LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
ՈՒՍԱՆՈՂ ԵՄ

Ուսանող եք, ով հետաքրքրված է ֆինանսների աշխարհով: Այստեղ տեղադրվող նյութերը կօգնեն ավելացնել ձեր գիտելիքները, ինչպես նաև ստանալ ուսանողական կյանքի ընթացքում ի հայտ եկած ֆինանսների վերաբերյալ բազմաթիվ հարցերի պատասխաններ:

  1. Ուսման ֆինանսավորում
  2. Առաջին աշխատանք
  3. Ֆինանսական ծառայություններ ուսանողների համար
 ՈՒՍՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Շատերը դպրոցն ավարտելով ընդունվում են ԲՈՒՀ` ապագայում լավ աշխատանք գտնելու և մեծ գումարներ վաստակելու ակնկալիքներով:
Անշուշտ` ուսումը վերջինիս հասնելու համար անհրաժեշտ ու կարևոր գործոն է, որը ցանկացած այլ ապրանքի պես, ձեռք բերելու համար անհրաժեշտ է որոշակի գումար ծախսել: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:
Այլ կերպ ասած` այն իրենից ներկայացնում է ինքնատիպ մի ակտիվ, որում անհրաժեշտ է ներդրում կատարել` իհարկե հաշվի առնելով հետագայում դրանից ստացվող արդյունքի չափը:Այս առումով` ձեր ֆինանսները ճիշտ կազմակերպելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հաշվարկել, թե ինչքան գումար է ձեզ անհրաժեշտ սովորելու համար` ուսման վարձ, գրքեր և այլ ուսումնական նյութեր, ինչպես նաև տրանսպորտային, կոմունալ և շատ այլ նմանատիպ ծախսեր, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: եթե ուսումը շարունակելու համար դուք պատրաստվում եք մեկնել այլ քաղաք: Իմացեք Ծախսերի օպտիմալացման 7 եղանակները:Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն, որ ուսումնառության տարիների ընթացքում ավելի շատ գումար եք ծախսելու ուսման վրա և միաժամանակ հնարավոր է, որ ավելի քիչ գումար կարողանաք վաստակել, քանի որ դասերին հաճախելու պատճառով աշխատելու ժամանակ քիչ եք ունենալու, կամ ընդհանրապես չեք ունենալու:Ուսման ֆինանսավորման աղբյուրները բազմազան են.

  • ընթացիկ եկամուտներ, 
  • սեփական խնայողություններ
  • ընտանիքի անդամների օգնություն, 
  • ուսումնական կրթաթոշակներ, 
  • գրանտներ և ուսանողական վարկեր:

Ձեր ուսման ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են սեփական ընթացիկ եկամուտներն Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ու խնայողությունները: Ուստի` անհրաժեշտ է նախօրոք պլանավորել բյուջեն` հաշվի առնելով ուսման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների չափը և եկամուտից դրան համապատասխան հատկացումներ կատարել: Իմացեք Որքան է անհրաժեշտ խնայել և ինչպես:Ձեր ուսման ֆինանսավորման համար  նաև կարող եք դիմել ընտանիքի օգնությանը:Բացի նշվածներից` գոյություն ունեն բազմաթիվ ուսումնական կրթաթոշակներ ու գրանտներ, որոնք նույնպես կարող են ծառայել որպես ուսման ֆինանսավորման աղբյուր: Վերջիններս տրամադրվում են ուսանողներին` հաշվի առնելով տարբեր չափանիշներ` սոցիալական վիճակ, լավ առաջադիմություն, ուսանողների ակտիվություն, անհատական աշխատանքներ և այլն:Հայաստանում, մասնավորապես` ձեր ԲՈՒՀ-ում առկա կրթաթոշակների մասին կարող եք ավելի մանրամասն իմանալ ԲՈՒՀ-ում պարբերաբար փակցվող հայտարարություններից կամ գործող ուսանողական կառույցներից:Եթե, այնուամենայնիվ, դուք միջոցների պակաս եք զգում, ապա ուսման ֆինանսավորման համար դուք նաև կարող եք օգտվել հատուկ այդ նպատակով տրամադրվող ուսանողական վարկերից: Իմացեք Վարկ վերցնելու կանոնները:

