունը Հայաստանի դրամաշրջանառության պատմության անբաժան մասն է: Այս հոդվածը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու Դրամի կենսագրությանը և անցած ճանապարհին:
Հայկական դրամի կենսագրությունը

Հայկական դրամը Հայաստանի  անկախ պետականության, ինքնուրույնության և զարգացման հիմքն է: 30 տարիների ընթացքում հայկական դրամի կերտած պատմությունը Հայաստանի դրամաշրջանառության պատմության անբաժան մասն է: Այս հոդվածը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու Դրամի կենսագրությանը և անցած ճանապարհին:

Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից ի վեր՝ 1991թ. սեպտեմբերի 21, դեռ որոշ ժամանակ օգտագործվում էին խորհրդային դրամանիշները, որովհետև  հայտնվել էինք ֆինանասադրամական անորոշության մեջ: Սակայն վեցդարյա ընդմիջումից հետո վերսկսվեցին հայկական մետաղադրամների թողարկումները:
Ի՞նչ խնդիրներ էր անհրաժեշտ լուծել ազգային արժույթ ստեղծելու և շրջանառելու համար.

  •  Անվանել ազգային արժույթը
  • Սահմանել թողարկվելիք դրամանիշների անվանական արժեքները
  • Ձևավորել դրամանիշների արտաքին տեսքն ու ձևավորումը
  • Նախագծել շրջանառության մեջ ներդնելու մեխանիզմներն ու ժամկետները

Ուստի 1992 թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ նիստ, որտեղ  տարբեր կազմակերպություններ և անհատներ ներկայացնում էին իրենց առաջարկությունները արժույթի անվանման վերաբերյալ, օրինակ՝ դրամ, ստակ, իբար, դահեկան, իսկ մանրադրամների համար՝ ար, մանրադրամ, մանր, դրամ, իմի, զուզա, պլիկ, լումա:

Ի վերջո, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ ազգային արժույթը անվանվեց դրամ և լումա:2001 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունվեց նաև դրամի խորհրդանշանը (գրանիշ), որի ուրվագիծը կատարել են Կարեն Կոմենդարյանը և Ռուբեն Արուտչյանը:
Իսկ առաջին  10, 20, 50, 100, 200, 500 թղթադրամների ձևավորման հաղթողներ ճանաչվեցին  Հրաչյա Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:Գիտեի՞ք, որ մաքուր բամբակից պատրաստված թղթադրամների շրջանառության մեջ լինելու միջին ժամկետը մոտավորապես 6 ամսից 2 տարի է: Ի՞նչ փուլերով  են անցնում դրամանիշները մինչև թողարկումը.

Թղթադրամները և մետաղադրամները, մինչ վերջնական տեսքն ընդունելն ու օրինական վճարամիջոց դառնալը անցնում են հետևյալ փուլերով.

  • Մրցույթում հաղթող ճանաչված թղթադրամների ուրվագծերում կատարվում են որոշ շտկումներ, փոփոխություններ
  • Ճշտվում են պատկերների ու մակագրությունների վերջնական չափսերն ու ձևը
  • Կատարվում է թղթի ընտրություն՝ ապահովելու դրամանիշների երկարակեցությունը
  • Ճշտվում են դրամանիշների վերջնական չափսերը
  • Ընտրվում են պաշտպանական հատկանիշները և դրանց տեղադրման տեղերը
  • Հաշվի են առնվում ժամանակակից տպագրական սարքերի յուրահատկություններն ու հնարավորությունները, դրանց մշակման առանձնահատկությունները:
    Պաշտպանական հատկանիշների նպատակը  դրամանիշները կեղծարարությունից զերծ պահելն է՝ նվազագույնի հասցնելով դրանց կեղծման հնարավորությունները:


1993 թվականի նոյեմբերի 19-ին
Հայաստանի դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովն ընդունեց թիվ 15 և պատմական որոշումը.

« 1993 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 00-ից Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում 1993թ. նմուշի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց բանկային տոմսերը:»

Այսպիսով՝ Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը՝ դրամը, որի միջազգային ISO կոդն է AMD-ն :

Սահմանվեց 1 դրամը = 200  ռուբլի և 1 ԱՄՆ դոլարը =14,5 ՀՀ դրամ հարաբերակցությունը:ՀՀ մետաղադրամների և՛ առաջին շարքը, և՛ երկրորդը հատվել են Լեհաստանի պետական դրամահատարանում, որը գտնվում է Վարշավայում: 

Հիշե՛ք, որ Հայաստանի Հանրապետության դրամանիշների՝ թղթադրամների, շրջանառու մետաղադրամների, հուշադրամների և ներդրումային դրամների թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:Գիտեի՞ք, որ 1993 թվականի առաջին շարքում 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոցները եղել են թղթադրամ:Այս բոլոր թղթադրամները պատրաստվել են բարձրորակ, 100%-անոց բամբակե թղթից և տպագրվել են գերմանական ընկերության կողմից:

Երկրորդ և Երրորդ շարքի թղթադրամները տարբերվում են առաջին շարքից, քանի որ դրանց դիմերեսին պատկերված են հայ անվանի գործիչների դիմապատկերները:
Այժմ մենք օգտագործում ենք թղթադրամների երրորդ շարքը, որոնք շրջանառման մեջ են դրվել 2018 թվականից:
2011 թվականից ի վեր ՀՀ Կենտրոնական բանկում գործում  է Այցելուների կենտրոն, որտեղ կարող եք անվճար մասնակցել էքսկուրսիաների, ծանոթանալ դրամի պատմությանը, ԿԲ գործառույթներին:

Ավելի մանրամասն ծանոթանալու և այցելության հայտ լրացնելու համար կարող եք օգտվել  ԿԲ այցելուների կենտրոնի կայքից:

 


RELATED_MATERIALS
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6