  • Եթե աշխատում եք և ունեք կայուն եկամուտ, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ապա կարող եք ինքներդ վարկ ստանալ` համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև տեղեկանք ձեր ԲՈՒՀ-ից:
  • Եթե Դուք չեք աշխատում ապա ձեզ համար ուսանողական վարկ կարող են ստանալ ձեր ծնողները` իրենց փաստաթղթերի հետ միասին ներկայացնելով նաև ձեր անձնագիրն ու համապատասխան տեղեկանք ԲՈՒՀ-ից:

Որպես կանոն տեղեկանքում նշվում է ուսանողի անունը, ազգանունը, բաժինը, կուրսը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի հաշվեհամարը, որին բանկն Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: անմիջապես փոխանցում է գումարը:
Սակայն բանկերը կարող են նաև հավելյալ տեղեկություններ պահանջել, ուստի` տեղեկանքի հստակ ձևի մասին անհրաժեշտ է տեղեկանալ հենց բանկերից:Ուսանողական վարկերի տրամադրման պայմաններին, ինչպես նաև վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկերի ինտերնետային կայքերում կամ հենց բանկերի մասնաճյուղերում: Ֆինինֆոն ձեր ֆինանսական տեղեկատուն կօգնի արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար ուսանողական վարկը:

Հիշեք, վարկ վերցնելն ընդամենը առաջին և ամենահեշտ քայլն է: Առավել կարևոր է կարողանալ այն ժամանակին ու ամբողջությամբ մարել: Դա բխում է ձեր իսկ շահերից:Հավատացեք, որ իրականում դա այդքան էլ դժվար չէ, ուղղակի անհրաժեշտ է իմանալ ձեր վարկի իրական արժեքը, մասնավորապես` ամսական վճարումների ժամկետներն ու չափը և դրան համապատասխան պլանավորել ձեր եկամուտներն ու ծախսերը: Իմացեք նաև Ամենակարևորը վարկային պատմության մասին:
 Առաջին աշխատանք
ԻՆՉՊԵՍ ԵՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Գոյություն ունեն աշխատավարձի վճարման 2 տարբեր եղանակներ`

  • կանխիկ (առձեռն) 
  • անկանխիկ (բանկային հաշիվների միջոցով), երբ գործատուն աշխատավարձը փոխանցում է ձեր բանկային հաշվին:
Ժամանակակից աշխարում հիմնականում ընդունված չէ կանխիկ եղանակով աշխատավարձերի վճարումը: 

Դրա փոխարեն` մի շարք կազմակերպություններում աշխատավարձի վճարումը կատարվում է բանկային հաշիվների միջոցով, ինչը շատ հարմար է և ապահով: Ձեր բանկային հաշվից կարող եք գումար ստանալ` այցելելով ձեզ սպասարկող բանկ: Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: Սակայն ժամանակը խնայելու համար կարող եք վերցնել նաև վճարային քարտ, որն ունի մի շարք առավելություններ: Իմացեք նաև Որտեղից և ինչպես կարող եք ձեռք բերել վճարային քարտ:

  • Նախ` պարտադիր չէ ամեն անգամ մեծ գումար պահել ձեզ մոտ, փոխարենը` վճարային քարտը ձեզ թոււյլ կտա ցանկացած պահի բանկոմատների Բանկոմատը մի սարքավորում է, որով իրականացվում է փողի կանխիկացում և ծառայությունների դիմաց վճարումներ: միջոցով կանխիկացնել այնքան գումար, որքան ձեզ անհրաժեշտ է և նաև կատարել անկանխիկ վճարումներ առևտրի սրահներում: Իմացեք նաև Ինտերնետում բանկային քարտից անվտանգ օգտվելու 12 կանոնները: 
  • Մյուս կողմից էլ` կանխիկ գումարը կորցնելու դեպքում դրա վերադարձը անհնար կլինի, իսկ վճարային քարտի կորստի դեպքում դուք կարող եք զանգահարել ձեզ սպասարկող բանկ և ձեր գաղտնաբառը հայտնելով` կարգադրել բլոկավորել ձեր քարտը, ապա նոր քարտ պատվիրել:
  • Ուստի` աշխատանքի անցնելիս, եթե դուք դեռ չունեք բանկային հաշիվ, ձեզ նախ և առաջ անհրաժեշտ կլինի բացել բանկային հաշիվ և ձեռք բերել վճարային քարտ:
Այժմ բանկերը բացում ու սպասարկում են տարբեր տեսակի բանկային հաշիվներ և առաջարկում են տարատեսակ վճարային քարտեր, որոնցից ճիշտ ընտրություն կատարելու համար, անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ նպատակով եք դուք բացում բանկային հաշիվ և ինչպիսի ծառայություններ եք ակնկալում ստանալ: Այս հարցում ձեզ կօգնի Ֆինինֆոն, որի միջոցով արագ և անվճար կգտնեք ձեզ ամենահարմար վճարային քարտը:

Եթե դուք ցանկանում եք ստանալ ձեր աշխատավարձը և կատարել դրամով անկանխիկ գործարքներ, ապա կարող եք ձեռք բերել Արքա, Վիզա կամ Մաստերքարտ տեսակի քարտ և դրամային հաշիվ, իսկ եթե դուք ցանկանում եք քարտն օգտագործել նաև արտասահմանում և կատարել արտարժութային գործարքներ, ապա ձեզ անհրաժեշտ է Վիզա կամ Մաստերքարտ տեսակի քարտ և արտարժութային հաշիվ:Բանկային հաշվի և վճարային քարտերի մասին ավելին իմանալու համար տես`

ԻՆՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ 

Անհրաժեշտ է իմանալ, որ ձեր անվանական աշխատավարձը  (այն աշխատավարձը, որը նշվում է ձեր և ձեր գործատուի միջև կնքվող աշխատանքային պայմանագրում) և փաստացի աշխատավարձը (այն աշխատավարձը, որը դուք ստանալու եք ամեն ամիս) տարբեր են:Մեր Աշխատավարձի հաշվիչը կօգնի արագ հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը կամ հակառակը:
Պատճառն այն է, որ աշխատելու տարիների ընթացքում դուք ամեն ամիս ձեր աշխատավարձից պետք է պարտադիր կերպով որոշակի վճարներ կատարեք:

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր վարձու աշխատող պետք է օրենքով սահմանված կարգով և չափով վճարի եկամտային հարկ: Եկամտից պահվող գումար, որ գանձվում է պետական բյուջե: Եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 21%-ին: Ավելին՝ Հարկային օրենսգիրք:
Աշխատանքի անցնելիս և աշխատավարձի չափը ճշտելիս` հստակեցրեք, որ աշխատավարձի մասին է խոսքը` անվանական, թե փաստացի:Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխություններ է կատարվել նաև հարկային համակարգում:
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել միասնական եկամտային հարկը, Եկամտից պահվող գումար, որ գանձվում է պետական բյուջե: Եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 21%-ին: Ավելին՝ Հարկային օրենսգիրք: որը փոխարինել է նախկին եկամտահարկին ու պարտադիր սոցիալական ապահովության վճարներին:Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի՝ վարձու աշխատողի աշխատավարձից պետական բյուջե է վճարվում միասնական եկամտային հարկ` հետևյալ դրույքաչափերով`

 Ամսեկան եկամտի չափը  հայկական դրամով  Հարկվող գումար
հայկական դրամով
   150,000 դրամ  23%
150,000 - 2,000,000 34,500 դրամին գումարած 150,000 դրամը գերազանցող գումարի 28% 
> 2,000,000    552,500 դրամին գումարած 2,000,000 դրամը գերազանցող գումարի 36%


Բացի այդ, 2014 թվականից գործում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Իմացեք նաև ինչպես միանալ կուտակային կենսաթոշակին և որքան է հատկացվում ձեր աշխատավարձից:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ

 Գործատուները պարտավոր են հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկներ: Վերջինս աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթ է, որտեղ լրացվում են՝ աշխատողի անունը, ազգանունը, աշխատողի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատելու ժամանակահատվածը: Աշխատանքային գրքույկում ամրագրվում է նաև այն աշխատանքների կատարումը, որոնք հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի:

Գործատուի մոտ առաջին անգամ աշխատանքի ընդունվող աշխատողի աշխատանքային գրքույկը գործատուի կողմից պետք է լրացվի ոչ ուշ, քան աշխատանքի ընդունվելուց հետո 5 օրվա ընթացքում:

Աշխատանքային պայմանագրի լուծման (աշխատողի աշխատանքից ազատման) դեպքում աշխատանքային գրքույկում կատարված գրառումները պետք է վավերացվեն (հաստատվեն) գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ և գործատուի կնիքով: Աշխատանքային գրքույկը կորցնելու դեպքում, պետք է դրա մասին անհապաղ հայտնեք վերջին աշխատատեղի գործատուին: Վերջինս պարտավոր է 15 օրվա ընթաղքում աշխատանքային գրքույկի կրկնօրինակը հանձնել ձեզ:
Աշխատանքային գրքույկում գրառված տեղեկատվությունը հետագայում հիմք է հանդիսանալու ձեր կենսաթոշակի հաշվարկման համար: 

Ուստի` հետևեք, որ ձեր գործատուն օրենքով սահմանված կարգով գրանցի ձեզ, վարի ձեր աշխատանքային գրքույկը և կատարի համապատասխան վճարումները: Ձեր աշխատանքային իրավունքների և պարտականությունների մասին ավելին իմացեք աշխատանքային օրենսգրքից:

ԻՆՉՊԵՍ ԵՔ ԾԱԽՍԵԼՈՒ ՁԵՐ ՎԱՍՏԱԿԱԾ ԳՈՒՄԱՐԸ

Հաջորդ հարցը, որի շուրջ անհրաժեշտ է մտածել աշխատանքի անցնելիս, դա այն է, թե ինչպես եք ծախսելու ձեր վաստակած գումարը: 
Հետագայում ֆինանսական դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է պլանավորել ձեր եկամուտներն ու ծախսերը:Եթե որևէ նպատակ ունեք, որի իրականացման համար ձեզ որոշակի խոշոր գումար պետք կգա, օրինակ` ցանկանում եք բնակարան կամ ավտոմեքենա գնել, մեկնել հանգստի և այլն, ապա ահրաժեշտ է նաև խնայողություններ կատարել: Խնայողությունները նաև անհրաժեշտ են, քանի որ հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված եք լինում ականխատեսելի և մեծ ծախսեր կատարել: Իմացեք Ինչպես և որտեղ խնայել գումար:Ահա թե ինչու անհրաժեշտ է ձեր եկամուտները բաժանել 2 մասի`

  • ընթացիկ ծախսերի ֆինանսավորում,
  • խնայողությունների կուտակում:
Ձեր խնայողությունների կուտակումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կարող եք հանձնարարել ձեր գործատուին որոշակի համամասնությամբ տեղաբաշխել ձեր աշխատավարձը ընթացիկ և կուտակային (ավանդային) հաշիվներում: Ճշտեք ձեր գործատուից, թե արդյոք վերջինս կարող է ապահովել ձեր աշխատավարձի բաշխումը և ուղղումը համապատասխան` ընթացիկ ու կուտակային հաշիվներին: Եթե դա հնարավոր չէ, ապա կարող եք դա ինքներդ կատարել կամ հանձնարարել ձեր բանկին Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ամեն ամիս որոշակի գումար փոխանցել ձեր ընթացիկ հաշվից կուտակային հաշվին: Ավանդային հաշվիչը կօգնի ձեզ այս հարցում:Դրա համար անհրաժեշտ է բանկում ունենալ 2 տեսակի հաշիվ` ընթացիկ և կուտակային: Սակայն, եթե  կանխիկ եղանակով եք ստանում ձեր աշխատավարձը, ապա խնայողություններն արդյունավետ կատարելու համար կարող եք բանկում բացել կուտակային (ավանդային) հաշիվ և ամեն ամիս համապատասխան մեծության գումար մուտքագրել ձեր հաշվին: Կուտակային (ավանդային) հաշվի առավելությունը կայանում է նրանում, որ բացի ամեն ամիս ձեր կողմից ձեր իսկ հաշվին մուտքագրվող գումարից, ժամկետի ավարտին դուք կստանաք նաև վաստակած տոկոսագումարները:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Որոշ ֆինանսական կազմակերպություններ (բանկեր, ապահովագրական ընկերություն և այլն) առաջարկում են հատուկ ուսանողների համար նախատեսված ֆինանսական ծառայություններ: Դրանք հիմնականում մատուցվում են արտոնյալ պայմաններով, (օրինակ` ցածր սպասարկման վճարներ, նվերներ և այլն): Բանկերի կողմից հատուկ ուսանողերի համար մատուցվող ծառայությունները լավ առիթ են ֆինանսական ծառայություններից օգտվելու և վերջիններիս հետ ընտելանալու համար, քանի որ հետագայում, հատկապես աշխատանքի անցնելուց հետո,  հաճախ եք առնչվելու ֆինանսական ծառայությունների հետ: Ուստի ուսումնասիրեք ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունները, որպեսզի գտնեք ձեզ համապատասխան ֆինանսական ծառայությունները:

Բանկային հաշիվներ 

Բանկային հաշիվը ընթացիկ դրամական միջոցները` եկամուտներն Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ու ծախսերը, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: կառավարելու հարմար գործիք է: Ձեր և բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: միջև հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ:

Եթե  ուսմանը զուգահեռ աշխատում եք և ստանում եք որոշակի եկամուտ կամ ցանկանում եք ծնողների կողմից ձեզ տրված գումարը պահել ապահով վայրում, ապա կարող եք պահել դրանք բանկում բացված հաշվի վրա: Դա ձեզ թույլ կտա օգտվել բանկային հաշվի ընձեռած բոլոր հնարավորություններից` կատարել ձեր ընթացիկ, ամենօրյա փողային գործառնությունները և հետևել դրանց փոփոխություններին` մուտքերին և ծախսերին: Իմացեք նաև Որտեղ և ինչպես խնայել գումար:Եթե ձեր հաշվին կցեք վճարային քարտ, ապա կօգտվեք նաև բանկային հաշվի հեռակա կառավարման հնարավորությունից: Այս հարցում ձեզ կօգնի նաև Ուզում եմ վճարային քարտ ունենալ նյութը:Մինչ բանկային հաշիվ բացելը մանրամասն ուսումնասիրեք բանկերի կողմից առաջարկները` ձեր պահանջներին համապատասխան ծառայություն ընտրելու նպատակով:

Վճարային քարտ

Բանկերը հնարավոր է առաջարկեն որոշակի առավելություններով օժտված հատուկ ուսանողների համար վճարային քարտեր: Սպասարկման վճարը կարող է ավելի ցածր լինել, քան այլ տեսակի վճարային քարտերինը, կամ ուսանողական քարտը կարող է հնարավորություն ընձեռել գնումներ կատարելիս օգտվել որոշ զեղչերից, կարող են լինել բոնուսային ծրագրեր, նվերներ և այլ:

Վճարային քարտը գործիք է, որը Ձեզ հնարավորություն կտա

  • կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց ունենալու մեծ քանակով կանխիկ փող
  • իրականացնել ինտերնետային /էլեկտրոնային/ առևտուր
  • կատարել կոմունալ վճարումներ 
  • ստանալ կանխիկ միջոցներ բանկից և բանկոմատներից
  • խուսափել դրամական միջոցների կորստից, քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն)  քանի որ Ձեր դրամական միջոցները գտնվում են բանկային հաշվի վրա
  • օգտվեք շահավետ պայմաններով այլ ֆինանսական ծառայություններից և այլն 

Մինչ վճարային քարտ ձեռք բերելը մանրամասն ուսումնասիրեք բանկերի կողմից առաջարկները` ձեր պահանջներին համապատասխան քարտ ընտրելու նպատակով: Այս հարցում ձեզ կօգնի Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատուն: Իմացեք ավելին Վճարային քարտի մասին:

էլեկտրոնային առեվտուր

Ներկայիս կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց ինտերնետի, իսկ վերջինիս բազմազան հնարավարությունները հեշտացնում և իրականանալի են դարձնում բազմաթիվ գործողություններ: Ինտերնետի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ Էլեկտրոնային առևտուրն է (e-commerce, on-line shopping):Էլեկտրոնային առևտուրը իրենից ներկայացնում է գնումներ կատարելու ժամանակակից ու շատ հարմար եղանակ: Այն հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով ձեռք բերել ամենաբազմազան ապրանքներ առանց տնից դուրս գալու` ցանկացած օր և ցանկացած ժամի` խնայելով ձեր ջանքերն ու ժամանակը:Այժմ էլեկտրոնային առևտուր կատարելիս վճարման առավել տարածված եղանակը անկանխիկ վճարումն է` վճարային քարտերի կամ էլեկտրոնային փողի միջոցով: Ուստի անհրաժեշտ է ունենալ վճարային քարտ (օրինակ` ArCa, VISA, Mastercard և այլն):Վճարային քարտով ինտերնետի միջոցով վճարում կատարելու համար ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել քարտի դիմերեսին գրված համարը և, որոշ դեպքերում նաև հակառակ կողմում գրված թվերը (սովորաբար` քառանիշ կամ եռանիշ): Ուստի եթե ձեռք եք բերում վճարային քարտն ինտերնետի միջոցով առևտուր անելու նպատակով, ապա ցանկալի է, որ քարտի դարձերեսում առկա լինի եռանիշ կամ քառանիշ թիվը:Որոշ էլեկտրոնային խանութներ հնարավորոթյուն են ընձեռում նաև վճարումներ կատարել կանխիկ դրամով` ընտրված ապրանքը Ձեր նշված հասցեով առաքելու ժամանակ:Մինչ էլեկտորանային առևտուր անելը ծանոթացեք ինտերնետային գնումներ հնարավորությունների և ռիսկերի մասին առավել մանրամասն իմանալու համար կարդացեք ինտերնետային գնումների մասին ինչպես նաև ինտերնետում բանկային քարտից անվտանգ օգտվելու 12 կանոնները:

Վարկեր ուսանողների համար

  • Եթե ֆինանսավորման համար միջոցների պակաս եք զգում, ապա կարող եք օգտվել հատուկ այդ նպատակով տրամադրվող ուսանողական վարկերից: Ֆինինֆոն կօգնի արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար ուսանողական վարկը:
  • Եթե աշխատում եք և ունեք կայուն եկամուտ, ապա կարող եք ինքներդ վարկ ստանալ` համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև տեղեկանք ձեր ԲՈՒՀ-ից:
  • Եթե չեք աշխատում, ապա ձեզ համար ուսանողական վարկ կարող են ստանալ ձեր ծնողները` ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, այդ թվում նաև տեղեկանք ԲՈՒՀ-երից:

Որպես կանոն տեղեկանքում նշվում է ուսանողի անունը, ազգանունը, բաժինը, կուրսը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի հաշվեհամարը, որին բանկն անմիջապես փոխանցում է գումարը:Սակայն բանկերը կարող են նաև հավելյալ տեղեկություններ պահանջել, ուստի` տեղեկանքի հստակ ձևի մասին անհրաժեշտ է տեղեկանալ հենց բանկերից:Ուսանողական վարկերի տրամադրման պայմաններին, ինչպես նաև վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկերի ինտերնետային կայքերում կամ հենց բանկերի մասնաճյուղերում: 
Մինչև վարկ վերցնելը ծանթացեք վարկ վերցնելու կանոններին:

Ավանդ

Դուք ունեք որոշակի նպատակներ (օրինակ` համակարգչի, հեռախոսի գնում, ճանապարհորդություն և այլն) և դրանց իրագործման համար ձեր ուսմանը զուգահեռ աշխատում եք կամ խնայում եք ձեր ծնողների կողմից տրված գումարը: Այս գումարը կարող եք պահել պահարանում կամ որևէ այլ թաքստոցում, օրինակ` բարձի տակ, և այն հետագայում օգտագործել ձեր կարիքները հոգալու համար: Սակայն այս դեպքում պահված գումարի մեծությունը չի ավելանում, քանի որ այն ձեզ համար «չի աշխատում»: Իմացեք Որտեղ և ինչպես խնայել գումար:Մեկ այլ տարբերակ է տնտեսած գումարը ավանդի տեսքով բանկում Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ներդնելը, որի դեպքում գումարի դիմաց կստանաք լրացուցիչ եկամուտ:  Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք):Բանկերն առաջարկում են բազմաթիվ, տարբեր ժամկետներով ավանդային ծառայություններ, որոնք լինում են ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային:
Մեր Ավանդային հաշվիչը կօգնի արագ և անվճար կատարել ձեր անհատական հաշվարկը: Իսկ Ֆինինֆոյով կարող եք գտնել շուկայում առկա ձեզ ամենահարմար ավանդը:Մինչ ավանդ ներդնելը մանրամասն ուսումնասիրեք Ավանդի մասին բաժինը: 

Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Միանալ Abcfinance կամավորների թիմին
  2. Ինչպես և որտեղ խնայել գումար
  3. Ինչպես վարել բյուջե
  4. Ինչպես է որոշվում վարկ տրամադրելը
  5. 9 խորհուրդ ինչպես խնայել սննդի վրա
  6. Ինչ անել, եթե խնդրել են երաշխավոր դառնալ
  7. Ինչպես պաշտպանեք ձեր իրավունքները ֆինանսական շուկայում
  8. Ինչպես արագ և անվճար հաշվարկեք ձեր Վարկը, Ավանդը, Կենսաթոշակը, Աշխատավարձի մաքուր մնացորդը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6